ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 26 / 4 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
15.03.2012

Տ. Ղազար քահանա Պետրոսյան
«ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ». ՍՈՒՐԲ ՊՍԱԿ (մաս 2)
«Հայերն այսօր»-ի զրուցակիցն է Բյուրավանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ղազար քահանա Պետրոսյանը:

«Արդ, ինչ որ Աստուած միացրեց, մարդը թող չբաժանի» (Մատթ. ԺԹ 6)
14.03.2012

Տ. Ղազար քահանա Պետրոսյան
«ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ». ՍՈՒՐԲ ՊՍԱԿ (մաս 1)
«Հայերն այսօր»-ի զրուցակիցն է Բյուրավանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ  Տեր Ղազար քահանա  Պետրոսյանը

«Ինչ որ Աստուած միացրեց, մարդը թող չբաժանի» (Մատթ. ԺԹ 6)
13.03.2012

Սամսոն Ավետյան
Ապագան երիտասարդներինն է. նրանց պետք է աջակցել...
Սամսոն Ավետյանը ծնվել է Երևանում, սովորել է Պուշկինի անվան միջնակարգ դպրոցում, մեկնել է Շվեդիա, ընդունվել է Ստոկհոլմի համալսարան, սովորել այնտեղ, աշխատել և մեկնել  Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ ուսանել է Հարվարդի համալսարանում :Երկրորդ կուրսում սովորելու ընթացքում տեղեկացել է «Լույս»  հիմնադրամի մասին, կապ հաստատել` ստանալով աջակցություն: Մասնագիտությամբ տնտեսագետ է (նեղ մասնագիտությունը՝մակրոտնտեսագետ): Նրա հետ զրուցել է «Հայերն այսօր»-ի թղթակիցը:
02.03.2012

Ռուբեն Սաքապետոյան
Թևաթափ եմ լինում, երբ տեսնում եմ, որ գիրք ընթերցող չկա
ԵՊՀ   Հայոց  լեզվի պատմության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Ռուբեն Սաքապետոյանը մայրենի լեզվի ջատագովներից է: Տարիներ շարունակ թե´ իր դասախոսական աշխատանքի շրջանակներում, թե’  խորհրդային տարիներին Հանրային հեռուստաընկերությամբ եթեր տրվող «Մեր լեզուն, մեր խոսքը» հաղորդաշարի թողարկումների ընթացքում Ռուբեն Սաքապետոյանը անզիջում պայքար է ծավալել մայրենիի աղավաղումների, ոտնձգությունների դեմ:
Լեզվաբանի  հետ  զրուցել է «Հայերն այսօր»-ի թղթակիցը:
01.03.2012

Արմեն Խանդիկյան
«Աննախադեպ է, նաև՝ պարտավորեցնող»
Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ՀՀ պետական մրցանակ շնորհվեց թատերական արվեստի ասպարեզում:  Իսկ մրցանակակիր դարձավ Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը` Վ. Շեքսպիրի «Հուլիոս Կեսար» ողբերգության բեմադրության համար:

Այս առթիվ էլ «Հայերն այսօրի» թղթակիցը զրուցել է թատրոնի գեղարվեստական ղեկավար և բեմադրության հեղինակ, ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր ԱՐՄԵՆ ԽԱՆԴԻԿՅԱՆԻ հետ:
29.02.2012

Ռուբեն Մելքոնյան
Ֆրանսիացի իրավաբաններն ընդունեցին զուտ քաղաքական որոշում
Ֆրանսիային Սահմանադրական խորհուրդը փետրվարի 28-ին հակասահմանադրական ճանաչեց Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքը, որ Սենատը ընդունել էր այս տարվա հունվարի 23-ին:  ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ  այս թեմայի շուրջ զրուցել է «Հայերն այսօրի» թղթակիցը:
29.02.2012

Սամվել Հարոյան
«Երգը մեր անկողոպտելի գանձն է»
  
Լույս է տեսել «Գրպանի երգարան» 7-հատորյա մատենաշարը` իր տեսակի մեջ յուրօրինակ ու, կարելի է ասել, նախադեպը չունեցող մի հրատարակություն, որն ընդգրկում է հայ երգարվեստի պատմության ընթացքում ստեղծված տարբեր ժանրերի ավելի քան 220 երգ:

Մատենաշարը, հիրավի, բացառիկ է իր բովանդակած երգերի բազմազանությամբ, ըստ սկզբնաղբյուրների մանրակրկիտ սրբագրված տեքստերով ու երգերի հեղինակների հնարավորինս ճշգրտված անուն-ազգանուններով, երգերի էությունից բխող գեղեցիկ պատկերազարդումներով, մեղեդիները հիշեցնող ձայներիզով և ուղեկից «Տեղեկատու» հատորյակով:

Ժողովածուն, որի շնորհանդեսը տեղի ունեցավ վերջերս Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում, կազմել և հրատարակել է Հայ մշակույթի զարգացման հիմնադրամի փոխնախագահ Սամվել Հարոյանը, ով հավատում է, որ «Գրպանի երգարանի» յուրաքանչյուր հատոր կդառնա «մեր խնջույքի սեղանների այն ընկերը, որի երգին կձայնակցենք բոլորս»:

Ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում «Հայերն այսօրի» հարցազրույցը Սամվել Հարոյանի հետ:
28.02.2012

Էդվարդ Նալբանդյան
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը ավստրիական «Der Standard» օրաթերթին
Ստանդարտ:  Ֆրանսիայի խորհրդարանը վերջերս ընդունել է օրենք, որը նախատեսում է քրեական պատասխանատվության ենթարկել ցեղասպանությունների, այդ թվում նաև Օսմանյան կայսրությունում հայերի ջարդի ժխտումը: Արդյո՞ք Հայաստանն այս օրենքը համարում է մի մոդել, որին պետք է հետևեն նաև այլ երկրներ, ինչպես, օրինակ, Ավստրիան:
16.02.2012

Հասմիկ Ստեփանյան
Արժեքավոր մենագրություն
Լույս է տեսել պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Հասմիկ Ստեփանյանի «Հայերի ներդրումը Օսմանյան կայսրությունում» մենագրությունը, որը նվիրված է Թուքիայի Հայոց Պատրիարքության հիմնադրման 550-ամյակին (1461-2011թթ.):
14.02.2012

Հարություն Խաչատրյան
«Ես հաստատում եմ իմ ազգի տեսակը»
Կինոբեմադրիչ Հարություն ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ժամանակակից ազգային կինոյի երևելի դեմքերից մեկն է, միջազգային տարբեր փառատոների դափնեկիր ու մրցանակակիր, «Ոսկե ծիրան» միջազգային երևանյան կինոփառատոնի հիմնադիրը: Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ է, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, 2004 թվականից՝ Եվրոպական կինոակադեմիայի ընտրող անդամ։
1  |  2  |  3  |  4  |  5  |  6  |  7  |  8  |  9  |  10  |  11
 
ՀՀ սփյուռքի նախարարություն (ամենաընթերցված)
Սփյուռք (ամենաընթերցված)
Հայրենադարձներ (ամենաընթերցված)
Անվանի մարդիկ (ամենաընթերցված)
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38