ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 24 / 6 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Հասարակություն
09.05.2013

Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԵՎ ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք հղում բարեպաշտ մեր ժողովրդին` Մայիսի 9-ի` Հաղթանակի և խաղաղության պանծալի տոնի և Շուշիի ազատագրման օրվա առիթով:
աշխարհամարտում ազգեր ու պետություններ մեծ զոհողությունների գնով հաստատեցին ազատ ու խաղաղ ապրելու իրենց իրավունքը` մերժելով բռնությունը և ֆաշիզմը: Մեր քաջարի ժողովուրդը նույնպես մասնակից եղավ և մեծ նպաստ բերեց մեծ հաղթանակի կերտմանը, որը ոգեղեն աղբյուր դարձավ Շուշին ազատագրող ու Արցախյան ազատամարտին մասնակից մեր զավակների համար:

Փառք և գոհություն ենք մատուցում Աստծուն, որ ազգս հայոց ապահովության մեջ պարծանքով ու տոնական խնդությամբ է նշում Խաղաղության և հաղթանակի ու Շուշիի ազատագրման տոները: Շուշիի և Արցախի ազատագրմամբ, որ ձեռք բերվեց մեր քաջարի զավակների հերոսական պայքարով, մեր նորօրյա պատմության մեջ բացվեց նոր հաղթանակների, նոր կյանքի հուսառատ էջը` հաստատելով սուրբգրային խոսքը, թե ովքեր խաղաղություն են ուզում, ուրախ պիտի լինեն (Առակ. 12:20):

Աղոթելով հանուն հայրենյաց նահատակված մեր հերոս զավակների հոգվոց հանգստության համար` հայցում ենք, որ Տերը ամենախնամ Իր Սուրբ Աջով անվրդով, խաղաղության մեջ պահպանի համայն աշխարհը և մեր ժողովրդին` ի Հայաստան, յԱրցախ և ի Սփյուռս: 

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը և խաղաղությունը թող լինեն մեզ հետ այսօր և միշտ: Ամեն:

|

 
 
ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38