Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home2/hayernaysor/public_html/old1/conf.php on line 9
Ադրբեջանը փորձում է ստիպել Ֆրեզնոյին հրաժարվել Լեռնային Ղարաբաղին աջակցելուց
 
ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 11 / 12 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Քաղաքականություն
08.05.2013

Ադրբեջանը փորձում է ստիպել Ֆրեզնոյին հրաժարվել Լեռնային Ղարաբաղին աջակցելուց
Ամերիկյան Քալիֆորնիա նահանգի Ֆրեզնոյի շրջանի՝ Լեռնային Ղարաբաղին ունեցած աջակցությունը որոշակի միջազգային դիմադրության է արժանացել։
Ադրբեջանը Ֆրեզնոյի շրջանի ղեկավարներին խնդրում է չեղյալ հայտարարել իրենց՝ Լեռնային Ղարաբաղի անկախությանն աջակցելու ապրիլյան բանաձեւը։ Այս մասին հաղորդում է «The Fresno Bee»-ն։

Այդ երկրի պաշտոնյաները վերջերս շրջանի ղեկավարությանն ուղղված նամակում գրել են, որ որոշումը, թեեւ սիմվոլիկ է, բայց վտանգում է Ադրբեջանի ինքնիշխանությունը։ «Դա խորացնում է համայնքների միջեւ պայքարը», - Լոս Անջելեսում հայտարարել է Ադրբեջանի գլխավոր հյուպատոսի տեղակալ Ռամիլ Ղուրբանովն ու հավելել, որ դա չի նպաստի «տարածաշրջանում դիվանագիտական ու խաղաղ կարգավորման հասնելուն»։

Սակայն շրջանային վարչակազմը հրաժարվել է փոխել իր դիրքորոշումը, թեեւ ոմանք ասել են, որ պատրաստ են դրան այլ ձեւ տալ։ «Մենք մեր հայ ընկերների կողքին ենք ինչպես Հայաստանում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում… Մենք չենք տրվի ադրբեջանցիների կողմից լավ ֆինանսավորվող լոբբիստական ջանքերին», – ասել է շրջանային վարչակազմի անդամ, շրջանի՝ Լեռնային Ղարաբաղին աջակցության բանաձեւի հեղինակ Անդրեաս Բորջասը։

Ֆրեզնոյի շրջանի՝ ապրիլի 23-ին ընդունված բանաձեւի մեջ ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչներն ընտրել են ինքնավարությունն ու նրանց ցանկությունն անհրաժեշտ է հարգել։ Շրջանը կոչ է անում Քալիֆորնիա նահանգին ու դաշնային կառավարությանը՝ ճանաչել ԼՂ անկախությունը։

Ադրբեջանի Հանրապետությունը նախկինում էլ որոշ հարցերի կապակցությամբ բողոք էր արտահայտել։ Այս տարվա սկզբին Ադրբեջանի գլխավոր հյուպատոսը նամակ էր գրել Ֆրեզնոյի Քալիֆորնիայի նահանգի համալսարան՝ ի նշան Լեռնային Ղարաբղի հատուկ ներկայացուցչի ելույթի դեմ բողոքի։ Ադրբեջանցի պաշտոնյաները պնդում էին, որ հյուրը՝ Ռոբերտ Ավետիսյանը, ելույթ չունենա համալսարանում։ Ֆրեզնոյի Կալիֆորնիա նահանգի համալսարանի ներկայացուցիչ Ջոն Ուելթին գրավոր պատասխանել է Ադրբեջանի պաշտոնյային. «Ֆրեզնոն որեւէ կոնկրետ դիրքորոշում չի պաշտպանում, սակայն որոշակիորեն աջակցում է մարդկանց արտահայտվելու իրավունքը եւ լսում բոլոր տեսակետները»։

|

 
 
ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38