ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 27 / 5 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Սփյուռք
13.05.2013

Չեխիայում նշվում են մայիսյան հաղթանակները, իսկ Ադրբեջանի դեսպանը թաքուն է ծաղկեպսակ դնում
Մայիսի 8ին եւ 9-ին Չեխիայում նշում էին Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակների 68-րդ տարին։
Մայիսի 8-ին Չեխիայի ղեկավարությունը ծաղակեպսակներ դրեց Վիտկովի հուշահամալիրում, իսկ դեսպանատների ներկայացուցիչները՝ մայիսի 9-ին Օլշանսկի գերեզմանատան հուշահամալիրում, ուր նույնպես ծակեպսակներ են դրվում երկրի նախագահի, վարչապետի եւ խորհրդարանի երկու պալատների խոսնակների անունից։ Տարիներ շարունակ այս միջոցառմանը մասնակցում են Չեխիայում հավատարմագրված նախկին ԽՍՀՄ հանրապետությունների դեսպանությունները։ Այս տարի նույնպես Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Սեյրանյանը ծակեպսակ դրեց Անհայտ զինվորի հուշարձանին։ Ի դեպ, Ադրբեջանի դեսպանությունը կրկին չէր մասնակցել ծաղկեպսակների զետեղման պաշտոնական արարողությանը: Փոխարենը միջոցառումից առաջ դեսպանը եկել և ծակեպսակ է դրել Չեխիայի նախագահի կողմից դրվող ծակեպսակի տեղում։ Բնականաբար չեխական անվտանգությունը այն հեռացրել էր եւ դրել հուշարձանի հետեւի մասում։ Վերջին տարիներին Ադրբեջանի դեսպանը բարդույթավորվում է, երբ տեսնում է, որ ըստ չեխական այբուբենի՝ նախ Հայաստանն է ծաղկեպսակ դնում, հետո՝ Ադրբեջանը։ Եվ քանի որ Հայաստանի համար սա նաեւ Շուշիի հաղթանակի օրն է, ադրբեջանցի դեսպանը երեւի ամաչում է Հայաստանի պատվիրակության հետեւից քայլել։

Չեխիայում հայ համայնքի անունից ծաղկեպսակ դրեցին հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը եւ ծխական խորհրդի անդամներ Տիգրան Աբրահամյանն ու Արմեն Քոլոյանը։

Ի դեպ, մայիսի 9-ին Հայաստանի դեսպանության կայքէջում չեխահայերին շնորհավորել է ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը, ով մասնավորապես գրել է.

«Այս օրերին մենք նշում ենք հայ ազգի երեք կարևորագույն հաղթական իրադարձություններ՝ Հայրենկան մեծ պատերազմում հաղթանակի 68-րդ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 21-րդ փառապանծ տարեդարձները:

Երկրորդ աշխարհամարտի ընթացքում մեր պապերը և հայրերը դաշնակից երկրների բանակների կազմում հաղթանակով պսակեցին ֆաշիզմի դեմ պայքարը: 21 տարի առաջ Արցախյան պատերազմում տեղի ունեցան բեկումնային իրադարձություններ. ազատամարտիկների ջոկատները կազմավորեցին Արցախյան հաղթական բանակը և փայլուն գործողության արդյունքում ազատագրեցին հայկական մշակույթի օրրաններից մեկը՝ Լեռնային Ղարաբաղի հինավուրց մայրաքաղաք Շուշին:

Չեխիայում և Սլովակիայում Հայաստանի դեսպանությունը սրտանց շնորհավորում է բոլորիս եռատոնը: Բոլորի հետ գլուխ ենք խոնարհում Հայրենիքի անկախության համար կյանքը տված զինվորների շիրիմների առջև: Գլուխ ենք խոնարհում նաև հաղթանակով տուն եկած հայ հերոսների առջև և մաղթում նրանց արժանապատիվ կյանք ու քաջառողջություն: Թող ձեր սխրանքը միշտ ուղեցույց լինի մեր մատաղ սերունդների համար»:

Orer.eu

|

 
 
ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38