Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home2/hayernaysor/public_html/old1/conf.php on line 9
ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ 21-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՋԱՎԱԽՔՈՒՄ
 
ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 11 / 12 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Սփյուռք
13.05.2013

ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ 21-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՋԱՎԱԽՔՈՒՄ
Մայիսի 9-ին  Ախալքալաքի գեղարվեստի դպրոցում բացվեց Շուշիի ազատագրման 21-ամյակին նվիրված «Հայոց Գողգոթա» խորագրով ցուցահանդեսը՝ նախաձեռնությամբ և հովանավորությամբ Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության:
Ցուցահանդեսին ներկայացված էին Ջավախքի և Վրաստանի հայ  նկարիչների գործերը:
«Հայոց գողգոթա» խորագրով ցուցահանդեսին ներկայացված էին 35 ստեղծագործողների շուրջ 60 կտավներ: Երաժշտական համարներով հանդես եկան Ալիք Քսպոյանի «Ջավախք» երգի-պարի անսամբլի սաները:

Օրհնության և գնահատանքի խոսք հղեց ներկաներին Վիրահայոց թեմի առաջնորդ,  գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը. «Շատ տպավորիչ է, որ Ախալքալաքի նկարչական դպրոցում է այս ցուցահանդեսը կազմակերպվում, որովհետև Ախալքալաքը տարածաշրջանի հայության կենտրոնն է հադիսանում: Պետք է մշակութային միջոցառումները շատ լինեն այստեղ: Հայության համար տոնը նշանակալի է, և հաճելի է, որ այս ամբողջը արտահայտվում է արվեստի միջոցով»:
Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգէն աբեղա Սալբիյանը վստահություն հայտնեց, որ այս ցուցահանդեսն ունենալու է շարունակություն, և ավելացրեց. «Այս ցուցահանդեսի միջոցով տեսնում ենք հայ մարդու մտածելակերպը՝ ինչ է հայ երիտասարդը մտածում 21-րդ դարում, ինչ է կատարվում նրա հոգում»:
Իսկ Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանը և Ջավախքի երիտասարդ նկարիչների ընկերակցության նախագահ Հայկազուն Ղարագուլյանը ներկայացրին այն ստեղծագործողներին, ում աշխատանքները ճանաչվել են լավագույնը:

Ցուցահանդեսի ամենաերիտասարդ մասնակից ճանաչվեց Քրիստինե Բագդացյանը: Երրորդ մրցանակին արժանացավ Լիլիթ Արսենյանը, երկրորդ մրցանակին՝ Անի Քանանյանը, իսկ առաջին մրցանակը շահեց Մարիամ Տիպուխյանն իր «Սգացող կինը» կտավով: Նշենք, որ ցուցահադեսը 10 օր շարունակ բաց է այցելուների համար:
Ցուցահանդեսին իրենց մասնակցությունն էին բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպս. Միրզախանյանը, Ախալքալաքի վրաց եկեղեցու միտրոպոլիտը, Ախալքալաքի շրջանային վարջության և ժողովի նախագահները, քահանաներ, նկարիչներ և այլք:

Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվան

|

 
 
ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38