ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 27 / 5 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Քաղաքականություն
08.05.2013

ՀՀ Նախագահի հրամանագրերով նշանակվեցին կառավարության անդամները
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով նշանակվեցին նախարարները: ՀՀ Նախագահի հրամանագրով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար եւ փոխվարչապետ է նշանակվել Արմեն Գեւորգյանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահի հրամանագրերով Վաչե Գաբրիելյանը նշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար, Սամվել Թադեւոսյանը` քաղաքաշինության նախարար, Հրանուշ Հակոբյանը` Սփյուռքի նախարար, Հասմիկ Պողոսյանը` Մշակույթի նախարար, Արմեն Աշոտյանը` Կրթության եւ գիտության նախարար, Արմեն Մովսիսյանը` Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար. Արամ Հարությունյանը` Բնապահպանության նախարար, Գագիկ Բեգլարյանը` Տրանսպորտի եւ կապի նախարար, Արմեն Երիցյանը` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, Վահրամ Ավանեսյանը` Էկենոմիկայի նախարար, Սերգո Կարապետյանը` Գյուղատնտեսության նախարար, Հրայի Թովմասյանը` Արդարադատության նախարար, Դերենիկ Դումանյանը`  Առողջապահության նախարար, Արտեմ Ասատրյանը` Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար, Յուրի Վարդանյանը` Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատվել եւ Ֆինանսների նախարարի պաշտոնում է նշանակվել Դավիթ Սարգսյանը:

Հրամանագիրերն ուժի մեջ են մտնում ստորագրման պահից:

armenpress.am

|

 
 
ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38