ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 26 / 4 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
16.11.2011

Նորաբաց «Հայարտուն» մշակույթի կենտրոնում սաների պակաս չկա
Անկախություն  ձեռք բերելուց հետո Վրաստանում, հատկապես  Թբիլիսիում բնակվող  հայի  համար ամենամեծ նվերը «Հայարտուն»  մշակույթի կենտրոնի  նորակառույց  շենքն է, որը  Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի,  նրա  առաջնորդ  տեր  Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի  նախաձեռնությամբ  և անդուլ ջանքերի  շնորհիվ,  ռուսաստանաբնակ մեր  հայրենակիցներ Սաակովների ընտանիքի հովանավորությամբ  և  մի շարք  բարեգործական  հիմնադրամների և  անհատ բարերարների  աջակցությամբ  նվիրվեց  Վրաստանի հայ համայնքին՝  հայապահպանության, ազգապահպանության և  հայեցի դաստիարակության վեհ գործին ծառայելու պատգամով:
04.10.2011

Լեհահահայոց համայնքի նվերը ՀՀ անկախության տարեդարձի կապակցությամբ
ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի ոգևորությունը համակել էր համայն հայությանը՝  անկախ գտնվելու վայրից: Թեև լեհահայոց պատմական հայմայնքի մի զգալի մաս վաղուց արդեն իր հայրենիքը համարում է Լեհաստանը, սակայն  համայնքն ընդհանուր առմամբ չէր կարող անմասն մնալ այս ամենից` յուրովի հաղորդակից լինելով  ՀՀ-ում անցկացվող   տոնակատարություններին:
14.09.2011

«Սիրոյ հանդէպ խոնարհւում են բոլոր տարիքները»
Գրիշ Դաւթեանի հեղինակային երեկոյ                 
18.08.2011

Երազանքն իրականություն դարձավ Հայրենիքում
Իր կյանքի քառանկյունը դարձավ 2003-ի օգոստոս ամիսը, երբ Երեւան այցելեց Համահայկական խաղերի առիթով: 15-ամյա Կահիրեահայ պատանին հետաքրքրված էր տեղի բժշկական համալսարանով և հաստատ կամքով որոշեց, որ այնտեղ ուսանի, ու հասավ իր նպատակին: Հրաչյա Լիյլոզյան բժշկական համալսարանն ավարտեց այս տարի:
15.07.2011

Պատիվ է լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացի
2011թ. Հուլիսի 1-ը Եգիպտահայ Շանթ և Անի Կապեյանների համար նշանավորվեց իրենց` որպես նոր` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների «ծնունդով»:
14.07.2011

Սփյուռքահայ երիտասարդ լրագրողների դպրոց. առաջին փորձ և տպավորություններ
Ավարտվեցին Սփյուռքահայ երիտասարդ լրագրողների դպրոցի երեքշաբաթյա դասընթացները, և այսօր՝  հուլիսի 14-ին, տեղի կունենա մասնակիցների ավարտական վկայականների պաշտպանությունը նախապես ընտրված թեմաներով, որից հետո ՀՀ սփյուռքի նախարարությունում կկայանա վկայականների հանձնման հանդիսավոր արարողություն և Սփյուռքի երիտասարդ լրագրողների համատեղ մամուլի ասուլիս: Ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում Սփյուռքի ԶԼՄ-ների երիտասարդ լրագրողների դպրոցի  մասնակից Նեկտար Պալեան-Հարությունյանի (Եգիպտոսի «Արմաւենի»  կայք) թղթակցությունը, ինչը միաժամանակ երիտասարդ լրագրողուհու տպավորությունն է դասընթացներից:
29.06.2011

Երվանդ Ազատյանը տագնապում է. անորոշ վիճակ է Երուսաղեմում
Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք սփյուռքահայ ականավոր գրական-մշակութային գործիչ Երվանդ Ազատյանի հոդվածը, որը նվիրված է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում տիրող վիճակին:
28.06.2011

Մեծարանքի երեկոյ նուիրուած Պարոյր Աղպաշեանին
Լիբանանահայ հրապարակագիր, դաստիարակ, խմբագիր, ազգային-հասարակական եւ մշակութային նուիրեալ գործիչ Պարոյր Աղպաշեանի 40-ամեայ գործունէութեանց նուիրուած մեծարանքի հանդիսութիւնը տեղի ունեցաւ Հայց. Առաքելական եկեղեցւոյ Արեւմտեան թեմի առաջնորդարանին հովանաւորութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ, Յովնան Արք. Տէրտէրեանի եւ կազմակերպութեամբ «Նոր Օր» շաբաթաթերթի եւ Ռամկավար ազատական կուսակցութեան Արեւմտեան Ամերիկայի շրջանային վարչութիւններուն կողմէ։ 
24.06.2011

Ազնաւուր երեւոյթը
«Ուզեցի երգել: Ըսին՝ լաւ կ’ըլլայ եթէ ձեռքս քաշեմ, այդ ճամբով երթալու ոչ մէկ բախտ ուհնարաւորութիւն ունիմ, իմ այդ ձայնով ու տեսքով բեմ բարձրանալու հնար չունիմ: Ուզեցի գրել ու երգեր յօրինել, ամէն ինչ ըրին, որ թեւերս կտրեն: Հոս ալ, նախակրթարան մը աւարտածիս համար ապագայ չի կրնար ըլլալ»:
21.06.2011

Ազգային ոճով երգ կառուցող ու ինքնութիւն դարբնող երգահանը՝ Բարսեղ Կանաչեան (1885 - 1967)
Ոճը մարդն է. ու Բարսեղ Կանաչեանը հաւատարիմ մնաց իր ազգային գանձէն ժառանգած հայկական ոճին: Իր Վարպետին՝ Կոմիտասի արուեստի մէջէն բռնեց հայ երգին կշռոյթը, խորապէս զգաց անոր երգերուն մէջ կոտտացող հայ սրտին մորմոքը, խինդին տակ ծուարած թախիծը, եւ իր հոգիին մէջ գտաւ արձագանգը իր ժողովուրդէն իրեն հասած այն ոճային պարզութեան, որով կը յատկանշուին իրա՛ւ մեծերը, որոնք գիտեն ստեղծագործել պարզին վսեմութեան հրանհանգներով, առանց պարզը տափակութեան վերածելու:
1  |  2  |  3  |  4  |  5  |  6  |  7  |  8  |  9  |  10
 
Խմբագրական (ամենաընթերցված)
Վերատպություններ (ամենաընթերցված)
Մանրամասներ (ամենաընթերցված)
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38