ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 22 / 7 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Սպորտ
08.05.2013

«Փյունիկը» 6-րդ անգամ տիրացավ Հայաստանի ֆուտբոլի գավաթին
Մայիսի 7-ին «Հրազդան» մարզադաշտում տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը Երևանի «Փյունիկի» և Հայաստանի նորընծա չեմպիոն Գյումրիի «Շիրակի» միջև:
Այս թիմերը եզրափակչում առաջին անգամ էին պայքարում Հայաստանի գավաթի համար: Առաջին խաղակեսում թիմերը գրեթե հավասար խաղ ցույց տվեցին, բայց «Փյունիկին» հաջողվեց հաշվի մեջ առաջ անցնել: 40-րդ րոպեին անկյունայինի իրացման ժամանակ Արթուր Հարությունյանը դուրս մղեց գնդակը, սակայն այն հայտնվեց Տարոն Ոսկանյանի մոտ, որն էլ բացեց հաշիվը:

Երկրորդ կեսում «Շիրակն» աստիճանաբար մեծացրեց ճնշումը, և Լևոն Փաչաջյանը հիանալի հնարավորություն ուներ գրավելու իր նախկին թիմի դարպասը, սակայն, մեն-մենակ դուրս գալով Գոռ Մանուկյանի դեմ, շեղ հարվածեց: Գյումրիի թիմը շարունակեց գրոհներ կազմակերպել և վտանգավոր պահեր ստեղծել, բայց այդպես էլ չկարողացավ գոլ խփել:

«Փյունիկը» պահպանեց հաղթական հաշիվը և 6-րդ անգամ տիրացավ Հայաստանի գավաթին:

PanARMENIAN.Net

|

 
 
ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38