Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home2/hayernaysor/public_html/old1/conf.php on line 9
Հայաստան-Հունաստան առեւտրատնտեսական կապերին նվիրված միջոցառում Հունաստանի ԱԳՆ-ում
 
ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 22 / 11 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Տնտեսություն
13.05.2013

Հայաստան-Հունաստան առեւտրատնտեսական կապերին նվիրված միջոցառում Հունաստանի ԱԳՆ-ում
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից, մայիսի 9-ին Հունաստանի ԱԳՆ-ում կայացել է Հայաստան-Հունաստան առեւտրատնտեսական կապերին նվիրված միջոցառում: Այն կազմակերպվել էր Հունաստանի ԱԳՆ-ի եւ Հունահայկական առեւտրատնտեսական պալատի համատեղ ջանքերով: Միջոցառմանը մասնակցել է Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը:
Մասնակիցների թվում էին Հունահայկական առեւտրատնտեսական պալատի անդամներ, հույն գործարարներ, Հունաստանի ԱԳՆ աշխատակիցներ, օտարեկրյա դիվանագետներ, լրագրողներ:

Ողջույնի խոսքով հանդես եկան Հունաստանի ԱԳՆ միջազգային տնտեսական հարաբերությունների եւ համագործակցության զարգացման հարցերով գլխավոր քարտուղար Պ. Միհալոսը, Հունահայկական առեւտրատնտեսական պալատի նախագահ Պ. Չոլաքյանը:

Հայաստան-Հունաստան առեւտրատնտեսական կապերի վերաբերյալ ելույթով հանդես եկավ Հայաստանում Հունաստանի դեսպանության` առեւտրատնտեսական կապերի պատասխանատու Կ. Դասկալոպուլոսը:

Հունահայկական առեւտրատնտեսական պալատի անդմաները հույն գործարարներին ներկայացրին ՀՀ տնտեսության արդի վիճակը, արտահանման եւ ներկրման, ինչպես նաեւ ներդրումային հնարավորությունները, ազատ տնտեսական գոտիների, փոքր եւ միջին ձեռնարկությունների վերաբերյալ տեղեկատվություն:

|

 
 
ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38