Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home2/hayernaysor/public_html/old1/conf.php on line 9
Թոնի Այոմին կոչ է արել իր երկրպագուներին «Եվրատեսիլ 2013»-ում քվեարկել «Դորիանս»-ի օգտին
 
ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 17 / 10 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Մշակույթ
13.05.2013

Թոնի Այոմին կոչ է արել իր երկրպագուներին «Եվրատեսիլ 2013»-ում քվեարկել «Դորիանս»-ի օգտին
Անգլիական Black Sabbath աշխարհահռչակ ռոք խմբ կիթառահար, «Եվրատեսիլ 2013»-ում Հայաստանը ներկայացնող «Դորիանս» խմբի Lonley Planet երգի համահեղինակ Թոնի Այոմին կոչ է արել իր երկրպագուներին քվեարկել «Դորիանս»-ի օգտին:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` Youtube-ում տարածվել է տեսանյութ, ուր լեգենդար ռոք-երաժիշտը կոչ է անում իր երկրպագուներին «Եվրատեսիլ 2013» մրցույթում քվեարկել իր համահեղինակած երգի օգտին:

Շվեդիայի Մալմյո քաղաքի օպերային թատրոնի շենքում մայիսի 12-ին պաշտոնապես բացվել Է «Եվրատեսիլ-2013» երգի միջազգային մրցույթը: Մալմյոյում է գտնվում «Դորիանս» հայկական ռոք խումբը և հայաստանյան պատվիրակությունը: Խումբը ակտիվ հարցազրույցներ է տալիս: Վերջերս «Դորիանս»-ը հարցազրույց է տվել մրցույթի հիմնական լուսաբանող Esctoday կայքին` իր տպավորություններով կիսվելով փորձերի, մյուս երկրների պատվիրակությունների հետ ունեցած հանդիպումների և կոպենհագենյան համերգի մասին: «Մենք ակնկալում էինք , որ հայերի կողմից լավ ընդունելության կարժանանք, սակայն օտարերկրացիների նման ջերմ ընդունելությունն իսկապես մեծ անակնկալ էր մեր համար»,- մայիսի 10-ին Կոպենհագենում տեղի ունեցած համերգի մասին նշել է «Դորիանս»-ի վոկալիստ Գոռ Սուջյանը: Նշենք, որ համերգի հենց սկզբից խումբն իրեն այնքան լավ էր դրսեւորել, որ համերգի առաջին հատվածի ավարտից հետո ներկաները տղաներին ետնաբեմ էին ճանապարհել «We want more» կոչերով:

Անդրադառնալով կայքի այն հարցին, թե արդյոք Թոմի Այոմին ներկա կլինի մրցույթի համերգներին` Հանրային հեռուստաընկերության Եվրատեսիլ նախագծի պատասխանատու Գոհար Գասպարյանը նշել է, որ իրենք նման տեղեկություն չունեն, և դա անակնկալ կլինի լեգենդար երաշժտի կոմից:
Ներկայիս` 58-րդ «Եվրատեսիլին» մասնակցում են 39 երկրներից ժամանած արտիստներ: Նրանք բոլորը մայիսի 12-ին հանդիպել են մրցույթի պաշտոնական բացման առթիվ Մալմյոյի «Եվրաակումբում» կայացած հանդիսավոր ընդունելության ժամանակ: Իրադարձությունը լուսաբանելու համար հավատարմագրված Է շուրջ մեկուկես հազար լրագրող, իսկ ընդամենն սպասվում Է մինչեւ 100 հազար հյուր: Մրցույթի երկու կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 14-ին եւ եւ 16-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 18-ին:

armenpress.am

|

 
 
ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38