ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 30 / 3 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
13.05.2013

Հայաստան-Հունաստան առեւտրատնտեսական կապերին նվիրված միջոցառում Հունաստանի ԱԳՆ-ում
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից, մայիսի 9-ին Հունաստանի ԱԳՆ-ում կայացել է Հայաստան-Հունաստան առեւտրատնտեսական կապերին նվիրված միջոցառում: Այն կազմակերպվել էր Հունաստանի ԱԳՆ-ի եւ Հունահայկական առեւտրատնտեսական պալատի համատեղ ջանքերով: Միջոցառմանը մասնակցել է Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը:
07.05.2013

Հայաստանը մասնակցեց Դուբայի ամենամյա ներդրումային համաժողովին
Ապրիլի 30-ից մայիսի 2-ը ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության եւ Զարգացման հայկական գործակալության աջակցությամբ ՀՀ պաշտոնական պատվիրակությունը եւ մոտ տասը հայկական մասնավոր ընկերություններ մասնակցեցին Դուբայի Ամենամյա ներդրումային երրորդ համաժողովին (Annual Investment Meeting, Dubai-2013): ՀՀ պաշտոնական պատվիրակության ղեկավար, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը համաժողովի շրջանակներում հանդիպում ունեցավ ԱՄԷ էկոնոմիկայի նախարար Սուլթան բին Սաիդ ալ-Մանսուրի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ առեւտրա-տնտեսական հարաբերություններին առնչվող հարցեր, մասնավորապես հայկական արտադրատեսակների՝ ԱՄԷ արտահանման ծավալների մեծացման հնարավորությունները:
03.05.2013

ԱՄՆ-ն գնել է հայ-ռուսական արտադրության արտահանված ալյումինե նրբաթիթեղի մեծ մասը
Հայաստանի Հանրապետությունից 0,2 մմ­-ից ցածր հաստությամբ ալյումինե նրբաթիթեղի արտահանման ծավալներն ԱՄՆ 2013-ի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել են մոտ 24 տոկոսով:
02.05.2013

ԱՄՆ-ն գնել է Հայաստանից արտահանված ամբողջ մեղրը
Հայաստանի Հանրապետությունից բնական մեղրի արտահանման ծավալները 2013-ի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 66,6 տոկոսով:
23.04.2013

Արցախը մեծ քանակությամբ խմելու ջրի արտահանման հնարավորություն ունի
Արցախի Հանրապետությունը մոտ ապագայում մեծ քանակությամբ խմելու ջուր կարտահանի:
18.04.2013

Գյուղատնտեսական ապրանքների ցուցահանդես Աթենքում
Ապրիլի 12-14-ը Հունահայկական առեւտրատնտեսական պալատը մասնակցեց Աթենքի Պերիստերիի ցուցահանդեսային կենտրոնում տեղի ունեցած գյուղատնտեսական արտադրանքի ցուցահանդեսին:
13.04.2013

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում հսկայական աճ է գրանցել. ԻՏՁՄ տնօրեն
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը ամփոփեց նախորդ տարվա աշխատանքը և ներկայացրեց 2013 թվականի իրականացվելիք ծրագրերը։
12.04.2013

Օպամա Կ՛առաջարկէ 38 Տոկոսով Կրճատել Հայաստանի Օժանդակութիւնը
Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կը տեղեկացնէ, թէ Միացեալ Նահանգներու նախագահ Պարաք Օպամայի վարչակազմին կողմէ Չորեքշաբթի, Ապրիլ 10ին հրապարակուած 2014ի ամավարկով առաջարկուած է Հայաստանին տրամադրուելիք տնտեսական օժանդակութիւնը կրճատել 38 տոկոսով: Եթէ կառավարութեան առաջարկը անփոփոխ վաւերացուի, ապա Հայաստանի տրամադրուելիք 24.7 միլիոն տոլարի օժանդակութիւնը՝ 1988ի երկրաշարժէն ի վեր, ամենացած մակարդակին պիտի հասնի:
12.04.2013

Հայաստանը մագնիսի պես կձգի աշխարհի ոսկերիչներին. CIBJO-ի նախագահ
Համաշխարհային ոսկերչական կոնֆեդերացիան (CIBJO) հաճույքով է համագործակցում Հայաստանի հետ, քանի որ ոսկերչական արդյունաբերության համար Հայաստանը բազմաթիվ առումներով շահեկան դիրքում է:
11.04.2013

Չեխիայի արտգործնախարար. «Հայ-չեխական հարաբերություններում գրանցված առաջընթացը բավականին ակնառու է»
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից, ապրիլի 11-ին տեղի ունեցավ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի և պաշտոնական այցելությամբ Հայաստան ժամանած Չեխիայի Հանրապետության առաջին փոխվարչապետ, ԱԳ նախարար Կարել Շվարցենբերգի հանդիպումը։
1  |  2  |  3  |  4  |  5  |  6  |  7  |  8  |  16
 
Սփյուռք (ամենաընթերցված)
ՀՀ սփյուռքի նախարարություն (ամենաընթերցված)
Հասարակություն (ամենաընթերցված)
Մշակույթ (ամենաընթերցված)
Քաղաքականություն (ամենաընթերցված)
Սպորտ (ամենաընթերցված)
Հայտարարություններ (ամենաընթերցված)
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38