ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 23 / 3 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
07.04.2013

ՀԻՆՈՒՆՔ. Նոր Կիրակի կամ Կրկնազատիկ
Սբ. Զատկից մինչև Հոգեգալուստ ընկած հիսուն օրերի շրջանը կոչվում է Հինունք կամ Հինանց շրջան, այսինքն` 50 օր: Հիսուն օրերն էլ նվիրված են մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հարությանը, և այս ընթացքում Եկեղեցին պասի օրեր չի նշանակել:
06.04.2013

ԱՎԵՏՈՒՄ
Ավետիս մեծ` սուրբ խորհրդի, գաղտնի խորհուրդն հայտնվեց մեզ.
     Ավետիս, Հոր լույսն է ծագել Իր ծոցածին էությունից.
     Ավետիս, որ հայտնվեց Աստված էակներիս մեջ հողեղեն,
     Ավետիս, պետն հրեշտակաց Գաբրիելն երկիր է ուղարկվել,
     Որ ավետիս տա սրբուհուն` դստեր Դավիթ թագավորի.
     Ավետիս քեզ, Աստվածամա´յր, ուրա´խ եղիր, Տերն է քեզ հետ:

             (Գր. Նարեկացի «Տաղ հայտնության», հատված)
05.04.2013

ՏՈՒՐԳԵՆԵՎՅԱՆ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՏԱՌԱՊԱՆՔՆ ՈՒ ՀՐՃՎԱՆՔԸ. ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՑԱՌԻԿ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ
Տուրգենևյան դրամատիկական հերոսների ու դիպաշարերի՝ մեր թատրոն մտնելու փորձեր չեն արվել կարծես: Բավականին դժվարությամբ, ինչ-որ անհասկանալի խոչընդոտներ հաղթահարելով, մեզ հաջողվեց ազգային թատրոնի բեմ բերել չեխովյան հերոսներին, չեխովյան առանձնահատուկ ու ինքնատիպ բեմական գրականությունը և ձևավորել որոշակի վերաբերմունք, թատերաարտահայտչական նոր համակարգ:
03.04.2013

Տարիքս առած եմ՝ մայրամուտի արևի նման
«6-7 տարեկան մանչ էի: Պապես աղքատ էր, հազիվ էր ընտանիքի ապրուստը հոգում: Մեր դպրոցի առջևը ամեն օր անուշեղեն վաճառող էր գալիս: Հարուստ ընկերներս դրամ էին տալիս և առնում էին, ինչ որ սրտերն ուզում էր: Ես դրամ չունեի, ախորժակս կը քաշեր, բայց գնել չէի կարողանում: Ստեփան անունով դասընկեր ունեի:
02.04.2013

«Աշխատասեր մարդու համար ոչ մի տեղ դժվարություն չկա…». Վաչե Իսկենյան
Թումանյան փողոցում գտնվող նորաբաց «Դվին» ռեստորանի ավագ խոհարարը սիրիահայ Վաչե Իսկենյանն է: Վաչեն խոհարարի մասնագիտությունն անմիջապես չի ընտրել:
01.04.2013

Հասարակ երևանցին՝ Խորեն Աբրահամյանը. Ապրիլի 1-ը Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է
Թաղամասը, ուր ծնվել ու մեծացել էր Խորեն Աբրահամյանը, բոլորին հայտնի «Ազիզբեկովի հրապարակն» էր, այժմ` Սախարովի անվան: Մայրաքաղաքի կենտրոնում գտնվող, իր ուրույն նկարագրով, մարդկային ուշագրավ բնավորություններով աչքի ընկնող, «էրգրից» ու Հայաստանի տարբեր բնակավայրերից եկած մարդկանց կենցաղի ու սովորությունների խայտաբղետ ներթափանցումներով առանձնացող այս տարածքը մերձ էր «Մոսկվա» կինոթատրոնին, հեռու չէր «Կոմայգուց», որոնք իրենց դրոշմն էին դնում հատկապես դեռահասների նկարագրերի ու բնավորությունների վրա` նրանց մշտապես պահելով մայրաքաղաքում կատարվող իրադարձությունների կիզակենտրոնում:
30.03.2013

Հիսուս Քրիստոսի հրաշափառ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ. Սուրբ Զատիկ
Փա՜ռք  Քրիստոսի ամենազոր Հարության:
Սայլն այն իջնում էր Մասիս լեռն ի վայր,
Եվ նրա վրա աթոռներ կային կարգով շարեշար,
Եվ նրա վրա գահույք ոսկեղեն,
Եվ նրա վրա բեհեզ ծիրանի,
Եվ նրա վրա Որդին արքայի.

Աջից վեցթևյան սերովբեներն են,
Ձախից բազմաչյա քերովբեներն են,
Առջևում նրա` մանկունք գեղեցիկ,
Գրկերում նրանց` խաչ տերունական,
Ձեռքերում` քնար ու սաղմոսարան,
Որ երգելով ասում էին.
Փա՜ռք  Քրիստոսի ամենազոր Հարության:

(Գր. Նարեկացի, «Հարության տաղ», հատված)
29.03.2013

90-ամյա մեր երիտասարդը՝ Մայր թատրոնը
Մարտի 29-ին վերջապես տեղի ունեցավ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հիմնադրման 90-ամյակին նվիրված արարողությունը, որին իրենց ներկայությունն էին բերել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, արտաքին գործերի, արդարադատության, սփյուռքի, մշակույթի, այլ նախարարությունների ղեկավարներ, Ազգային ժողովի բարձրաստիճան պաշտոնյաներ, մշակույթի ու գրականության գործիչներ:
29.03.2013

Սփյուռքի նախարարությունը ֆինանսավորում է
Սփյուռքի նախարարության կողմից տրամադրվող սփյուռքագիտական հետազոտությունների դրամաշնորհների շահառուների հերթական հավաքն էր հրավիրվել:
25.03.2013

ԱՎԱԳ ՇԱԲԱԹ
Յիսուս գնաց աղօթքի կանգնեց  ու ասաց. «Հա´յր իմ, եթէ կարելի չէ, որ այս բաժակը ինձնից հեռու անցնի, ապա այն կը խմեմ. քո կա´մքը թող լինի» (Մատթ. ԻԶ 42)
1  |  2  |  3  |  4  |  5  |  6  |  7  |  8  |  9  |  10  |  36
 
Սփյուռքի թղթակիցներ (ամենաընթերցված)
Վերատպություններ (ամենաընթերցված)
Մանրամասներ (ամենաընթերցված)
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38