ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 28 / 3 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
«Հայ ինքնության որակների պահպանումը խառն ամուսնություններում», «Արևմտահայերենի ուսուցման վիճակը սփյուռքում» թեմաներով համահայկա համաժողովների կազմակերպում
Ելնելով Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգային դրույթներից ՀՀ կառավարությունը նախատեսում է ստեղծել Սփյուռքի գիտական, կրթական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում առկա ներուժի հաշվառման մեխանիզմներ: Հիրավի օրախնդիրներ են Սփյուռքի անհատների ներուժի համախմբումը եւ կազմակերպված ու փոխհամագործակցված գործունեության ոլորտների ընդլայնումը, մասնագիտական ցանցերի ձեւավորումն ու զարգացումը:

Հիմնախնդիրներ

Հայաստան-Սփյուռք գործակցության այս ոլորտներում էական քայլեր դեռևս չեն իրականացվել, և անհրաժեշտ է խթանել նաև համագործակցությունը Հայաստանի և Սփյուռքի տարբեր մասնագիտական կարողություններ ունեցող անհատների եւ կազմակերպությունների միջեւ:

 

Լուծման եղանակներ

ՀՀ-ում կազմակերպել և անցկացնել առաջին համահայկական խորհրդաժողովներ: Խորհրդաժողովի օրակարգը, քննարկման ենթակա առաջնային խնդիրները,կազմակերպման առանձնահատկությունները պետք է քննարկել համապատասխան մասնագիտական միությունների հետ:

 

Արդյունքի նկարագրություն

Ծրագիրը հնարավորություն կտա գնահատել Սփյուքռում, հայտնաբերել եւ հաշվառել մասնագիտական ներուժը, ձեւավորել ընդհանուր մոտեցումներ պահանջող խնդիրների լուծման համար միասնական մեխանիզմների եւ մեթոդների ներդնումը: Ուղիներ եւ կազմակերպական արդյունավետ հնարավորություններ գտնել արեւմտահայերենի եւ արեւելահայերենի լեզվական մերձեցման համար:


|

 
 
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38