![]() 04.10.2012 Իմ բարձրանուն, իմ քաղցրանուն... Ներկայացնում ենք Օդեսայի հայ մշակութային համայնքի Մ.Մաշտոցի անվան կիրակնօրյա դպրոցի 3-րդ դասարանի աշակերտ (Օդեսայի N17 դպրոցի 6-րդ դաս. աշակերտ) Ա.Ս.Վարագյանի ստեղծագործական շարադրությունը:
26.09.2012 Հարութ Սասունյան. Ադրբեջանա-թուրքական ամերիկյան խմբերը զրպարտում են ամերիկահայ գործարարին Անցյալ շաբաթ ադրբեջանա-թուրքական ամերիկյան չորս կազմակերպություններ համակարգված հակահայկական քարոզչություն էին ծավալել՝ մեղադրանքների տարափ տեղալով «Hyatt Hotels» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մարկ Հոփլամազյանի հասցեին` նրան և այլ ամերիկահայ գործարարների վախեցնելու նպատակով: Այս մասին «Ադրբեջանա-թուրքական ամերիկյան խմբերը զրպարտում են ամերիկահայ գործարարին» հոդվածում գրում է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը:
![]() 19.09.2012 ԱՍԱԼԱ-ի անունից կեղծ հայտարարություն տարածելու Ադրբեջանի շարժառիթների մասին Սեպտեմբերի 4-ին ադրբեջանական «Ազերթաջ» Պետական հեռագրական գործակալությունը տարածել էր Հունգարիայում Ադրբեջանի դեսպանություն փոխանցած ԱՍԱԼԱ (Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակ) կազմակերպության անունից մի հաղորդագրություն, որում նշյալ կազմակերպությունը սպառնում էր մահվամբ ադրբեջանական դիվանագիտական առաքելություն իրականացնող անձանց եւ արտերկրում բնակվող Ադրբեջանի քաղաքացիներին: ![]() 12.09.2012 Ջորջ Վանեսյան. «Շնորհակալ եմ ձեզմէ Տիկ. Նախարարուհի արդ՝ ձեր շնորհիւ դարձայ աւելի հայրենասէր եւ աւելի լաւ հայ» ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք-Ամառային դպրոց» ծրագրի Հայոց լեզվի ուսուցման դասընթացներին մասնակցեց նաև սիրիահայ Ջորջ Վանեսյանը, ում հետ զրուցել էր «Հայերն այսօրի» թղթակիցը (Ջորջ Վանեսյանի հետ հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ):
Օրերս «Հայերն այսօրը» Ջորջից ստացավ մի նամակ, որտեղ նա պատմում է հայաստանյան իր տպավորությունների մասին: Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև: ![]() 08.09.2012 Եվրոպան դատապարտում է Հունգարիայի որոշումը 2012թ օգոստոսի 31-ին հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի արտահանձնման կապակցությամբ ՀՀ Նախագահի հրավիրած Անվտանգության խորհրդի նիստից հետո ՀՀ սփյուռքի նախարարությունը կոչով դիմեց ամբողջ աշխարհի ավանդական հայկական կուսակցությունների, համահայկական կառույցների, երիտասարդական և կանանց կազմակերպությունների, մարդասիրական, մարզական, մշակութային և կրթական հաստատությունների ղեկավարներին, հայկական լրատվամիջոցների խմբագիրներին՝ կոչելով ազգովի համախմբման:
![]() 29.08.2012 Սիրիահայ մի ընտանիքի պատմություն Սիրիահայ Հովհաննես Մուբայեթը ՀՀ սփյուռքի նախարարություն էր եկել աղջկա՝ Աննա Մարիայի հետ:
![]() 28.08.2012 Սիրիական պետական ծրագրով ուսուցման անհրաժեշտությունը Հայաստանում սիրիահայերի կրթությունը կազմակերպելու ուղղությամբ ՀՀ սփյուռքի նախարարությունը՝ Կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության հետ համատեղ, մի շարք քայլեր է իրականացնում, մշակում արդյունավետ եղանակներ, որպեսզի սիրիահայ երեխաները Հայաստանում ուսման հետ կապված խնդիրներ չունենան:
![]() 28.08.2012 Փորձնական դասագրքերի լույսընծայումը միտված է ամբողջ Սփյուռքում արևմտահայերենի միասնական ուղղագրական և ուղղախոսական համակարգերի ամրապնդմանը Օգոստոսի 28-ին «Զանգակ» հրատարակչության գրատանը տեղի ունեցավ Սփյուռքի մեկօրյա հայկական դպրոցների համար նախատեսված «Այբբենարան», «Արևմտահայերէնի դասագիրք. ընթերցարան 1» և «Արևմտահայերէնի դասագիրք. ընթերցարան 2» դասագրքերի փորձնական օրինակների շնորհադեսը:
![]() 21.08.2012 Հանդիպում իրենց ամառային հանգիստը Հայրենիքում անցկացնող սիրիահայերի հետ Օգոստոսի 19-ին ՀՀ սփյուռքի նախարարության մի շարք աշխատակիցներ այցելեցին Հանքավանի «Հասմիկ» ճամբար, որտեղ իրենց ամառային հանգիստն են անցկացնում Հալեպից ժամանած սիրիահայ շուրջ 150 պատանիներ ու աղջիկներ: Նախարարության աշխատակիցների հետ միասին ճամբար էին այցելել նաև 3 սիրիահայ երիտասարդներ: Ներկայացնում ենք այցի մասին նրանց գրառումը.
|