ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 24 / 6 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Մշակույթ
06.05.2013

Երգեհոնի համաշխարհային օրը Հայաստանում կնշվի Փարիզի Աստվածամոր տաճարի 850-ամյակին նվիրված համերգով
Փարիզի Աստվածամոր տաճարի 850 ամյակի շրջանակներում մայիսի 6-ին Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը  կնշվի Երգեհոնի համաշխարհային օրը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Կամերային երաժշտության տնից, հայաստանյան համերգին կմասնակցեն Հայաստանի լավագույն եգեհոնահարները:

Կայանալիք համերգային ծրագրում կհնչի բացառապես ֆրանսիական երգեհոնային երաժշտություն` Փարիզի Աստվածամոր Տաճարի երգեհոնահարների երգացանկից: Հանդես կգան` Ա. Ադամյանը, Ա. Բակունցը, Հ. Թագվորյանը, Դ. Գիլանյանը, Թ. Ոսկանյանը, Կ. Հովհաննիսյանը, Տ. Բունիաթյանը, Հ. Մանուկյանը, Ա. Առուստամյանը, Ա. Աղաջանյանը, Լ. Մարտիրոսյանը, Մ. Դոլմազյանը, Ն. Գրիգորյանը, ինչպես նաեւ «Տաղարան» հնագույն երաժշտության համույթի մենակատարները: 

Աշխարհահռչակ Փարիզի Աստվածամոր տաճարի 850-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները մեկնարկել են 2012 թվականի դեկտեմբերի 12-ին եւ կտեւեն գրեթե մեկ տարի՝ մինչեւ 2013 թվականի նոյեմբերի 24-ը:

Հոբելյանի առթիվ նախատեսված են մի շարք կրոնական եւ մշակութային նախաձեռնություններ, որոնց նախապատրաստմամբ համատեղ զբաղվում են Փարիզի արքեպիսկոպոսությունը եւ Ֆրանիսայի մայրաքաղաքի իշխանությունները:   

850 տարվա ընթացքում Փարիզի Աստվածամոր տաճարը բազմիցս նորացրել Է իր ինտերիերը: Այժմ այնտեղ Է գտնվում աշխարհում ամենամեծ երգեհոնը: Տաճարում Է պահվում առավել պաշտելի քրիստոնեական մասունքներից մեկը՝ Քրիստոսի փշե պսակը:

Փարիզի մայր տաճարը, որտեղ տարեկան լինում Է 14 միլիոն մարդ, Եվրոպայի ամենաշատ հաճախվող հուշարձաններից մեկն Է:


armenpress.am

|

 
 
ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38