ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 20 / 7 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
ՀՀ սփյուռքի նախարարություն
13.05.2013
 |  Խորագիր՝ Հրանուշ Հակոբյան  

ՀՀ սփյուռքի նախարարի կոչը համայն հայությանը
ՍԻՐԵԼԻ´ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ

Մայիսի 14-18-ը Շվեդիայի Մալմյո քաղաքում տեղի կունենա «Եվրատեսիլ-2013» երգի մրցույթը, որին Հայաստանից մասնակցելու է երգիչ Գոռ Սուջյանը:
Ուստի դիմելով ձեզ՝ խնդրում եմ համախմբվել, հետևել կիսաեզրափակիչ և եզրափակիչ մրցույթներին և քվեարկել մեր երգչի, ձեր Հայաստանի օգտին:

Ես դիմում եմ բոլոր նրանց, ում հոգին լի է հայկականությամբ, ով պատրաստ է իր ներդրումն ունենալու՝ Հայաստան անունը միջազգային մրցույթում բարձր պահելու գործում: Եթե Եվրոպայում ապրող մեր հայրենակիցները փորձեն մասնակցել մեր շարժմանը, եթե մի փոքր ժամանակ գտնեն մեր երիտասարդ երգչին աջակցելու համար, ապա հաղթանակը անխուսափելի կլինի:

Յուրաքանչյուր հաղթանակով պայմանավորվում է ազգի հավաքականությունը, հավատն ու միասնականությունը: Վստահ եմ, որ Հայրենիքի և Սփյուռքի մեր հայրենակիցների տիեզերական էներգետիկան, աղոթքը փոխանցվում է մեր մասնակցին, ուժ, դրական լիցքեր հաղորդում նրան:

Ակնհայտ է, որ ձեր բարոյական կորովի, սիրո և ջերմության կարիքն ունի Հայաստանը ներկայացնող Գոռ Սուջյանը՝ մեր տաղանդավոր հայորդին, ում պետք է գոտեպնդենք, ուժ տանք, հավատանք նրա ձիրքին ու տաղանդին, և հաղթանակը մերը կլինի:

Մաղթանքս է, որ Գոռի ելույթը հաղթական հրավառություն առաջացնի Հայաստանի և Սփյուռքի մեր հայրենակիցների սրտերում: Եվ հայի ճակատագրի համար հաղթանակների Մայիսը հաղթական լինի նաև «Եվրատեսիլ-2013»-ով, փայլուն նվաճում արձանագրի, որպեսզի Եվրոպայի երկնակամարում ծածանվի մեր հաղթական Եռագույնը, և հայ ժողովուրդը, ինչպես շախմատիստների հաղթանակների դեպքում, ըմբոշխնի հպարտության բերկրանքը:

Իսկ հաղթանակի կարող ենք հասնել ոչ միայն Գոռի կատարումով, այլև մեր միասնականությամբ, մեր քվեարկությամբ:

Ակնկալում ենք Ձեր ակտիվ աջակցությունը:

ՀԱՐԳԱՆՔՈՎ՝
ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ


|

 
 
ՀՀ սփյուռքի նախարարություն
ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38