Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home2/hayernaysor/public_html/old1/conf.php on line 9
Տեղի ունեցավ ՍՈՒԽ Հոգեբանական ակումբի հերթական հանդիպումը
 
ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 11 / 12 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Հասարակություն
13.05.2013

Տեղի ունեցավ ՍՈՒԽ Հոգեբանական ակումբի հերթական հանդիպումը
Մայիսի 10-ին տեղի ունեցավ Սփյուռքահայ ուսանողների խորհրդի Հոգեբանական ակումբի հերթական հանդիպումը: Հանդիպման հյուրն էր հոգեբան Հրաչյա Ամիրյանը:
Քննարկման ընթացքում խոսվեց կոնֆլիկտների առաջացման պատճառների և դրանց վերացման մասին, ինչպես նաև դրանց առաջացման ժամանակ նորմալ հարաբերությունների հոգեբանական ֆունկցիայի ձևավորման մասին:
Հոգեբանը մասնակիցների օգնությամբ նախ կազմեց մի սխեմա, որտեղ նշվում էին «ինչպես եմ ցանկանում,որ ինձ հարազատ մարդիկ վարվեն ինձ հետ» հարցի պատասխանները:   

Ըստ հոգեբան Ամիրյանի` միջանձնային հարաբերություններում կոնֆլիկտների առաջացման հիմնական պատճառը անձի կողմից մեկ այլ անձի սպասումների չարդարացումն է:

«Եթե դուք հասկանաք ,որ բողոքելու տեղ չունեք, աշխարհը ձեզ կպատկանի»,- իր խոսքում նշեց պրն. Ամիրյանը: 
Սեմինարի գլխավոր նպատակն էր ուսուցանել ասերտիվ վարքի դրսևորման կարևորությունը կոնֆլիկտային հարաբերություններում (ասերտիվությունը մարդու՝ արտաքին ազդեցություններից և գնահատականներից կախում չունենալու, սեփական վարքը ինքնուրույն կարգավորելու և դրա համար պատասխանատվություն կրելու ընդունակությունն է):
 «Ես քեզ ոչինչ պարտք չեմ, և դու ինձ ոչինչ պարտք չես, մենք գործընկերներ ենք»,- ահա ինչպես է մտածում ասերտիվ վարքին տիրապետող անձը:

Հանդիպման ընթացքում սփյուռքահայ երիտասարդներին ներկայացվեցին այս հմտությանը տիրապետելու պարզ միջոցներ, որոնք կօգնեն էլ ավելի հեշտ ինտեգրվել հայաստանյան կյանքին և նոր ընկերներին:

Սփյուռքահայ ուսանողների խորհուրդ
Հասմիկ Մկրտչյան

|

 
 
ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38