Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home2/hayernaysor/public_html/old1/conf.php on line 9
Հայտարարություններ
 
ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 22 / 11 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
10.04.2013

«Լավագույն գիտական աշխատանք». մրցույթ երիտասարդ գիտնականների համար
Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիան, Համաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը  ՀՀ սփյուռքի նախարարության հետ համատեղ 2013թ. հայտարարում են «Լավագույն գիտական աշխատանք» մրցույթ երիտասարդ գիտնականների /մինչև 35 տարեկան/ համար՝ նվիրված ՀՀ ԳԱԱ 70-ամյակին:
09.04.2013

Մամուլի ասուլիս` ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողովին ընդառաջ
Ապրիլի 10-ին, ժ.12:00-ին տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահե Ջիլավյանի և համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանի մամուլի ասուլիսը` ապրիլի 22-24-ը կայանալիք «Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողովի վերաբերյալ (հասցեն` Վ. Սարգսյան 26/1, «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն, 5-րդ հարկ, 503 սրահ):
05.04.2013

ՄԱՍՆԱԿՑԻ՛Ր «ԼՍԻՐ ԼՌՈՒԹՅԱՆ ՁԱՅՆԸ» ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԻ ՆԿԱՐԱՀԱՆՄԱՆԸ
Մոտենում է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցը:Այդ կապակցությամբ Հունգարիայի հայկական համայնքի հովանավորությամբ կնկարահանվի տեսահոլովակ՝ Արթինի և Ռադիչ Դեբորայի «Լսիր Լռության ձայնը» երգի հիման վրա, որը գրվել է նախորդ տարվա ապրիլ ամսին:Այս մասին գրում է armenians.hu կայքը:
05.04.2013

«ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ԱՎԱՆԴԻ ՀԱՄԱՐ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԱԿԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ 2013
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը և Համաշխարհային հայկական կոնգրեսը «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» համահայկական ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում հայտարարում են 2013թ. մրցանակաբաշխությունը`
21.03.2013

«Սփյուռք» ամառային դպրոցի Լրագրողների վերապատրաստման դասընթացների հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 15-ն է
Սփյուռքի հայ համայնքներում ազգային ինքնության պահպանմանն ու զորացմանը, երիտասարդների շրջանում հայոց լեզվի իմացության մակարդակի բարձրացմանը, Սփյուռքի ԶԼՄ-երի գործունեությանը, ինչպես նաև համայնքների ինքնակազմակերպմանն աջակցության նպատակով ՀՀ սփյուռքի նախարարությունը Երևանի պետական համալսարանի բազայի վրա 2013թ. կազմակերպում է «Սփյուռք» ամառային դպրոց:
15.03.2013

Կկայանա հանդիպում Վրաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Պատվո շքանշանակիր Միքայել Գրիգորյանի հետ
Մարտի 16-ին, ժամը 18.00-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում կկայանա հանդիպում Վրաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Պատվո շքանշանակիր Միքայել Գրիգորյանի հետ:
14.03.2013

ՀՀ սփյուռքի նախարարը կհանդիպի հասարակական կազմակերպությունների, համահայկական և հոգևոր կառույցների ներկայացուցիչների հետ
Մարտի 15-ին, ժամը 14:00-ին տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարի հանդիպումը հասարակական կազմակերպությունների, համահայկական և հոգևոր կառույցների ղեկավարների հետ` գերատեսչության ծրագրերում հասարակական կազմակերպությունների ներգրավման հնարավորությունները քննարկելու նպատակով (հասցե` Վ. Սարգսյան 26/1, «Էրեբունի Պլազա» բիզնես-կենտրոն, 9-րդ հարկ):
11.03.2013

Կկայանա սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
Մարտի 12-ին, ժամը 12:00, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի կունենա սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:
25.02.2013

«Հայը Ամերիկայի Մէջ» Հատորին Ներկայացումը Կլենտէյլի Գրադարանին Մէջ
Կազմակերպութեամբ Թէքէեան մշակութային միութեան Լոս Անճելըսի մասնաճիւղին, Ուրբաթ, Մարտ 1ին, երեկոյեան ժամը 7:30ին տեղի պիտի ունենայ Ստեփան Փարթամեանի «Հայը Ամերիկայի Մէջ» («The Armenian in America») լուսանկարչական հատորի ներկայացումը եւ լուսանկարներու ցուցադրութիւն, Կլենտէյլի հանրային կեդրոնական գրադարանին մէջ:
1  |  2  |  3  |  4  |  5  |  6  |  7  |  8  |  9  |  41
 
Սփյուռք (ամենաընթերցված)
ՀՀ սփյուռքի նախարարություն (ամենաընթերցված)
Հասարակություն (ամենաընթերցված)
Մշակույթ (ամենաընթերցված)
Քաղաքականություն (ամենաընթերցված)
Տնտեսություն (ամենաընթերցված)
Սպորտ (ամենաընթերցված)
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38