ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 21 / 7 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
06.05.2013

ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՍԻՐՈ ԱՂԲՅՈՒՐ
Մայիսի 7-ին ժամը 18.00-ից «Дом русской книгы»  («Ռուսական գրքի տուն») խանութ-սրահում (հասցեն՝ Երեվան, Մաշտոցի պողոտա 37/22) տեղի կունենա հանդիպում «Հայաստանը սիրո աղբյուր»  գրքի հեղինակ Վիկտոր Կոնոպլյովի հետ:
02.05.2013

ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ մեկնարկում են հայազգի մեծանուն բարերար Միքայել Արամյանցի 170-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսությունները
Մայիսի 3-ին, ժ.14:00-ին հայազգի մեծանուն բարերար Միքայել Արամյանցի 170-ամյակին նվիրված հանդիսությունների շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ  հոբելյանական միջոցառման մասնակիցները կայցելեն Բարերարների ճեմուղի և ծաղիկներ կդնեն Միքայել Արամյանցի կիսանդրու առջև(Երևանի Օղակաձև զբոսայգու` Միքայել Նալբանդյանի արձանին հարող տարածք):
25.04.2013

ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ կկայանա ՌԴ գիտության վաստակավոր գործիչ, հայազգի Ռոբերտ Ենգիբարյանի «Օ՜, Մարի» գրքի շնորհանդեսը
Ապրիլի 26-ին, ժամը 16:00-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ տեղի կունենա Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Կառավարման միջազգային ինստիտուտի տնօրեն, ՌԴ գիտության վաստակավոր գործիչ, իրավագիտության դոկտոր Ռոբերտ Ենգիբարյանի «Օ՜, Մարի» գրքի շնորհանդեսը (հասցե` Վազգեն Սարգսյան 26/1, «Էրեբունի» պլազա, 9-րդ հարկ):
25.04.2013

Կկայանա «Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողովի ամփոփիչ ասուլիսը
Ապրիլի 26-ին, ժ. 11:00-ին կկայանա ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահե Ջիլավյանի և Համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանի մամուլի ասուլիսը, որտեղ կամփոփվեն ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված «Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողովի աշխատանքները (հասցեն` Վ. Սարգսյան 26/1, «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն, 5-րդ հարկ, 503 սրահ):
25.04.2013

Տեղի կունենա «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի» հերթական նիստը
Ապրիլի 26-ին ժ.12:00-ին ՀՀ սփյուռք նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի կունենա «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի» հերթական նիստը` «Էրեբունի-պլազա» բիզնես կոնտրոնի «Էրեբունի» դահլիճում (հասցե՝ Վազգեն Սարգսյան 26/1, 9-րդ հարկ):
23.04.2013

«Ծիրանենի» հիմնադրամը ապրիլի 24-ի նախօրեին դիմում է համայն հայությանը
Հարգարժա´ն հայրենակից

Ընդամենը երկու տարի է բաժանում մեզ Հայոց ցեղասպանության  100-ամյա տարելիցի օրից: Ի՞նչ ենք արել մենք՝ հայերս՝ ցեղասպանության կազմակերպիչների և իրագործողների դատապարտման, կորցրածի փոխհատուցման ուղղությամբ: 
19.04.2013

Ապրիլի 22-24–ը ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կկայանա «Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողովը
Ապրիլի 22-ին, ժ.10:30-ին ՀՀ կառավարության նիստերի դահլիճում (հասցե` Մելիք-Ադամյան 1) կմեկնարկի ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվող «Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողովը, որին կմասնակցի շուրջ 500 երիտասարդ աշխարհի 30 երկրից: Համաժողովի կազմակերպման համար ՀՀ սփյուռքի նախարարությունը համագործակցել է ավելի քան 40 համահայկական և տեղական երիտասարդական կառույցների հետ:
18.04.2013

Տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ հրատարակված գրքերի շնորհանդես
Ապրիլի 19-ին, ժ. 16:00-ին տեղի կունենա «Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ» ծրագրի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ հրատարակված՝ «Հայերը Օսմանյան կայսրության վերջալույսին» (կազմողներ` Հոգեշնորհ հայր Վահան ծ.վրդ. Օհանյան, Ոսկան Մխիթարյան), «Հայկական պետության սահմաններն՝  ըստ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի» (հայերեն-անգլերեն) և «Գրիգոր Գուլգուլյանի գործը» (վրեժ սպանված հոր և եղբայրների համար) գրքերի շնորհանդեսը (հասցե` Վ. Սարգսյան 26/1, «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն, 9-րդ հարկ, «Էրեբունի» սրահ):
15.04.2013

Տեղի կունենա «Երևանը համայն հայության մայրաքաղաքն է» թեմայով լավագույն գրական ստեղծագործության IХ միջազգային մրցույթը
«Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք» խորագրով բուհերի, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողների և դպրոցների բարձր դասարանների  աշակերտների համար անցկացվող «Երևանը  համայն հայության մայրաքաղաքն է» թեմայով լավագույն գրական ստեղծագործության IХ միջազգային մրցույթի  
                              
                                     ԿԱՐԳ
13.04.2013

Երիտասարդ գիտնականների «Ակադեմիա» ամենամյա երկրորդ մրցանակաբաշխությունը նվիրված է ՀՀ ԳԱԱ 70-ամյակին
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան (ՀՀ ԳԱԱ) հայտարարում է երիտասարդ գիտնականների (մինչև 35 տարեկան) գիտական աշխատանքների «Ակադեմիա» ամենամյա երկրորդ մրցանակաբաշխությունը:
1  |  2  |  3  |  4  |  5  |  6  |  7  |  8  |  41
 
Սփյուռք (ամենաընթերցված)
ՀՀ սփյուռքի նախարարություն (ամենաընթերցված)
Հասարակություն (ամենաընթերցված)
Մշակույթ (ամենաընթերցված)
Քաղաքականություն (ամենաընթերցված)
Տնտեսություն (ամենաընթերցված)
Սպորտ (ամենաընթերցված)
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38