Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home2/hayernaysor/public_html/old1/conf.php on line 9
Սփյուռք
 
ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 22 / 8 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
26.04.2013

Վառնայում (Բուլղարիա) անցկացվեցին մի շարք միջոցառումներ Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի առիթով
Ապրիլի 24-ին Վառնայի հայ համայնքը մի շարք միջոցառումների շարքով իր հարգանքի տուրքը մատուցեց Հայոց ցեղասպանության ամեղ զոհերի հիշատակին: Այդ օրը Վառնայի Սբ. Սարգիս եկեղեցում Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց հոգևոր հովիվ Արժ. Տ. Բարդուղիմեոս քհն. Հակոբյանը, որին ներկա էին բավական թվով հայ հավատացյալներ, ինչպես նաև Վառնայի կաթոլիկ եկեղեցու հոգևոր հովիվ հոգեշնորհ հայր Յացեկ վրդ. Վույչիկը, ով Տեր Հորը փոխանցեց իր աջակցությունը Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի առիթով:
26.04.2013

Պլովդիվում (Բուլղարիա) նշվել է Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցը
Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ Պլովդիվի Սբ. Գևորգ եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ պատարագ: Օրվա պատարագիչն էր Պլովդիվի հոգևոր հովիվ Արժ. Տ. Գևորգ ավ. քհն. Խաչերյանը: Այնուհետև կատարվեց Հոգեհանգստյան կարգ ի հիշատակ 1915 թ. Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի, «Կանթեղ Արարատյանին» տեղեկացնում է Պլովդիվում մեր գործընկեր, ՀԲԸՄ «Բարեգործականի Ձայն» երկշաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հռիփսիմե Էռնիասյանը:
26.04.2013

Սոֆիայում (Բուլղարիա) նշվել է Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցը
Բուլղարիայի հայ համայնքը հարգանքի տուրք է մատուցել Հայոց Մեծ Եղեռնի նահատակների հիշատակին` աղոթելով Մեծ Եղեռնի զոհերի հոգիների հանգստության եւ խաղաղության համար, հաղորդում է «Կանթեղ Արարատյանի» գործընկեր Ռուզաննա Կուտիշյանը Սոֆիայից: Սոֆիայի հայ համայնքը եւս, անմասն չմնալով Հայոց Մեծ Եղեռնի 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներից, Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 24-ին, Բուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը, Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդական տեղապահ Տեր Աբգար Հովակիմյանը, դեսպանության անձնակազմը, ԲՀ խորհրդարանի նախկին պատգամավոր Կատար Խաչիկյանը և բուլղարահայ համայնքի ներկայացուցիչներ ծաղկեպսակներ դրեցին Սոֆիայի հայկական գերեզմանատան Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին:
26.04.2013

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Իսպանիայում
Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը Իսպանիայում մեկնարկեց ապրիլի 21-ին մայրաքաղաք Մադրիդում: Սան Խուան դե Լա Կրուս եկեղեցում կատարվեց Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի պաշտոն, որին հետեւեց մադրիդահայության ուժերով կազմակերպված սգո հանդես, ցուցադրվեց «Աղետ» վավերագրական ֆիլմը` իսպաներեն թարգմանությամբ: Նույն օրը Իսպանիայում Հայրապետական պատվիրակի փոխանորդ տեր Սասուն վարդապետ Զմրուխտյանը Բարսելոնայի Մար դե Դեու դե Լոս Անխելես եկեղեցում կատարեց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված սուրբ պատարագ եւ հոգեհանգստի արարողություն: Հոգեւոր արարողությանը հետեւեց Ցեղասպանության զոհերի հիշատակին ծաղկեպսակի հանդիսավոր տեղադրումը, որին ներկա գտնվեցին հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:
26.04.2013

Միսլատայի քաղաքապետարանը պատրաստակամ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ապրիլի 24-ին «Արարատ» հայկական միության նախաձեռնությամբ վալենսահայությունն ու նրա իսպանացի բարեկամները հավաքվել էին Միսլատայում տեղադրված՝ Հայոց ցեղասպանության հիշատակը հավերժացնող «Կենաց Խաչ» հուշարձանի մոտ: Արդեն շուրջ երեք տարի է, ինչ Ջիվան Միրզոյանի հեղինակած քանդակն այն միավորիչ ուժն է հանդիսանում, որը տարբեր միջոցառումների առիթով իր շուրջն է համախմբում հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու, օտար ափերում ծվարած հայ ժողովրդին: Մի ժողովուրդ, որի յուրաքանչյուր ներկայացուցիչ յուրատեսակ մի հայ դեսպան է, ով հավուր պատշաճի է ներկայացնում հայ մշակույթը, հայ ժողովրդին, նրա նվաճումներն ու հոգսերը, Հայաստանն ընդհանրապես:
26.04.2013

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում Հռոմի Սուրբ Նիկողայոս հայկական կաթողիկե եկեղեցում
Ապրիլի 24-ին Հռոմի Սուրբ Նիկողայոս հայկական կաթողիկե եկեղեցում Հռոմի Հայ Կաթողիկե Լեւոնյան վարժարանի Մեծավոր հայր Գեւորգ Նորատունկյանի կողմից մատուցվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Պատարագ, որին մասնակցեցին նաեւ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը եւ Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը:
26.04.2013

Մարկ Գիրագոսը CNN-ի եթերում խստորեն դատապարտել է Բոստոնի ահաբեկչության մեջ հայի դերի մասին բամբասանք տարածողներին
Ամերիկահայ հեղինակավոր իրավաբան Մարկ Գիրագոսը CNN-ում` ուղիղ քննարկման ժամանակ, դատապարել է միջազգային հեռարձակողին և մյուս լրատվամիջոցներին` Բոստոնի ահաբեկչության մեջ մեղադրվող Ցարնաև եղբայրներին արմատական մահմեդականության ուղու վրա դրած հավատափոխ եղած հայի մասին բամբասանքները շարունակաբար լուսաբանելու համար:
26.04.2013

Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Թբիլիսիում
Ապրիլի 24-ի առավոտյան վիրահայ համայնքի բազմամարդ թափորը Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցուց շարժվեց դեպի Հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոն: Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին իրենց խոնարհումն էին բերել Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը, Վրաստանի խորհրդարանի Մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեի առաջին փոխնախագահ Գեդեվան Փոփխաձեն, տեղակալ Ռուսլան Պողոսյանը, Վրաստանում Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցու ղեկավար Ջուզեպպե Պազոտոն, Բապտիստական Եկեղեցու ներկայացուցիչ Իլյա եպիսկոպոս Օսեփաշվիլին, Լյութերական Եկեղեցու հոգևոր հովիվ Վիկտոր Միրոշնիչենկոն:
26.04.2013

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 98-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ ՋԱՎԱԽՔՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ՄԻ ՇԱՐՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Հայոց Մեծ եղեռնի 98-րդ տարելիցի առիթով Սամցխե-Ջավախքում անցկացվել են մի շարք միջոցառումներ: Հիշատակի եւ պահանջատիրության գլխավոր նպատակը սահմանակից Թուրքիային հիշեցնելն էր իր մութ անցյալի մասին:
26.04.2013

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Նիդերլանդներում
Ապրիլի 24-ին Նիդերլանդների Ասեն քաղաքում, Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ, տեղի ունեցավ հիշատակի միջոցառում, որը կազմակերպել էր Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի «Ապրիլ 24» կոմիտեն: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից:
1  |  2  |  3  |  4  |  5  |  6  |  7  |  8  |  9  |  10  |  11  |  12  |  13  |  14  |  345
 
ՀՀ սփյուռքի նախարարություն (ամենաընթերցված)
Հասարակություն (ամենաընթերցված)
Մշակույթ (ամենաընթերցված)
Քաղաքականություն (ամենաընթերցված)
Տնտեսություն (ամենաընթերցված)
Սպորտ (ամենաընթերցված)
Հայտարարություններ (ամենաընթերցված)
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38