ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 29 / 5 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
23.10.2012

ՍԱՆ ՖՐԱՆՍԻՍՔՈՅԻ «ԱՐԱՔՍ» ՊԱՐԱԽՈՒՄԲԸ ԻՐ ԵԶԱԿԻ ՅԱՅՏԱԳՐՈՎ ՀՄԱՅԵՑ ՆԻՒ ԵՈՐՔԱՀԱՅՈՒԹԻՒՆԸ
Մեծագոյն Նիւ Եորքի մեր համայնքը թէեւ ունի իր չորս պարախումբերը, որոնք տարիներէ ի վեր կը հրամցնեն հայ պարարուեստի լաւագոյն արտայայտութիւնները, յաճախ մրցելով իրարու հետ, կը բերեն որակ մը մեր մշակոյթի այդ բնագաւառէն ներս:
18.10.2012

«Անորոշ» Վերամուտներ
Ապրիլ 1975-ին սկսած քաղաքացիական կռիւները յեղաշրջեցին եւ յեղափոխեցին լիբանանեան իրավիճակը, ներառեալ` լիբանանահայ գաղութը: Փոխուեցան` երկրին կարգավիճակը, արտաքին աշխարհին մէջ տեղ գտած անոր հմայքը, կենցաղը, ապրելակերպը, նաեւ` մարդուժը: Լիբանանահայ գաղութն ալ անցաւ (յետադարձ ակնարկով մը կարելի է տեսնել զայն) շատ երկար եւ նոր պատմութեան մը հոլովոյթի հանգրուան մը, որ հաւանաբար կը շարունակուի մինչեւ օրս:
16.10.2012

ՀԱՆԴԻՊՈՒՄ
Կիսով չափ կքած, տարիքն ուսած, դժվարաշարժ , սակայն հստակ աչքերով, պայծառ ուղեղով և որոշում կայացնելու բացառիկ կարողությամբ: Այսպիսին  է իմ տպավությունը մի մարդու մասին, ով արդեն շուրջ 60 տարի ապրում է համայնքային հոգսերով, լուծումներ է տալիս խնդիրներին , հարգանք է վայելում  ու պատկառանք ներշնչում:
Պերճ Մարգարյանը Ռումինիայի հայոց Միության խորհրդի քարտուղարն է:
16.10.2012

ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԻ ԳՈՅՈՒԹԵԱՆ ԵՐԱՇԽԻՔԸ՝ ԳԻՐԵՐՈՒ ԳԻՒՏԸ
Հայկական իմաստասիրութիւնը իր խօսքը յայտնած է յատենին, թէ դժբախտութիւնը հնարագէտ կը դարձնէ մարդը: Եւ այս իրողութիւնը որքան ճշմարիտ էր եղած հայ ազգին համար:
16.10.2012

ՀԷՅՏԱՐ ԱԼԻԵՒ՝ ՄԵՔՍԻՔՈՅԻ ՍՐՏԻՆ ՄԷՋ,ԿԱՄ ԵՐԲ «ՈՒՇ ԼԻՆԻ»Ն... «ՆՈՒՇ ԼԻՆԻ» ՉԷ
Ամենէն անիրազեկ Հայուն համար պարզ է (կամ պէտք է ըլլայ), որ ազէրի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի շուրջը պտտող հունգարա-ազէրպայճանական հանրայայտ գայթակղութիւնը քարոզչական պատերազմի մեկուսի օրինակ մը չէ։
16.10.2012

Համաձայնեցված վայրէջք՝ պարտադիրի տեսքով
Երեւանից Հալեպ մեկնող հայկական բեռնատար օդանավի Էրզրումի օդանավակայանում վայրէջք կատարելը, կասկածից վեր է, որ քաղաքականացված պրիզմաների տակ պիտի դիտարկվեր:
16.10.2012

Երկու Քոնկրեսականներ Կը Պայքարին Ամերիկահայերու Ձայներուն Համար

Սեպտեմբեր 29ին, երկու դեմոկրատ քոնկրեսականներ՝ Հաուըրտ Պըրմընի եւ Պրետ Շըրմընի միջեւ ծաւալած բանավէճի երկրորդ մասը կայացաւ Էնսինօ քաղաքի «Ֆերահեան» դպրոցի «Աւետիսեան» սրահին մէջ: Բանավէճը կազմակերպած էր Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը:
12.10.2012

Լրագրողներու համահայկական 6-րդ համաժողովը՝ Տպաւորիչ հաւաք մը՝ հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին ընդառաջ
Սփիւռքէն ժամանած՝ զանգուածային լրատուամիջոցներու շուրջ 90 պատասխանատուներու ու լրագրողներու, եւ ասոնց՝ Հայաստանի ու Արցախի երկու տասնեակ  գործընկերներուն մասնակցութեամբ,  Հայոց Ցեղասպանութեան, անոր միջազգային ճանաչման, հատուցման իրաւունքի, հայկական պահանջատիրութեան, Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին ընդառաջ  ռազմավարական խնդիրներու մասին շուրջ 50 զեկուցումներով ու քննարկումներով, իրապէս տպաւորիչ էր «Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրեալ՝ լրագրողներու համահայկական 6-րդ համաժողովը, որուն հանդիսաւոր բացումը  տեղի ունեցաւ 2012-ի Հոկտեմբերի 4-ին, Երեւանի Պետական Համալսարանի լրագրութեան ֆաքիւլթէթի Չարենցի անուան  սրահին մէջ։
10.10.2012

Տապալուեց եւս մի կաղնի
Էդուարդ Միրզոյեան ոչ եւս է:
24.09.2012

ՀԱԼԷ¯Պ ՍԻՐԵԼԻ
Սիրտս կը մղկտայ յուզումէս եւ աղիողորմ արցունքներս կը հոսին թախծօրէն, ի տես իմ սիրելի երկրիս այն ահաւոր տեսարաններուն, որոնց ականատեսը կ'ըլլամ լրատուամիջոցներուն ընդմէջէն եւ ականջալուր կ'ըլլամ այն արհաւիրքներուն, որոնք կը պատահին իմ ծննդավայր մայրաքաղաքիս՝ գթառատ մայր Հալէպի մէջ:
1  |  2  |  3  |  4  |  5  |  6  |  7  |  8  |  9  |  10
 
Խմբագրական (ամենաընթերցված)
Վերատպություններ (ամենաընթերցված)
Մանրամասներ (ամենաընթերցված)
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38