Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home2/hayernaysor/public_html/old1/conf.php on line 9
Նոր Հարավային Ուելսի խորհրդարանում ընդունվել է հայերի, ասորիների եւ հույների ցեղասպանությունները ճանաչող ակտ
 
ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 20 / 9 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Քաղաքականություն
08.05.2013

Նոր Հարավային Ուելսի խորհրդարանում ընդունվել է հայերի, ասորիների եւ հույների ցեղասպանությունները ճանաչող ակտ
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի օրենսդիր ժողովը (ստորին պալատ) մայիսի  8-ին միաձայն ընդունել է հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունների ճանաչման ակտ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը ` վկայակոչելով Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի պաշտոնական կայքը, ակտը ներկայացվել է Նոր Հարավային Ուելսի վարչապետ Բարրի Օ' Ֆարելլի կողմից: Սույն ակտով պաշտոնապես ճանաչվում են ասորական և հունական ցեղասպանությունները և ևս մեկ անգամ վերահաստատում Հայոց ցեղասպանության պատմական փաստ լինելը: Ստորրին պալատի որոշմանը նախորդել էր Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի վերին պալատի մայիսի 1-ի համանման ակտի ընդունումը` ներկայացված Օրենսդիր խորհրդի անդամ Ֆրեդերիկ Ջոն Նայլի կողմից:

Նահանգի խորհրդարանի երկու պալատներին ներկայացված ակտերը ընդունվել են Ասորական համընդհանուր դաշինքի, Ավստրալիայի հունական խորհրդի և Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի համատեղ ջանքերի շնորհիվ: 

Ավստրալիայի ամենամեծ` Նոր Հարավային Ուելս նահանգն առաջինն էր, որ 1997թ. ապրիլի 17-ին ընդունված բանաձևով դատապարտեց Օսմանյան կայսրության տարածքում կատարված ոտնձգությունները` որակելով դրանք որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:

Նահանգի օրենսդիրների որոշումներին չի ուշացել Թուրքիայի ԱԳ նախարարության արձագանքը: Մայիսի 8-ին այդ երկրի արտաքին գերատեսչության տարածած հայտարարության մեջ նշվում է, թե «Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս երկրամասի խորհրդարանի օրենսդրական հանձնաժողովի կողմից ընդունված`«Ասորիների, հայերի եւ հույների ցեղասպանությունների մասին» որոշումը չի համապատասխանում պատմական ճշմարտություններին: Մենք խստորեն դատապարտում եւ մերժում ենք այդ որոշումը»:

|

 
 
ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38