Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home2/hayernaysor/public_html/old1/conf.php on line 9
Սփյուռք
 
ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 11 / 12 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
26.04.2013

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում Ստրասբուրգում
Ապրիլի 24-ին Ստրասբուրգի Հանրապետության հրապարակի «Մեր Զոհերը» հուշարձանի մոտ տեղի ունեցավ 1915թ. Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակի եւ ծաղկեպսակի զետեղման արարողություն:
26.04.2013

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում Սանկտ Պետերբուրգում
Ինչպես «Հայերն այսօր»-ին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից, ապրիլի 24-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցան միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին:
26.04.2013

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում Սերբիայում
Ապրիլի 24-ին Բելգրադում, Սերբիայի հայ համայնքի և ՀՀ պատվավոր հյուպատոսի համակազմակերպմամբ, տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն: 
26.04.2013

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Եգիպտոսում
Եգիպտոսում Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ Կահիրեի Սբ. Գրիգոր Լուսավորիչ, Ալեքսանդրիայի Սբ. Պողոս Պետրոս եւ  Հելիոպոլսի  հայ կաթողիկե Սբ. Թերեզ եկեղեցիներում մատուցվեց սուրբ Պատարագ եւ կատարվեցին հոգեհանգստյան արարողություններ:
25.04.2013

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում
Ապրիլի 24-ի երեկոյան Փարիզի Հաղթանակի կամարի տակ տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հանդիսավոր արարողություն:
25.04.2013

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում Ժնեւում
Ապրիլի 24-ին Ժնեւի Սուրբ Հակոբ եկեղեցում մատուցվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի Պատարագ, եւ տեղի ունեցավ հոգեհանգստի արարողություն: Այնուհետ ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանին զետեղվեցին ծաղկեպսակներ Շվեյցարիայում ՀՀ դեսպանության եւ շվեյցարահայ կազմակերպությունների անունից:
25.04.2013

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ուկրաինայում
Ապրիլի 24-ին Կիեւի Ս. Աստվածածին եկեղեցում տրվեց Պատարագ եւ կատարվեց հոգեհանգստի արարողություն Հայոց ցեղասպանության զոհերի  հիշատակին, որին մասնակցեցին հայ համայնքի ներկայացուցիչներ, Կիեւ քաղաքի ղեկավարության, քաղաքական, հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ–ների, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, գիտության եւ մշակույթի գործիչներ եւ այլն:
25.04.2013

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում Քուվեյթում
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից, ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում  Քուվեյթի Ս. Վարդանանց եկեղեցու բակում տեղի ունեցավ հսկումի ավանդական արարողությունն ու մոմավառության խորհրդանշական երթը, որից հետո ներկաները շարժվեցին եկեղեցու դահլիճ` ունկնդրելու ոգեկոչման միջոցառումը:
25.04.2013

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում Դամասկոսում
Ապրիլի 24-ին Հայոց Մեծ Եղեռնի 98-ամյակի կապակցությամբ Դամասկոսի առաջնորդանիստ Ս. Սարգիս Եկեղեցում մատուցվեց պատարագ, ապա հոգեհանգստյան կարգ` Ցեղասպանության հուշարձանի մոտ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից:
25.04.2013

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում Լիտվայում
Ապրիլի 24-ին Լիտվայի Ցեղասպանության եւ դիմադրության կենտրոնում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 98-ամյակին նվիրված միջոցառում, որին ներկա էին Լիտվայի Սեյմասի պատգամավորներ, հասարակական գործիչներ, Լիտվայի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ,  ակադեմիական եւ լրագրողական շրջանակների, ինչպես նաեւ հայ համայնքի անդամներ:
1  |  2  |  3  |  4  |  5  |  6  |  7  |  8  |  9  |  10  |  11  |  12  |  13  |  14  |  15  |  345
 
ՀՀ սփյուռքի նախարարություն (ամենաընթերցված)
Հասարակություն (ամենաընթերցված)
Մշակույթ (ամենաընթերցված)
Քաղաքականություն (ամենաընթերցված)
Տնտեսություն (ամենաընթերցված)
Սպորտ (ամենաընթերցված)
Հայտարարություններ (ամենաընթերցված)
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38