Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home2/hayernaysor/public_html/old1/conf.php on line 9
Իվան Գեցկո. Հենրիխ Մխիթարյանը հավասարը չունի Ուկրաինայի առաջնությունում
 
ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 21 / 11 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Սպորտ
08.05.2013

Իվան Գեցկո. Հենրիխ Մխիթարյանը հավասարը չունի Ուկրաինայի առաջնությունում
Հենրիխ Մխիթարյանը կարող է խաղալ ցանկացած առաջատար առաջնությունում՝ Անգլիայում, Իտալիայում, Գերմանիայում, սակայն ավելի լավ կլինի, եթե նա տեղափոխվի Իսպանիա:
Այդ մասին հայտարարել է ֆուտբոլի Ուկրաինայի հավաքականի նախկին հարձակվող Իվան Գեցկոն, ով կարծիք է հայտնել Դոնեցկի «Շախտյորի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապագայի վերաբերյալ:

«2010-ի ամռանը «Շախտյորը» Մխիթարյանին ձեռք բերելու համար 7.5 միլիոն դոլար վճարեց «Մետալուրգին»: Կարծում եմ՝ այս ընթացքում նրա վարպետությունն ավելացել է, եւ հիմա Հենրիխը հավասարը չունի Ուկրաինայի առաջնությունում:

Նրան ձեռք բերել ցանկացողը պետք է վճարի 20 միլիոն դոլար: Սակայն ես Հենրիխին խորհուրդ կտայի եւս մեկ մրցաշրջան անցկացնել «Շախտյորում», իսկ 2014-ի ամռանը տեղափոխվել արեւմտաեվրոպական ակումբ: Այդ ժամանակ նա կլինի 25 տարեկան, իսկ դա օպտիմալ տարիք է աշխատանքի պայմանները արմատապես փոխելու համար:

Վստահ եմ՝ Հենրիխը կարող է խաղալ ցանկացած առաջատար առաջնությունում՝ Անգլիայում, Իտալիայում, Գերմանիայում: Սակայն ավելի լավ կլինի, եթե նա տեղափոխվի Իսպանիա»,- Գեցկոյի խոսքը մեջբերում է Gazeta.ua-ն:

NEWS.am

|

 
 
ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38