Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home2/hayernaysor/public_html/old1/conf.php on line 9
Մայիսյան հաղաթանակների կապակցությամբ Երեւանում կկայանա «Մեր մեծ հաղթանակը» խորագրով միջոցառում
 
ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 11 / 12 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Հասարակություն
08.05.2013

Մայիսյան հաղաթանակների կապակցությամբ Երեւանում կկայանա «Մեր մեծ հաղթանակը» խորագրով միջոցառում
Երևանի Սիրահարների և Մանկական զբոսայգիներում տեղի կունենա Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 68-ամյակին նվիրված «Մեր մեծ հաղթանակը» խորագրով համալիր միջոցառում, որն իր մեջ կընդգրկի ֆոտոցուցահանդես եւ համերգային ծրագիր:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Համահայկական երիտասարդական շարժում» ՀԿ մամուլի ծառայությունից, մայիսի 9-ին կայանալիք միջոցառման ընթացքում, որը կտեւի մինչեւ երեկո, ներկաներին սպասվում է ոչ միայն գեղեցիկ համերգային ծրագիրն, այլ նաեւ բազմաթիվ անակնկալներ: Միջոցառման նպատակն է շուքով տոնել Հայրենական մեծ պատերազմի հաղթանակը, հասարակության ուշադրությունը սևեռել այդ փառահեղ հաղթանակին, նպաստել երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությանը և բարձր պահել հաղթանակի ոգին` ապագայի հաղթանակներն ու նվաճումներն ապահովելու համար:

«Մեր մեծ հաղթանակը» խորագրով միջոցառումը նախաձեռնել է «Համահայկական երիտասարդական շարժում» ՀԿ-ն` ՀՀ-ում Ռուսհամագործակցության ներկայացուցչության հետ համատեղ: 

armenpress.am

|

 
 
ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38