Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home2/hayernaysor/public_html/old1/conf.php on line 9
Հայաստան
 
ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 21 / 11 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
28.11.2011

Կլարա Թերզյան
«Տարիների շուրջպարը»
Լույս է տեսել արձակագիր, վաստակաշատ լրագրող Կլարա Թերզյանի «Տարիների շուրջպարը» գիրքը, որի շնորհանդեսը վերջերս կայացավ Հայաստանի գրողների միության դահլիճում: 

Կլարա Թերզյանի հետ զրուցել է «Հայերն այսօրի» թղթակիցը:
31.10.2011

Շահեն Խաչատրյան
...Որ առողջ տրոփի մի բուռ սիրտը մեր
ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության և «Ակցիա Առողջություն Հայաստան-Ֆրանսիա»  կազմակերպության նախաձեռնությամբ Երևանում մեկնարկած Սրտաբանության եվրակովկասյան 3-րդ համաժողովի շուրջ 250 սրտաբաններ հավաքվել էին մի հարկի ներքո` նոր և առավել հետաքրքիր համագործակցության եզրեր գտնելու, շփվելու, կարծիքներ լսելու և փոխանակելու նորարարական հմտություններ:

«Հայերն այսօր»-ի թղթակիցը զրուցել է համաժողովի մասնակիցներից  մեր հայրենակից, Երևանի Զեյթունի «Սիրտ-անոթ»  բժշկական կենտրոնի տնօրեն Շահեն Խաչատրյանի հետ:
31.10.2011

Հայկ Դարբինյան
Սրտաբանությունը Հայաստանում. ներկայացնում է ՀՀ առողջապահության փոխնախարարը
«Հայերն այսօրի» թղթակիցը  Սրտաբանների եվրակովկասյան համաժողովի ընթացքում  զրուցել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանի հետ:

31.10.2011

ԳՐԵՏԱ ՄԵՋԼՈՒՄՅԱՆ
Դեպի խորքը լեռան
Տարիներ առաջ հայ մեծ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը հրատարակեց իր վերջին բանաստեղծական ժողովածուներից մեկը` «Դեպի խորքը լեռան»  վերտառությամբ: Բանաստեղծուհին գնում էր դեպի իմաստության խորքը, դեպի սեփական էության պեղումները: Եթե փորձենք բնութագրել ՀՀ վաստակավոր արտիստտուհի, «Վահագն» մրցանակի դափնեկիր, դոցենտ  ԳՐԵՏԱ ՄԵՋԼՈՒՄՅԱՆԻ  ստեղծագործությունը, ապա պիտի դիմենք մեծ բանաստեղծուհուն` նրանից փոխառնելով «դեպի խորքը լեռան» արտահայտությունը: Այսօր իսկապես հայ բեմի ամենատաղանդավոր դերասանուհիներից մեկն ապրում է մի շրջան, երբ ահագնացող կրքով ու ոգորմամբ գնում է դեպի իր էության խորքը` ամեն մի բեմատիպարի մեջ փնտրելով, արմատավորելով սեփական նկարագրի թափանցումները:

«Հայերն այսօր»-ի մշակութային մեկնաբանը զրուցել է անվանի դերասանուհու հետ:
12.10.2011

Վարդան Դևրիկյան
Մխիթարյան միաբանությունը` հայ ստեղծագործ մտքի հրաշք
Հոկտեմբերի 10-11-ը տեղի ունեցած Մխիթարյան միաբանության 200-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին մասնակցում էր նաև  Մատենադարանի ավագ գիտաշխատող, ՀՀ  ԳԱԱ  Մ. Աբեղյանի անվան գրկանության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դևրիկյանը: Նրա հետ զրուցել է «Հայերն այսօրի» թղթակիցը:
11.10.2011

Աշոտ Մելքոնյան
Բարեբախտություն է, որ Վենետիկի և Վիեննայի միաբանությունները միավորվեցին
Վիեննայի Մխիթարյան միաբանության 200-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին «Հայաստանի ժողովրդագրության հարցերի արտացոլումը Հակովբոս Տաշյանի աշխատություններում» զեկույցով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը: Ներկայացնում ենք «Հայերն այսօրի» թղթակցի հարցազրույցը Աշոտ Մելքոնյանի հետ.
07.10.2011

ՄԱՅԻՍ ՌԱՖԱՅԵԼՅԱՆ
Վարդան Աճեմյանի հետ` ահա արդեն հիսուն տարի
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր ՄԱՅԻՍ ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ հայ մեծագույն բեմադրիչ Վարդան Աճեմյանի միակ ռեժիսորական արվեստանոցի ամենատաղանդավոր ներկայացուցիչներից է. նա քսան տարուց ավելի ղեկավարել է Արտաշատի Ամո Խարազյանի անվան թատրոնը, քառասուն տարուց ավելի դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Մայիս Ռաֆայելյանն ահռելի ներդրում ունի մերձավոր Սփյուռքի մշակութային կյանքում: Ղեկավարելով Արտաշատի Ամո Խարազյանի անվան թատրոնը` նա գրեթե ամեն տարի թատրոնը հյուրախաղերի է տարել Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասեր, նպաստել հայապահպանության խնդիրների իրագործմանը: 
«Հայերն այսօր»-ի մշակութային մեկնաբանը զրուցել է անվանի բեմադրիչի ու մանկավարժի հետ:
06.10.2011

Աննա Շահնազարյան
Բեյրութից վերադարձել եմ ներշնչված ու տպավորված
Հայաստանի Հանրապետության Անկախության 20-ամյա հոբելյանի կապակցությամբ ՀՀ սփյուռքի նախարարության և Համազգային հայ կրթական և մշակութային միության հետ համատեղ սեպտեմբերի 3-9-ը Բեյրութի «Լյուսի Թութունջյան» ցուցասրահում տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդ գեղանկարչուհի Աննա Շահնազարյանի աշխատանքների ցուցահանդեսը:
Ցուցահանդեսի բացմանը ներկա է եղել նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ով այդ ընթացքում գտնվում էր Լիբանանում: Ներկայացնում ենք «Հայերն այսօրի» թղթակցի հարցազրույցը Աննա Շահնազարյանի հետ:
06.10.2011

Վանուշ Խանամիրյան
«Հիմա վատ եմ զգում, հենց առողջանամ, մի կարգին կզրուցենք». վերջին հարցազրույցը
Վախճանվեց Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Վանուշ Խանամիրյանը: Նա իրապես ազգային պարի և բալետային արվեստի մեծագուն դեմքերից մեկն էր, այն հզոր անհատականությունը, ում շնորհիվ ազգային պարը զարթոնք ապրեց, հարստացավ, ներկայացավ աշխարհի ութսունից ավելի երկրների հանդիսատեսներին: Ներկայացնում ենք «Հայերն այսօրի» մշակութային մեկնաբանի հարցազրույցը Վանուշ Խանամիրյանի հետ:
04.10.2011

Ռուբեն Վարդանյան
«Հայտնի դրամագետները հիմնականում Սփյուռքում են»
Դրամագիտությունը Հայաստանում ոչ շատ ուսումնասիրված գիտություն է: Դրամների առաջացման, հայկական դրամների առանձնահատկությունների, մեր երկրում այս գիտության զարգացման եւ այլ թեմաների շուրջ «Արմենպրես»-ը զրուցեց դրամագետ Ռուբեն Վարդանյանի հետ: Վերջինս տեղեկացրեց, որ այս տարի լույս է տեսել իր իսկ հեղինակած «Սիլլոգե. Հռոմեական դրամների Հայաստան» գիրքը, որը մաս է կազմում համաշխարհային դրամագիտական հանդեսների շարքի:
1  |  2  |  3  |  4  |  5  |  6  |  7  |  8  |  9  |  10  |  11
 
ՀՀ սփյուռքի նախարարություն (ամենաընթերցված)
Սփյուռք (ամենաընթերցված)
Հայրենադարձներ (ամենաընթերցված)
Անվանի մարդիկ (ամենաընթերցված)
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38