Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home2/hayernaysor/public_html/old1/conf.php on line 9
ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ֆրանսիայի Բոշ դյու Ռոնի մարզի խորհրդի փոխնախագահ Քրիստոֆ Մասսին
 
ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 22 / 11 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
ՀՀ սփյուռքի նախարարություն
07.05.2013

ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ֆրանսիայի Բոշ դյու Ռոնի մարզի խորհրդի փոխնախագահ Քրիստոֆ Մասսին
Մայիսի 6-ին ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ֆրանսիայի Հարավային շրջանի Բոշ դյու Ռոնի մարզի խորհրդի փոխնախագահ Քրիստոֆ Մասսին, Մարսելի քաղաքապետարանի ավագանու անդամ, հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի անդամ Պասկալ Շամասյանին և Մարսելի Սահակ-Մեսրոպ երգչախմբի վարչության խորհրդի ատենապետ, բժիշկ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ֆրանսիայի թեմական խորհրդի ատենապետ, Մարսելի Մայր եկեղեցու վարչության նախագահ   Ռոբերտ Ազիլազյանին:
Ողջունելով հյուրերին` Հ. Հակոբյանը բարձր գնահատեց Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները, մասնավորապես Ֆրանսիայի հայ համայնքի դերը Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում: ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատարը նշեց, որ հայերը սիրում են Ֆրանսիան և լուրջ ներդրում ունեն երկրի կյանքի բոլոր ոլորտներում: Հայաստանում այսօր հպարտ են Ֆրանսիայում բնակվող մեր հայրենակիցների ձեռք բերած  հաջողություններով:
ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատարը կարևորեց Մարսել քաղաքի անմիջական կապերը Հայաստանի Գորիս և Էջմիածին քաղաքների հետ, հատկապես առողջապահության և սպորտի զարգացման ոլորտներում: Իսկ «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ֆինանսավորմամբ Գորիսում կառուցված սրտաբանական կենտրոնը կարող է առաջատար դառնալ ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի համար: 
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Բոշ դյու Ռոնի մարզի խորհրդի փոխնախագահ Քրիստոֆ Մասսը նշեց, որ Ֆրանսիան հպարտ է իր հայազգի քաղաքացիներով, ովքեր անփոխարինելի ներդրում ունեն երկրի զարգացման բոլոր ոլորտներում: 

Պարոն Մասսը կարևորեց հատկապես հայկական կազմակերպությունների դերը Մարսելում: Նա առանձնացրեց նաև Էջմիածին քաղաքի հետ համագործակցությունը և այնտեղ մի շարք ծրագրերի իրականացման կարևորությունը: 
Պարոն Մասսը հավաստիացրեց, որ առաջիկա 2 տարիների ընթացքում` մինչև Ցեղասպանության 100-ամյակը, Ֆրանսիան և ֆրանսահայ համայնքը առավել ջանադրաբար պիտի գործեն:

Հաշվի առնելով Ռոբերտ Ազիլազյանի ներդրումը և մատուցած  ծառայությունները հայապահպանության և  Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման ու ամրապնդման գործում՝ Հ. Հակոբյանը նրան պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալով: 
Հանդիպման ավարտին ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատարը հյուրերին նվիրեց նախարարության պատվերով հրատարակված    «Ցավի, հիշողության և պայքարի կոթողներ»  և  «Անի» պատկերագրքերը, ինչպես նաև` «Հայերը Օսմանյան կայսրության վերջալույսին» խորագրով ամերիկյան «Նյու Յորք թայմս» թերթում 1890-1914թթ. լույս տեսած՝ Հայոց ցեղասպանությանը վերաբերող հրապարակումների ժողովածուն:

|

 
 
ՀՀ սփյուռքի նախարարություն
ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38