ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 30 / 3 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
06.05.2013

Արա Գոչունյանը Պոլսում հայկական սրբավայրերի անվտանգության իմաստով մտահոգություններ չի տեսնում
Պոլսո հայոց պատրիարքարանի հարևան թաղամասում գտնվող հայկական եկեղեցու բակում մայիսի 5-ին հնչած կրակոցները նյութական և ֆիզիկական վնաս չեն պատճառել։
06.05.2013

Ատրպատականի հայոց թեմում իրանական պատվիրակության հետ քննարկվել է հայկական սրբավայրերի պահպանման հարցը
Ատրպատականի Հայոց Թեմի առաջնորդ Գրիգոր վարդապետ Չիֆթճյանը Սուրբ Թադեի Վանքում ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության բարձրաստիճան պատվիրակությանը։
06.05.2013

Ստամբուլում հայկական եկեղեցու ժամերգության պահին անհայտ զինյալը բակում կրակ է բացել
Անհայտ զինյալը Ստամբուլում հայկական եկեղեցու կիրակնօրյա ժամերգության պահին բակում հրազենից կրակ է բացել: Այս մասին գրում է թուրքական Today’s Zaman-ը:
03.05.2013

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում Արգենտինայում
Ապրիլի 30-ին Բուենոս Այրեսի կենտրոնական վարժարանում Հարավային Ամերիկայի Հայ ազգային համագումարի կազմակերպմամբ տեղի ունեցավ «Ժխտողականության դեմ, հանուն արդարության եւ ճշմարտության» խորագրով Մեծ եղեռնի 98-ամյակին նվիրված գիտաժողով: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից:
02.05.2013

«ԹԷՊԷՏ ԵՒ ԵՄՔ ԱԾՈՒ ՓՈՔՐ»
Կիպրոսի գաղութը փոքր ածու մըն է թէեւ, սակայն ամէն տարի կ'ոգեկոչէ յիշատակը Ապրիլեան նահատակներուն:
02.05.2013

Թուրքիայում տեղի է ունեցել հայալեզու «Լույս» երկշաբաթաթերթի շնորհանդեսը
Թուրքիայում ապրիլի 30-ից ընթերցողների դատին է հանձնվել հայալեզու «Լույս» երկշաբաթաթերթը։
02.05.2013

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում Վաշինգտոնում
Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումերի շրջանակում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանի հովանու ներքո, Համազգային հայ կրթական եւ մշակութային միության հրավերով, ապրիլի 27-ին Վաշինգտոնում տեղի ունեցավ հայ ազգային եւ հոգեւոր երգերի անվանի կատարող, սոպրանո Աննա Մայիլյանի եւ «Էթնո-վոկալ» եռյակի համերգը: Այս մասին «Հայերն այսօր»-ը տեղեկացավ ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից:
02.05.2013

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում Լիբանանում
Ապրիլի 29-ին  Լիբանանում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված հուշ-համերգ, որին ներկա էին  Լիբանանի մշակույթի եւ արդյունաբերության նախարարներ Գաբի Լեյունը եւ Վրեժ Սապունջյանը, արտաքին գործերի եւ էմիգրանտների նախարար Ադնան Մանսուրի ներկայացուցիչ, դեսպան Ռոբերտ Նաումը, պետնախարար Փանոս Մանճյանը, Լիբանանի խորհրդարանի անդամներ Աբդել Լատիֆ էլ-Զեյնը եւ Ղասան Մխայբերը, Արթուր Նազարյանը, Ժան Օղասափյանը, Սերժ Դուրսագսյանը, Շանթ Չինչինյանը, Լիբանանում հավատարմագրված դեսպաններ, հայկական քաղաքական կուսակցությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ,  Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանը, հոգեւոր հայրեր:  
02.05.2013

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ավստրիայում
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ապրիլի 26-28-ը Վիեննայում և Գրացում տեղի ունեցան Հայոց Մեծ եղեռնի 98-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումներ:
02.05.2013

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումները Ֆրանսիայում շարունակվում են
Ապրիլի 27-ին եւ 28-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը Փարիզի մերձակա Մեդոն, Իսի-լե-Մուլինո եւ Կլամար քաղաքներում մասնակցեց Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:
1  |  2  |  3  |  4  |  5  |  6  |  7  |  8  |  9  |  10  |  11  |  345
 
ՀՀ սփյուռքի նախարարություն (ամենաընթերցված)
Հասարակություն (ամենաընթերցված)
Մշակույթ (ամենաընթերցված)
Քաղաքականություն (ամենաընթերցված)
Տնտեսություն (ամենաընթերցված)
Սպորտ (ամենաընթերցված)
Հայտարարություններ (ամենաընթերցված)
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38