![]() 13.05.2013
Չեխական Սազավա ավանում հարգեցին հայ զինվոր Արշավիր Դավիդյանի հիշատակը «ՈւՐԱՐՏՈւ» Հայ-չեխական ընկերությունը մայիսի 8-ին Չեխիայի Վիսոչինայի մարզի հայերի հետ միասին կազմակերպեց հերթական այցը Սազավա ավանում հանգչող 19- ամյա հայ զինվոր Արշավիր Դավիդյանի գերեզմանին, որն ընկել էր Երկրորդ համաշխարային պատերազմի ընթացքում Չեխիայի ազատագրման համար մղված պայքարում:
![]() 13.05.2013
Չեխիայում նշվում են մայիսյան հաղթանակները, իսկ Ադրբեջանի դեսպանը թաքուն է ծաղկեպսակ դնում Մայիսի 8ին եւ 9-ին Չեխիայում նշում էին Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակների 68-րդ տարին։
![]() 13.05.2013
Յիշատակի Ձեռնարկ` Վիգէն Զաքարեանի Նահատակութեան 21-րդ Տարելիցին Առիթով Արցախեան ազատամարտիկ Վիգէն Զաքարեանի նահատակութեան 21-րդ տարելիցին առիթով երէկ` կիրակի, 12 մայիսին Նոր Ատանայի Ս. Աստուածածին եկեղեցւոյ մէջ տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն:
![]() 13.05.2013
Դոկտ Թեսա Հոֆմանին շնորհւում է Հայաստանի Հանրապետութեան Նախագահի 2012 թւականի մրցանակը Մայիս 29, 2013 ին Հայաստանի Հանրապետութեան նախագահը պարգևատրելու է Գերմանիայում Հայոց ցեղասպանութեան Ճանաչման յանձնախմբի նախագահուհի Դոկտ․ Թեսա Հոֆմանին Հայաստանի Հանրապետութեան Նախագահի 2012 թւականի մրցանակով՝ Հայոց ցեղասպանության հիմնահարցի ուսումնասիրութեան և այդ ոլորտում ծաւալած ակտիվ հասարակական գործունէութեան համար։
![]() 13.05.2013
ՀՅԴ Լիբանանի Պատանեկան Միութիւնները Այցելեցին Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսարան Կազմակերպութեամբ ՀՅԴ Լիբանանի պատանեկան միութիւններու Ընդհանուր վարիչ մարմինի դաստիարակչական յանձնախումբին, մայիս 11-ին, Լիբանանի պատանեկան միութիւններէն աւելի քան 200 երէց պատանիներ այցելեցին Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսարան` Անթիլիաս:
![]() 13.05.2013
Ռաուտայի Մէջ Շուշիի Ազատագրութեան 21-ամեակի Ժողովրդային Տօնակատարութիւն Կազմակերպութեամբ ՀՅԴ «Շուշի» կոմիտէին մայիս 12-ին Ռաուտայի դաշտին մէջ տեղի ունեցաւ Շուշիի ազատագրութեան 21-ամեակի ժողովրդային տօնակատարութիւն` ներկայութեամբ շրջանի բնակչութեան:
13.05.2013
ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ 21-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՋԱՎԱԽՔՈՒՄ Մայիսի 9-ին Ախալքալաքի գեղարվեստի դպրոցում բացվեց Շուշիի ազատագրման 21-ամյակին նվիրված «Հայոց Գողգոթա» խորագրով ցուցահանդեսը՝ նախաձեռնությամբ և հովանավորությամբ Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության:
![]() 13.05.2013
ԱՄՆ Հայ դատի խանձնախումբը կոչ է արել ամերիկյան իշխանություններին հայտնաբերել եւ պատժել հայ ընտանիքին ահաբեկողներին ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը դատապարտել է Միացյալ Նահանգներում բնակվող հայ ընտանիքին ահաբեկելու փաստը եւ կոչ արել ամերիկյան իշխանություններին կատարել լիարժեք հետաքննություն դեպքի առնչությամբ:
![]() 13.05.2013
Շուշիի Ազատագրութեան 21-ամեակի Մեծաշուք Եւ Արժանավայել Տօնակատարութիւն Շուշիի ազատագրութեան 21-ամեակին առիթով, կազմակերպութեամբ Հայ կաթողիկէ Մեսրոպեան բարձրագոյն վարժարանի աշակերտական խորհուրդին, մայիս 10-ին, երեկոյեան ժամը 8:00-ին, վարժարանի բակին մէջ տեղի ունեցաւ տօնակատարութիւն` ներկայութեամբ Լիբանանի մէջ Հայաստանի Հանրապետութեան ներկայացուցիչ Վարդան Ադամեանի, հոգեւոր հայրերու եւ քոյրերու, կրթական պատասխանատուներու, արցախեան պայքարի ազատամարտիկ Վիգէն Զաքարեանի ընտանիքի անդամներուն, ծնողներու եւ նախկին ու նոր մեսրոպեանականներու:
|