ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 20 / 7 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
2010-12-01

«Համայնքների պատմություն»: Սփյուռքի հայկական համայնքների ուսումնասիրություններ
Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգային հիմնադրույթներից է  սփյուռքի հայկական համայքներում առկա խնդիրների, հեռանկարների, զարգացման միտումների ինչպես նաև Սփյուռքի գաղթօջախների ձևավորման, ՙհին՚ և ՙնոր՚ Սփյուռքի փոխհարաբերությունների, Սփյուռքի յուրաքանչյուր գաղթօջախի մշակութային, ավանդույթային և կենցաղային առանձնահատկությունների, հայկական գաղթօջախներում տեղի ունեցող միգրացիոն հոսքերի և ժողովրդագրության, Սփյուռքում հայկական կազմակերպությունների գործունեության ու հեռանկարների և այլ խնդիրների վերաբերյալ ուսումնասիրութունների կատարումը:

Հիմնախնդիրներ

Սփյուռքի հայկական գաղթօջախները պարբերաբար ենթարկվում են դինամիկ փոփոխությունների, որոնք կարիք ունեն պարբերական ուսումնասիրությունների: Ժամանակակից Սփյուռքի և նրանում առկա հիմնախնդիրների վերաբերյալ չափազանց քիչ են հիմնարար աշխատությունները եւ հետազոտությունները:

 

Լուծման եղանակներ

Գիտական հաստատությունների, մասնագիտացված կենտրոնների, աշխատանքային խմբերի միջոցով Սփյուռքի գաղթօջախներում գիտական համակարգված ուսումնասիրությունների իրականացում և դրանց հրապարակման ապահովում` հետագա գործնական կիրառման նպատակով:

 

Արդյունքի նկարագրություն

Արդյունքում մշակվում և հրատարակվում են գիտական հիմնարար աշխատություններ, գրքույկներ և տեղեկատվական նյութեր, որոնք գիտաուսումնական նպատակով կիրառելի կլինեն ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքի տարբեր գաղթօջախներում և հայագիտական կենտրոններում:


|

 
 
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38