ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 27 / 5 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
16.04.2013

«Երկաթե լեդին» ժամանակին անկեղծացել է. Լենինականում ունեցել է իր կյանքում ամենալավ ընդունելություններից մեկը
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերին Հայաստանում հարգանքով են հիշում: «Երկաթե լեդին» 1990 թ. հունիսին այցելեց Լենինական (Գյումրի)՝ կործանարար երկրաշարժի դառնությունները ճաշակած ժողովրդի շրջանում մեծ ոգեւորություն առաջացնելով:«Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է այն ժամանակ Հայաստանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Մովսիսյանի հետ «երկաթե» տիկնոջ Հայաստան այցի մանրամասների, նրանից ստացած տպավորությունների եւ Թետչերի բնավորության նուրբ ու զգայուն գծերի մասին:
13.03.2013

ՅԱԿՈԲ ՅԱԿՈԲԵԱՆ
«Ինչքան որ պիտի ապրիմ, այնքան պիտի աշխատիմ»
Հայրենի նկարիչ Յակոբ Յակոբեանի գործերուն առաջին անգամ ծանօթացայ փարիզաբնակ բարեկամիս`  վաղամեռիկ Կարիկ Պասմաճեանէն, երբ ան Ռասփայ պողոտային վրայ բացած էր իր արուեստի ցուցասրահը:  Այդ դարձած էր եօթանասունականներուն, ժամադրավայրը ոչ միայն հայ նկարիչներու, այլեւ` նախկին Խորհրդային Միութեան երկիրներէ եկած արուեստագէտներու եւ սփիւռքի աւագ ու երիտասարդ սերունդի:  Հոն կարելի էր գտնել Այվազովսքիէն մինչեւ Գառզու, Քոչարէն` Սարեան ու Թիւթիւնճեան ու Մահոքեան:
21.01.2013

ՎԼԱԴԻՄԻՐ ԱԲԱՋՅԱՆ
«Արվեստին պետք է երկյուղածորեն մոտենալ»
Օրեր առաջ, կյանքի 86-րդ տարում, մեզանից ընդմիշտ հեռացավ հայ թատրոնի, կինոյի և ասմունքի նշանավոր վարպետ, Հայաստանի ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանը: «Հայերն այսօր»-ը իր յուրատեսակ հարգանքի տուրքն է մատուցում անվանի դերասանին՝ իր ընթերցողներին ներկայացնելով մեր թղթակից Կարինե Ավագյանի՝ տարիներ առաջ վարպետի հետ ունեցած և մամուլում տպագրված հարցազրույցը՝ մասնակի հապավումներով.
12.12.2012

Արթուր Աբրահամ. «Ավետիք Աբրահամյանի անհատական ձևավորված մարդկային ճիշտ որակների հիմքի վրա Արթուր Աբրահամը չկորցրեց իր դեմքը»
Առհասարակ մարդու հաջողությունը սկսվում է ճիշտ ուղղությամբ քայլելուց: Այս ուղղությունն ընտրելու համար, բոլոր տեսակի արտաքին ուժերի օժանդակությունից զատ, շատ կարևոր է խելքը, վճռականությունը, արագ կողմնորոշվելու ճկունությունը, վերլուծական մտքի կարողությունը, հոգևոր ու մտավոր ուժերի միաձուլումը: Իսկ  հաջողության նման ուղին ամեն ոք չի կարող  անցնել:  Ինչպես Պարույր Սևակն է ասում. «Դրա համար ոգի է պետք՝ թևեր պետք չեն»: Նման մարդիկ չեն ցանկանում քայլել ուրիշ մեկի ստեղծած ասֆալտ ճանապարհով, փոխարենը գերադասում են՝ իրենց ճանապարհը իրենք հարթեն: Նրանք են, որ իրենց ներկայությամբ  մարդկությանը ոգևորում են խույս չտալ, այլ հաշտ ապրել կյանքում հանդիպած դժվարությունների հետ: Դժվարություններ, որոնք քողարկված նվաճումներ են: Ինչպես տարիներ շարունակ իր ապրած օրինակով ապացուցում է բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը` օտարության մեջ հարթելով իր հաղթական ուղին: Իսկ հաղթանակներով հարուստ նրա անցած այդ ուղիով հպարտանում ենք  ոչ միայն մենք, այլև ողջ աշխարհը: Սա է Արթուր Աբրահամի ընտրած ուղին:
26.11.2012

ԳՈՒՍԱՆ ՀԱՅԿԱԶՈՒՆ
«50 տարի արթնացել եմ, և աչքերիս առջև հարազատ Մասիսն է վեր խոյացել...»
ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովին մասնակցելու համար Երևան մեկնելուց առաջ, գլխումս անընդհատ մտքեր էին պտտվում այն կարևոր հանդիպումների մասին, որոնք պետք է ունենայի Հայաստանում: Դրանցից մեկը գուսան Հայկազունի հետ հանդիպումն էր: Հաճախ եմ մտածել` ինչպես հանդիպել այն մարդու հետ, որը գրել է այնպիսի երգեր, ինչպիսիք են. «Հայե´ր, միացե´ք», «Հպարտ գնացեք», «Պիտի գնանք», «Գետաշեն» և այլն:
10.10.2012

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՉԵՔԻՋՅԱՆ
«Կապելլայի մոսկովյան ելույթը ոչ թե սոսկ հաջող համերգ էր, այլ մի փառահեղ ներկայացում»
Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի վերջին մեկ ամսվա աշխատանքային գործունեության և մոտ ապագայի ծրագրերի մասին է «Հայերն այսօրի» երկխոսությունը երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր, պրոֆեսոր Հովհաննես Չեքիջյանի հետ.
05.10.2012

Արկադի Տեր-Թադևոսյան (Կոմանդոս)
«Ղարաբաղն իմ կենսագրության մի մասն է»
ՀՀ սփյուռքի նախարարությունում հյուրընկալված լեգենդար Կոմանդոսի` Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի հետ զրուցել է «Հայերն այսօր»-ի թղթակիցը:
11.09.2012

Սոնա Տալյան
Ամբողջի մեջ մի կաթիլ
Գերմանաբնակ դաշնակահար և կոմպոզիտոր Սոնա Տալյանին հանդիպեցի իր հայաստանյան համերգից հետո, երբ «Իմ Հայաստան» փառատոնի «Անհատ կատարողների օրերի» շրջանակներում համատեղ համերգով հանդես էր եկել Հակոբ Քոլանյանի և Հենրիկ Կարապետյանի հետ։

Հանդիպեցի երևանյան իր գեղեցիկ բնակարանում, որը գտնվում էր Կասկադի հարևանությամբ գտնվող շենքերից մեկի ձեղնահարկում։ Ձեղնահարկ, որը վերածվել էր տաքուկ ու ջերմ բնակարանի, ուր զգացվում էր նույն այն ջերմությունը, կախարդանքը, որը զգացել էի Սոնայի համերգի ժամանակ։
05.09.2012

Փիթեր Ջեմ
Ամեն ինչ սկսվեց շատ պատահական ու շատ փոքր բանից
Եթե ցանկանում ես (If you want)… Այս բառերը լիբանանահայ երգիչ, ՄԱԿ-ում խաղաղության դեսպան Փիթեր (Պետրոս) Ջամբազյանի կամ ինչպես երաժշտական աշխարհում են անվանում՝ Փիթեր Ջեմի (Peter Jam) երգերից մեկի անվանումն է։ Գեղեցիկ մի երգ, որը խաղաղության յուրօրինակ պատգամ է դարձել։

Եթե ցանկանում ես… ընդամենը երեք բառ։ Բայց, ինչպես Փիթերն է ասում, այս բառերի ուժի հանդեպ հավատը կարող է անհնարինը դարձնել հնարավոր, ու մեզ տալ այն, ինչ մենք ցանկանում ենք։

Իսկ Փիթերը ցանկանում է երեք բան՝ Սեր, Խաղաղություն և Հույս, ինչն էլ հայաստանյան համերգների ընթացքում փոխանցեց իր հանդիսատեսին.
06.08.2012

Արսեն Ջուլֆալակյան
Վլասովն անազնիվ քայլի էր գնացել եւ մարմնին յուղ էր քսել
Ռոման Վլասովն անազնիվ քայլի էր գնացել եւ մարմնին յուղ էր քսել. ես դա զգացի հատկապես երկրորդ մրցափուլում, քանի որ Ռոմանի մարմինն արդեն քրտնած էր, իսկ յուղը բարդացնում էր հնարքներիս կատարումը, ձեռքերս սահում էին եւ ես չեի կարողանում նրան բռնել, օլիմպիական փոխչեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արսեն Ջուլֆալակյանը:
1  |  2  |  3  |  4
 
ՀՀ սփյուռքի նախարարություն (ամենաընթերցված)
Հայաստան (ամենաընթերցված)
Սփյուռք (ամենաընթերցված)
Հայրենադարձներ (ամենաընթերցված)
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38