Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home2/hayernaysor/public_html/old1/conf.php on line 9
Հայաստանի և Չեռնոգորիայի արտգործնախարարների հանդիպումը
 
ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 20 / 10 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Քաղաքականություն
07.05.2013

Հայաստանի և Չեռնոգորիայի արտգործնախարարների հանդիպումը
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից, այսօր՝ մայիսի 7-ին, տեղի է ունեցել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և պաշտոնական այցով Երևան ժամանած Չեռնոգորիայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Իգոր Լուկշիչի հանդիպումը:
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ երկկողմ հարաբերությունների հաստատումից ի վեր Իգոր Լուկշիչը Չեռնոգորիայի առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, որ այցելում է Հայաստան, և այցելությունը լավ սկիզբ և հիմք կարող է հանդիսանալ տարբեր ոլորտներում մեր համագործակցության զարգացման համար։ Նախարար Նալբանդյանի բնորոշմամբ՝ Հայաստանի և Չեռնոգորիայի ժողովուրդները շատ պատմական ընդհանրություններ ունեն, ինչը լավ հիմք կարող է ծառայել միջպետական հարաբերությունների զարգացման համար։

«Երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից շատ անելիքներ կան՝ իրավապայմանագրային դաշտի ստեղծում, առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացում, մշակութային փոխանակումների խթանում և այլն։ Այս առումով Ձեր այցը լավ հնարավորություն է տալիս ձևավորելու հայ-չեռնոգորյան հարաբերությունների օրակարգը, ուրվագծելու համագործակցության հիմնական ուղղությունները, մտքեր փոխանակելու տարածաշրջանային և միջազգային խնդիրների շուրջ»:
Շնորհակալություն հայտնելով Երևան այցելելու և ջերմ ընդունելության համար` Իգոր Լուկշիչն ընդգծեց, որ Չեռնոգորիան կարևորում է Հայաստանի հետ համագործակցության զարգացումը, և իր այցելության հիմնական նպատակն է երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով պայմանավորվածությունների ձեռքբերումը։ 

Բանակցությունների ընթացքում նախարարները պայմանավորվեցին քայլեր ձեռնարկել իրավապայմանագրային դաշտի ստեղծման, ԱԳՆ-ների միջև պարբերական քաղաքական խորհրդատվությունների անցկացման, միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցության սերտացման, առևտրատնտեսական հարաբերությունների խթանման, մշակութային փոխանակումների խրախուսման ուղղությամբ։ 

Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության համատեքստում մտքեր փոխանակվեցին ԵԽ օրակարգային հարցերի շուրջ։ 
Նախարարներ Նալբանդյանն ու Լուկշիչն անդրադարձան տարածաշրջանային և միջազգային անվտանգության մի շարք հարցերի: Հայաստանի արտգործնախարարն իր գործընկերոջը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը։:
Հանդիպումից հետո նախարարները հանդես եկան մամուլի համար հայտարարություններով: 

|

 
 
ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38