ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 24 / 6 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
29.04.2013

ՎՐԱՍՏԱՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐՈՒ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹԻՒՆԸ ԿՈՂՄՆԱԿԻՑ Է ԴԷՊԻ ՌՈՒՍԱՍՏԱՆ ԳՆԱՑՔՆԵՐՈՒ ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒՄԻՆ
Վրաստանի մէջ կատարուած հարցախոյզի մը համաձայն՝ երկրին բնակչութեան աւելի քան 60%ը կողմնակից է Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցութեան վերականգնումին։ Երկու երկիրներու միջեւ, գնացքները դադրած են երթեւեկելէ՝ 1990-ական թուականներէն ի վեր։
29.04.2013

ԱՅԼԵՒՍ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՄԱՑԱՆՑԱՅԻՆ ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ ՏԱԼ ԵՐԵՒԱՆԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻՆ
Ամերիկեան MEMCO ընկերութիւնը ստեղծած է Երեւանի Ցեղասպանութեան թանգարանի զօրութենական (virtuel) աշխարհը, Ցեղասպանութեան 98ամեակին առթիւ: Ընկերութեան բանբերը Աննա Պետրոսեան մամուլին յայտնած է, թէ այս ստեղծագործութիւնը MEMCO-ի կողմէ նուէր մըն է Թանգարանին:
29.04.2013

ԹՈՒՐՔԻԱ. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՆԻՒԹԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ ՀԱՍԱԾ Է
Թրքական «Թարաֆ» թերթը Ապրիլ 25-ին վերոնշեալ խորագրով կը հաղորդէր, թէ Խաղաղութեան եւ Ժողովրդավարութեան քրտամէտ BDP կուսակցութեան խորհրդարանական խմբակցութեան նախագահ Իտրիս Պալուքէն, Հայոց Ցեղասպանութեան առընչուող ճշմարտութիւններու բացայայտումին նպատակով՝ այդ ժամանակաշրջանի բոլոր փաստաթուղթերը հրապարակ հանելով, ուսումնասիրութիւն մը կատարելու մասին խնդրագիր մը ներկայացուցած է Թուրքիոյ Ազգային Մեծ Ժողովին:
29.04.2013

Հայոց ցեղասպանության մասին Le Monde-ի հայազգի լուսանկարիչն աշխարհին կպատմի նոր ալբոմով
Ֆրանսահայ լուսանկարիչ Անտուան  Ագուջյանը ծրագրում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ հանրության դատին ներկայացնել լուսանկարների ալբոմ, որտեղ ամփոփված են իր` շուրջ 30 տարվա աշխատանքները:
26.04.2013

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում Լոնդոնում
Ապրիլի 24-ին Լոնդոնի Սուրբ Եղիշե եկեղեցում տեղի ունեցավ Բրիտանահայ համայնքային եւ եկեղեցական խորհրդի կողմից կազմակերպված համերգային երեկո՝ նվիրված Հայոց ցեղասպանության 98-ամյա տարելիցին։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Բրիտանահայ համայնքային եւ եկեղեցական խորհրդի նախագահ Արա Փալամուդյանը եւ ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Արա Մարգարյանը։
26.04.2013

Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ ԱՄՆ-ում
Ապրիլի 24-ին Նյու Յորքի «Թայմս Սքուեր» հրապարակում հայ համայնքի կողմից կազմակերպվեց ամենամյա հիշատակի բողոքի ակցիա: Նույն օրը Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման միջոցառումներ տեղի ունեցան ԱՄՆ Բոստոնի շրջանում: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու երկու թեմերում մատուցվեցին Հոգեհանգստյան պատարագ և ժամերգություն, որից հետո տեղի ունեցավ քայլարշավ:
26.04.2013

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում
Ապրիլի 24-ին Փարիզում՝ Կոմիտասի հուշարձանի մոտ, կայացավ բազմամարդ հավաք` նվիրված Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին: Հավաքին ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը,  Ֆրանսիայի ազգային կրթության նախարար Վենսան Պեյոնը, Ֆրանսիայի քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, Ֆրանսիայի տարբեր քաղաքներից ժամանած քաղաքապետեր, ֆրանսահայ կառույցների ղեկավարներ եւ հազարավոր ֆրանսահայեր:
26.04.2013

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Բաթումում
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ապրիլի 23-ին եւ 24-ին Բաթումում անցկացվել են Հայոց Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառումներ:
26.04.2013

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Չեխիայում եւ Սլովակիայում
Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում ապրիլի 19-ին Բրատիսլավայում Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ տեղի ունեցավ ոգեկոչման արարողություն, որին մասնակցեցին եւ ելույթներ ունեցան Սլովակիայի հայ համայնքի եւ ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը, Սլովակիայի նախկին վարչապետ Յան Չառնոգուրսկին, Սլովակիայի Գերագույն դատարանի նախագահ Շտեֆան Հարաբինը, Ազգային խորհրդի առաջին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոն։ Այնուհետեւ Բրատիսլավայի Սուրբ Կատարինա մատուռում Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակի փոխանորդ Տիրան աբեղա Պետրոսյանը եւ Չեխիայի, Սլովակիայի ու Հունգարիայի հայ համայնքների հոգեւոր հովիվը կատարեցին Հոգեհանգստյան կարգ եւ ժամերգություն, որին հետեւեց  Պրահայում ՀՀ դեսպանության հյուպատոս Դավիթ Ղուկասյանի ելույթը:
26.04.2013

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Վիեննայում
Ապրիլի 24-ին Վիեննայում տեղի ունեցան Հայոց Մեծ եղեռնի 98-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումներ:
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Ավստրիայի հայկական կազմակերպությունների եւ ավստրիական հասարակայնության ներկայացուցիչները ծաղկեպսակներ են դրել Վիեննա քաղաքի կենտրոնում՝ Ֆրիդրիխ Շիլլերի հրապարակում տեղադրված ավստրիացի գրող եւ մեծ հայասեր Ֆրանց Վերֆելի հուշարձանին:
1  |  2  |  3  |  4  |  5  |  6  |  7  |  8  |  9  |  10  |  11  |  12  |  13  |  345
 
ՀՀ սփյուռքի նախարարություն (ամենաընթերցված)
Հասարակություն (ամենաընթերցված)
Մշակույթ (ամենաընթերցված)
Քաղաքականություն (ամենաընթերցված)
Տնտեսություն (ամենաընթերցված)
Սպորտ (ամենաընթերցված)
Հայտարարություններ (ամենաընթերցված)
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38