Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home2/hayernaysor/public_html/old1/conf.php on line 9
ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՍԻՐՈ ԱՂԲՅՈՒՐ
 
ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 23 / 11 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Հայտարարություններ
06.05.2013

ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՍԻՐՈ ԱՂԲՅՈՒՐ
Մայիսի 7-ին ժամը 18.00-ից «Дом русской книгы»  («Ռուսական գրքի տուն») խանութ-սրահում (հասցեն՝ Երեվան, Մաշտոցի պողոտա 37/22) տեղի կունենա հանդիպում «Հայաստանը սիրո աղբյուր»  գրքի հեղինակ Վիկտոր Կոնոպլյովի հետ:
«Ֆիլին» Երևանյան հրատարակչությունում լույս է տեսել  Վիկտոր Կոնոպլյովի «Հայաստանը  սիրո աղբյուր» բանաստեղծությունների ժողովածուն:  Գիրքը հրատարակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության, «Նիժեգորոդսկի հայկական համայնք» հասարակական կազմակերպության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում «Ռոսսոտրուդնիչեստվո» ներկայացուցչության  աջակցությամբ: 
Ձեռնարկում ներառված են բանաստեղծություններ Արցախի, Հայաստանի և հայերի մասին, որոնք բանաստեղծը գրել է 2006-2012թթ. ընկած ժամանակաշրջանում, ինչպես նաև դրանց թարգմանությունները, որոնք կատարվել են բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ, բանասիրական  գիտությունների դոկտոր, Արցախի պետական համալսարանի պրոֆեսոր Սոկրատ Խանյանի կողմից:
Ձեռնարկի նախաբանը գրել է գրող, հրապարակախոս, հասարակական  Զորի Բալայանը:
 
Գրքին կցված է ձայնասկավառակ բանաստեղծությունների հեղինակային կատարմամբ: 
Գրքի վաճառքից հավաքված ողջ հասույթը կտրամադրվի Արցախյան գոյամարտի մասնակից Նորայր Զաքարյանի վիրահատմանն ու բուժմանը:

Հեղինակի մասին.

Վիկտոր Կոնոպլյովը ծնվել է 1969 թ. մարտի 22-ին Բրեստի մարզի  Մալորիտա քաղաքում : Ներկայումս ապրում է Նիժնի Նովգորոդ քաղաքում:Ամուսնացած է, ունի  2 երեխա:

1994 թ. ավարտել է Վոլգո-Վյատսկի կադրային կենտրոնը «Պետական և քաղաքային կառավարում» մասնագիտությամբ: 
Ակտիվորեն զբաղվում է հասարակական գործունեությամբ՝ ուղղված միջհայկական և ռուս-հայկական կապերի հաստատմանը և ամրապնդմանը, Եղեռնի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման հարցերի առաջխաղացմանը: Կոնոպլյովը հայկական թեմատիկայով մի շարք ինտերնետային նախագծերի հեղինակ  է:  
Կոնոպլյովը իր գրական և լրագրողական գործունեությունը սկսել է 1983թ-ից: Արցախի Հիմնի գրական ռուսերեն թարգմանության հեղինակն է: 2011թ. նրա «Ռուսերեն սիրել Հայաստանը» բանաստեղծությունը ներառվել է Հայաստանի Հանրապետության ավագ դպրոցների 12-րդ դասարանի ռուսերեն լեզվի դասագրքում: 

|

 
 
ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38