Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home2/hayernaysor/public_html/old1/conf.php on line 9
Բարսելոնայում Ֆլորա Մարտիրոսյանի հիշատակին նվիրված համերգը մեծ ոգեւորությամբ է ընդունվել հանդիսականների կողմից
 
ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 17 / 10 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Մշակույթ
13.05.2013

Բարսելոնայում Ֆլորա Մարտիրոսյանի հիշատակին նվիրված համերգը մեծ ոգեւորությամբ է ընդունվել հանդիսականների կողմից
ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանի երգերը կատարող Սոնա Արոյանը տարեվերջին նախատեսում է համերգով ներկայանալ Ֆրանսիայում:
Բարսելոնայից «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Արոյանը: Նրա տեղեկացմամբ` մայիսի 11-ին Իսպանիայի Սանտե Կոլոմա դե Գրամենետ քաղաքի Auditori can roig i torres համերգասրահում «Քո հետքերով» համերգային ծրագիրը, որտեղ նա կատարել է Ֆլորա Մարտիրոսյանի երգերը, տեւել է մոտ մեկ ժամ հիսուն րոպե:

«Բարեգործական համերգի ընթացքում հանդիսատեսը պարում էր: Շատերը գալիս էին կուլիսներ եւ ասում, թե որքան տպավորված են: Սա ցույց է տալիս, որ իրենք ծարավ էին հայկական երաժշտության»,- պատմեց Արոյանը: Նրա խոսքով` հանդիսատեսի թվում էր ոչ միայն Իսպանիայի հայ համայնքի ներկայացուցիչներ, այլեւ` իսպանացիներ, ռուսներ: Հանդիսականների ընդհանուր թիվը հասնում էր 250-ի:

Արոյանը երգում է ժողովրդական ժանրում, եւ այդ է պատճառը, որ Ֆլորա Մարտիրոսյանի երգերն համար առավել քան հոգեհարազատ են:

Համերգին տոմսեր չեն վաճառվել, այն ամբողջովին հրավիրատոմսերով է եղել, սակայն տեղադրվել է հատուկ արկղ, որում հավաքված գումարը կփոխանցի Ֆլորա Մարտիրոսյանի Never again մշակութային շարժմանը:

Արոյանը համերգը կազմակերպելու գործում իրեն մեծապես օգնելու համար շնորհակալություն հայտնեց արվեստագետներ Արտյոմ Բաղդասարյանին եւ Լիլի Հովերին: Համերգի իրականացմանն աջակցել են Կատալոնիայում գործող hայկական մշակութային կազմակերպությունները եւ Սանտա Կոլոմայի քաղաքապետարանը:

Ֆլորա  Մարտիրոսյանի նախաձեռնած Never again («Այլեւս երբեք…») խորագրով մշակութային շարժումը երգչուհու մահից ամիսներ անց կշարունակի իր գործունեությունը, որը միտված է մշակույթի միջոցով Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

2007-ին Մարտիրոսյանը հիմնադրել է Artists For Peace («Արտիստները հանուն խաղաղության») բարեգործական կազմակերպությունը, որին անդամագրված համաշխարհային ճանաչում ունեցող մարդիկ մշակույթի միջոցով միավորվում են` Never again ասելու Հայոց ցեղասպանությանն ու մարդկության դեմ իրագործված այլ ոճրագործություններին։ Never Again համերգաշարին 2007 թվականից ի վեր  մասնակցություն են ունեցել  համաշխարհային մեծության աստղեր` Սթիվի Ուանդերը, Մալինա Մոյեն, Չակա Խանը, Ալեքսիա Վասիլեուն, Էրիկ Բենետը, Արտո Թունջբոյաջյանը,  ռեփեր Պրասը:

Ֆլորա Մարտիրոսյանը մահացել է 2012 թվականի նոյմեբերին ԱՄՆ-ում` հետվիրահատական բարդությունների հետեւանքով: 

armenpress.am

|

 
 
ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38