ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 24 / 6 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
07.05.2013

Թբիլիսիում մեծ շուքով նշվել է Միքայել Արամյանցի 170-ամյակը
Հայազգի մեծանուն բարերար Միքայել Արամյանցի 170-ամյակին նվիրված հանդիսությունները, մեկնարկելով բարերարի ծննդավայր Արցախից, շարունակվել են Երևանում և ամփոփվեցին նրա գործունեության հիմնական տեղավայր Թբիլիսիում, որի պատվավոր քաղաքացին էր հայտնի մեկենասը:
07.05.2013

Հանդիպում Վրաստանի խորհրդարանի անդամ Դավիթ Դարչիաշվիլու հետ
Մայիսի 4-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացավ հանդիպում Վրաստանի խորհրդարանի «Միասնական ազգային շարժում» ֆրակցիայի անդամ, պաշտպանության և անվտանգության խորհրդարանային կոմիտեի փոխնախագահ, Եվրոպայի հետ ինտեգրման խորհրդարանային կոմիտեի անդամ Դավիթ Դարչիաշվիլու հետ:
07.05.2013

«ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴԸ» ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԾՐԱԳՐԵՐԸ
Մայիսի 5-ին Սանկտ-Պետերբուրգում Հայ Առաքելական Եկեղեցուն կից «Նոր սերունդ» երիտասարդական կազմակերպությունը «Նոր ապագա» ցուցահանդեսին ներկայացրեց Հայաստանի առաջավոր բուհերը:
07.05.2013

Ախալցխայի Փոքր Պամաճ և Սուխլիս գյուղերում նշվեց Սբ. Գևորգ զորավարի տոնը
Ամեն տարի մայիսի 6-ին Ախալցխայի շրջանի հայերն ու վրացիները մեծ շուքով նշում են Սբ Գեւորգ զորավարի տոնը: Այս տարի եւս բացառություն չեղավ: Վաղ առավոտվանից մարդիկ ոտքով եւ մեքենաներով այցելում էին Սուխլիս գյուղում Սբ. Գեւորգ զորավարի պատվին կառուցված մատուռ:
06.05.2013

ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԸ ԻՍՐԱՅԷԼԸ ԿԸ ՀՐԱՒԻՐԷ ՃԱՆՉՆԱԼՈՒ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ
Երուսաղէմի Հայոց Պատրիարք Նուրհան Արք. Մանուկեան Իսրայէլի իշխանութիւններուն հասցէագրուած ուղերձով մը կոչ կ՚ընէ ճանչնալու Հայոց Ցեղասպանութիւնը:
06.05.2013

ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ ՄՕՏԷՆ ԿԸ ՀԵՏԵՒԻ ՀԱԼԷՊԻ ՅՈՅՆ ԵՒ ԱՍՈՐԻ ԵՊԻՍԿՈՊՈՍՆԵՐՈՒ ԱՌԵՒԱՆԳՄԱՆ ՀԱՐՑԻՆ
Ինչպէս ծանօթ է, շուրջ շաբաթ մը առաջ Հալէպի յոյն ուղղափառ համայնքի Առաջնորդ Պուլոս Եազիժի եւ ասորի ուղղափառ համայնքի Առաջնորդ Եուհաննա Իպրահիմ առեւանգուեցան զինեալներու կողմէ Հալէպէն դուրս շրջանի մը մէջ: Առեւանգումէն անմիջապէս յետոյ Վեհափառ Հայրապետը նախ կապ պահեց Հալէպի մեր ազգային Առաջնորդարանին հետ եւ որոշ տեղեկութիւններ ստացաւ առեւանգման դէպքի գծով: Ապա Վեհափառ Հայրապետը առանձնաբար կապեր հաստատեց յոյն ուղղափառ եկեղեցւոյ պատրիարքարանին եւ ասորի ուղղափառ եկեղեցւոյ պատրիարքարանին հետ: Խորհրդակցութիւններէն յետոյ որոշուեցաւ յայտարարութիւն չկատարել չգրգռելու համար երկու առաջնորդները առեւանգած խումբը:
06.05.2013

ԱԿԱՆՆԵՐՈՒ ՊԱՅԹՈՒՄ ՀԱԼԷՊԻ ՀԱՅԱՇԱՏ ԹԱՂԵՐՈՒ ՄԷՋ
Բերիոյ Թեմի Ազգային Առաջնորդարանի բանբեր Ժիրայր Ռէյիսեանի համաձայն՝ Հալէպի Սուլէյմանիէ հայաշատ թաղամասին մէջ վերջին օրերու ընթացքին տեղի ունեցած են ականներու պայթումներ։ Կան զոհեր եւ վիրաւորներ, որոնց կարգին Հայեր չկան։
06.05.2013

ԻՐԱՆ-ԱԶԷՐՊԱՅՃԱՆ՝ ՆՈՐ ՄԻՋԱԴԷՊ
Իրանի մէջ Ազէրպայճանցիներու ձերբակալութենէն ետք՝ երկու երկիրներու միջեւ կրկին լարուած մթնոլորտ մը ստեղծուած է, ինչ որ վերջերս յաճախակի դարձած է: 
Թաւրիզի ազէրպայճանական գլխաւոր հիւպատոսութիւնը Իրանի Արտաքին գործոց նախարարութեան բողոքագիր մը յղած է՝ այդ երկրին մէջ Ազէրպայճանի քաղաքացի, գիտնական-արեւելագէտ Խալիտա Խալիտի եւ անոր օգնական՝ Շամխալ Հուսէյնովի ձերբակալութենէն ետք: 
06.05.2013

ԱՐԱՄ ԱՐՔ. ԱԹԷՇԵԱՆ ԿԸ ԽՕՍԻ ԹՈՒՐՔԻՈՅ ԾՊՏՈՒԱԾ ՀԱՅԵՐՈՒ ՄԱՍԻՆ
Պոլսոյ Հայոց Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ Արք. Աթէշեան թրքական Bugün TV հեռատեսիլի կայանին տուած հարցազրոյցի ընթացքին անդրադարձած է ներկայիս Թուրքիոյ մէջ բնակող ծպտուած Հայերու մասին, որոնց թիւը, ըստ անոր շուրջ մէկ միլիոն է։ Արամ Արք. յայտնած է, թէ այդ մարդիկը հարկադրուած եղած են թաքցնելու իրենց ազգութիւնը եւ ընդունիլ մահմետականութիւնը՝ Առաջին Աշխարհամարտի ընթացքին տեղի ունեցած ծանօթ իրադարձութիւններու պատճառով։
06.05.2013

Հավաքական մկրտություն Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում
Մայիսի 4-ին Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Վրաստանի Հայ օգնության միության նախաձեռնությամբ տեղի ունեցավ անապահով ընտանիքների երեխաների, ծնողազուրկների եւ տարեց մարդկանց մկրտության սբ. արարողություն: ՎՀՕՄ-ի եւ եկեղեցու կողմից կազմակերպված մկրտության արարողության ընթացքում մկրտվեցին մոտ երկու տասնյակ երեխաներ: Տ. Եղիշե ավագ քահանա Հարությունյանի խոսքերով` ցանկացած մարդ, ստանալով սբ. մկրտություն, դառնում է Հիսուս Քրիստոսի հետեւորդը եւ պարտավորվում է ապրել ըստ Եկեղեցու պատվիրանների:
1  |  2  |  3  |  4  |  5  |  6  |  7  |  8  |  9  |  10  |  345
 
ՀՀ սփյուռքի նախարարություն (ամենաընթերցված)
Հասարակություն (ամենաընթերցված)
Մշակույթ (ամենաընթերցված)
Քաղաքականություն (ամենաընթերցված)
Տնտեսություն (ամենաընթերցված)
Սպորտ (ամենաընթերցված)
Հայտարարություններ (ամենաընթերցված)
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38