ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 24 / 6 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
21.02.2013

«Արի տուն»-ը կմեկնարկի հունիսին
ՀՀ սփյուռքի նախարարությունը վերսկսում է Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության 2013 թվականի «Արի տուն» ծրագիրը:
20.02.2013

Իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովին նախատեսվում է շուրջ 200 իրավաբանների մասնակցություն Սփյուռքից, ՀՀ-ից և ԼՂՀ-ից
2013թ. հուլիսի 3-4-ը Երևանում ՀՀ սփյուռքի նախարարության և «Իրավաբանների համահայկական խորհրդացություն» համահայկական կազմակերպության կողմից անցկացվելու է Իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովը: Նախատեսվում է շուրջ 200 իրավաբանների մասնակցություն Սփյուռքից, ՀՀ-ից և ԼՂՀ-ից:
20.02.2013

2013 թվականի Գարնանային ուսումնական շրջանը ՀՎՀ-ում
ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) ուրախությամբ տեղեկացնում է, որ մեկնարկել է 2013թ.-ի գարնանային  ուսումնական շրջանի գրանցումը:
20.02.2013

Մայրենիի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու հրավեր
Հարգելի´  գործընկերներ,

Հրավիրում ենք մասնակցելու ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Մայրենի լեզվի օրվա առթիվ կազմակերպված հետևյալ միջոցառումներին.
19.02.2013

2013 թվականը՝ հայոց լեզուն արժևորելու, պահպանելու և սովորելու տարի
Լեզուն յուրաքանչյուր ազգի ինքնակերտման կարևորագույն գրավականներից մեկն է, նրա գոյության վկայագիրը: Մեր ժողովրդի համար մայրենի լեզուն ազգապահպան նշանակություն ունի, ինչպես հավատքը, մշակույթն ու հայ ընտանիքը:
12.02.2013

«Սփյուռք» ամառային դպրոցի հայտերն ընդունվում են մինչև մայիսի 15-ը
Սփյուռքի հայ համայնքներում ազգային ինքնության պահպանմանն ու զորացմանը, երիտասարդների շրջանում հայոց լեզվի իմացության մակարդակի բարձրացմանը, Սփյուռքի ԶԼՄ-ների գործունեությանը, ինչպես նաև համայնքների ինքնակազմակերպմանն աջակցության նպատակով ՀՀ սփյուռքի նախարարությունը Երևանի պետական համալսարանի բազայի վրա 2013թ. կազմակերպում է «Սփյուռք» ամառային դպրոց:
04.02.2013

Բարեգործական համերգ՝ նվիրված Վարդանանց տոնին.շահույթը կփոխանցվի Սիրիայի հայերի օգնության հիմնադրամին
Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնը փետրվարի 9-ին՝ ժամը 17.00-ին, հրավիրում է բարեգործական համերգի՝ նվիրված Վարդանանց տոնին:
18.01.2013

Բելգիահայերը կխնկարկեն Հրանտ Դինքի հիշատակը
Ինչպես «Հայերն այսօրին» հաղորդում են ՀՀ սփյուռքի նախարարության Եվրոպայի հայ համայնքների վարչությունից, Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության 6-րդ տարելիցի նախաշեմին 2013 թվականի հունվարի 19-ին, տեղական  ժամանակով ժամը 16:00-ին Բելգիայի Հայ դեմոկրատների միությունը,  ի հիշատակ Հրանտ Դինքի, հավաքվելու է Բրյուսելում  Հայոց ցեղասպանության  զոհերի հշատակին նվիրված հուշարձանի մոտ:
18.01.2013

ԱԼԵՔՍԱՆՏՐՈՒՊՈԼՍՈՅ Ս. ԿԱՐԱՊԵՏ ԵԿԵՂԵՑՒՈՅ ՀԻՄՆԱԴՐՈՒԹԵԱՆ 138-ԱՄԵԱԿԻ ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆ
Յունահայոց թեմի Ալեքսանտրուպոլսոյ Հայոց թաղական խորհուրդը ուրախութեամբ կը յայտարարե, թէ Կիրակի՝ 27 յունուար 2013-ին Ալեքսանտրուպոլսոյ մէջ տեղի պիտի ունենայ Ս. Կարապետ եկեղեցւոյ հիմնադրութեան 138-ամեակի տօնակատարութիւն:
16.01.2013

Տեղի կունենա մամուլի ասուլիս` «Սփյուռք» ամառային դպրոց- 2013թ. ծրագրի վերաբերյալ
Հունվարի 17-ին` ժամը 12.00-ին, տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանի մամուլի ասուլիսը` Սփյուռքի համար կադրերի պատրաստման և վերապատրաստման «Սփյուռք» ամառային դպրոց- 2013թ. ծրագրի վերաբերյալ (հասցեն` Վ. Սարգսյան 26/1, 5-րդ հարկ, 503 սրահ):
1  |  2  |  3  |  4  |  5  |  6  |  7  |  8  |  9  |  10  |  41
 
Սփյուռք (ամենաընթերցված)
ՀՀ սփյուռքի նախարարություն (ամենաընթերցված)
Հասարակություն (ամենաընթերցված)
Մշակույթ (ամենաընթերցված)
Քաղաքականություն (ամենաընթերցված)
Տնտեսություն (ամենաընթերցված)
Սպորտ (ամենաընթերցված)
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38