ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 20 / 7 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
06.09.2011

Ֆրիդ Սողոյան
Այս մեծ, փառահեղ Հայը …
Օրերս Հայաստանում էր գտնվում մոսկվաբնակ հայտնի  քանդակագործ, մեր հայրենակից  Ֆրիդ Սողոյանը, ով հյուրընկալվել էր ՀՀ սփյուռքի նախարարությունում: Ներկայացնում ենք անվանի քանդակագործի  հետ  «Հայերն  այսօր»-ի  թղթակիցի հարցազրույցը:
05.09.2011

Վիգեն Ստեփանյան
Կարևորն այն է, որ ես ստեղծագործում եմ իմ հայրենիքում
Դերասան, բեմադրիչ, թատերագիր, երգահան ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ՎԻԳԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆՆ այսօր արդեն հայ արվեստի ճանաչված ու վաստակաշատ դեմքերից մեկն է, մի արվեստագետ, ում ստեղծագործությունը վաղուց դուրս է եկել ազգային շրջանակներից: Նրա բազմաթիվ կինոդերերը, տարբեր երկրներում իրականացրած բեմադրությունները, սեփական պիեսները նրան մեծ հռչակ ու ճանաչում են բերել: Օրերս էլ «Համազգային» թատրոնում տեղի կունենա նրա նոր բեմադրության առաջնախաղը, որի հիմքում ռուս նշանավոր թատերագիր Ալեքսանդր Գալինի ,,Ռետրո,, պիեսն է, մի ստեղծագործություն, որը 1980-ական թվականներին բեմադրվեց ԽՍՀՄ 100-ից ավելի թատրոններում: 

«Հայերն այսօր»-ի մշակութային մեկնաբանը հանդիպեց անվանի արվեստագետին ու զրուցեց նրա հետ:
02.09.2011

Հասմիկ Պապյան
Կուզենամ տեսնել անկախ Հայաստանի ապագան 10, 20 տարի հետո, ինձ՝ այդ Հայաստանում
Սեպտեմբերի 2-ը ՀՀ ժողովրդական արտիստուհի Հասմիկ Պապյանի ծննդյան օրն է: Աշխարհահռչակ երգչուհու մեծագույն երազանքն իր հայրենիքի բարօրությունն է:

Ստորեւ ներկայացնում ենք «Ազգ» օրաթերթի գերմանաբնակ թղթակից Անահիտ Հովսեփյանի հարցազրույցն անվանի երգչուհու հետ, որը տպագրվել է թերթի ս.թ. սեպտեմբերի 2-ի համարում:
01.09.2011

Միլանդա դե Մոնդ (Milanda de Mont)
Իմ կյանքն իմ գեղարվեստն է, գեղարվեստն իմ կյանքն է
«Առաջին անգամ Արարատը տեսա, երբ 13 տարեկան էի: Կանգնած էի, ու արցունքներս թափվում էին. չէի կարողանում զսպել հուզմունքս: Հասկացա, որ պետք է նկարեմ տեսածս, բայց թուղթ չունեի: Ու քանի որ մոտս «Սասունցի Դավիթ» գիրքն էր, որը ես կարդում էի, որոշեցի այդ գրքի սպիտակ էջերի վրա նկարել: Այդ գիրքը երկար ժամանակ միշտ ինձ հետ է եղել. արվեստանոցումս է կախված: Սիդնեյում գտնվող արվեստանոցն էվկալիպտի ծառերով է շրջապատված, ես շատ եմ սիրում բակում նստել. փորձում եմ բնությունը զգալ: Եվ պատկերացրե՛ք, մի գեղեցիկ առավոտ նկատում եմ, որ էվկալիպտի ճյուղերն այնպես են ծռմռված, որ իսկական Սիսն ու Մասիսն են դարձել: Իմ տեսած Մասիսը ու ճյուղերը համարյա նույնն էին: Դա շատ զարմանալի էր…»,- ավստրալահայ ճանաչված նկարիչ Միլանդա դե Մոնդը (Գրիգորյան) այս «խոստովանությունն» արել է հարցազրույցներից մեկի ժամանակ: 

Այս օրերին ճանաչված նկարչուհին Հայաստանում է և ստեղծում է իր նոր շարքը, որի ցուցադրությունը կկայանա սեպտեմբերին: Նկարչուհին հույս հայտնեց, որ իր ժողովուրդը կգնահատի և կքաջալերի իրեն: «Հայերն այսօրի» թղթակիցն օրերս հանդիպել է նկարչուհուն եւ զրուցել նրա հետ: 

Միլանդա դե Մոնդը (Գրիգորյան) նկարում է 5 տարեկանից: Այս ընթացքում ունեցել է 60-ից ավելի ցուցահանդեսներ աշխարհի տարբեր երկրներում՝ Ամերիկա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Հոլանդիա, Ճապոնիա և այլուր:
26.08.2011

Մարթեն Յորգանց
Անծանոթ մարդու ասած մեկ խոսքն անգամ կարող է քո կյանքը փոխել
«Ճկույթիկ», «Հայերեն երգենք», «Այբ, բեն, գիմ», «Հաֆ հաֆիկ»` երգեր, որոնք շուրջ երեք տասնամյակ մանուկների ամենասիրելի երգերն են դարձել: Դրանց հեղինակը ճանաչված երգիչ Մարթեն Յորգանցն է, ով այս օրերին բարեգործական համերգներով հանդես է գալիս Հայաստանի մարզերում: Աղվերանի «Կարին» ճամբարում ունեցած համերգից հետո սիրված երգչի հետ զրուցեց «Հայերն այսօրի» թղթակիցը:
25.08.2011

Հարություն Մովսիսյան
Հարություն Մովսիսյանի աստեղային ժամերը
Զրույց ճանաչված դերասանի հետ` ծննդյան 60-ամյակի առթիվ
16.08.2011

Սիբիլ Փեքթորոսօղլու
Երազ էր ինձ համար այս ամենը
«Հայերն այսօրը» ներկայացնում է բացառիկ հարցազրույց ստամբուլահայ երգչուհի Սիբիլ Փեքթորոսօղլուի հետ:
13.06.2011

Էվելինա Շահիրյան
«Ես իրականության մեջ եմ»
Հունիսի 13-ին իր ծննդյան 70-ամյակն է նշում հայ թատրոնի և կինոյի ամենահմայիչ դերասանուհիներից մեկը` ՀՀ վաստակավոր արտիստուհի, Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Էվելինա ՇԱՀԻՐՅԱՆԸ: Իհարկե, դժվար է հավատալ, որ դերասանուհին 70 տարեկան է, անգամ աննրբանկատ է նրա տարիքի մասին խոսելը, սակայն տարիքը նրա ապրած օրերի հանրագումարն է` նրա հաջողության գաղտնիքներից մեկը: 

26.05.2011

Շառլ Ազնավուր
Շառլ Ազնավուր. «Իմ երգերում ամեն ոք գտնում է իր մասնիկը»
«Ամենից առաջ ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ «շանսոնյե» բառն անհամապատասխան է գործածվում: Ես երգերի հեղինակ-կոմպոզիտոր եմ եւ իհարկե  կատարում եմ իմ երգերը»,-«մեծարգո շանսոնյե» ձեւակերպմանն արձագանքելով` «Արմենպրես»-ի հետ բացառիկ հարզազրույցն սկսեց աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը: Ներկայացնում ենք մեծանուն արվեստագետի առաջիկա անելիքների, ծրագրված համերգային շրջագայությունների մասին հարցազրույցը:

12.05.2011

Երվանդ Մանարյան
Այդ զարմանալի, զարմանալի Երվանդ Մանարյանը
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոյի և թատրոնի դերասան, բեմադրիչ, սցենարիստ Երվանդ Մանարյանն այն մարդկանցից է, ում ճանաչում են և Հայաստանում, և երկրի սահմաններից դուրս: Նրա հայտնությունը մարդկանց ժպիտ է պարգևում, նրա ներկայությունը ստիպում է շատերին լրջանալ, զգալ իրենց կողքին նշանավոր արվեստագետի քննախույզ հայացքը: Նրա մասնակցությամբ նկարահանված ֆիլմերն ուրախություն են ծնում, երկար մնում մարդկանց հիշողության մեջ…
1  |  2  |  3  |  4
 
ՀՀ սփյուռքի նախարարություն (ամենաընթերցված)
Հայաստան (ամենաընթերցված)
Սփյուռք (ամենաընթերցված)
Հայրենադարձներ (ամենաընթերցված)
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38