ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 23 / 3 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
23.03.2013

ԾԱՂԿԱԶԱՐԴ
«Առաջից եւ ետեւից գնացող ժողովրդի բազմութիւնը աղաղակում էր ու ասում. Օրհնութի՜ւն Դաւթի Որդուն, օրհնեա՜լ է Նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնութի՜ն` բարձունքներում» (Մատթ. ԺԱ 9)
19.03.2013

Ուրախության արցունքներին «դիմանալ» կարելի է…
Գաղտնիք չէ, որ հայի աչքերն արցունքոտվում են միշտ` և՛ ուրախության, և՛ տխրության պահերին: Ուրախության արցունքներին «դիմանալ» կարելի է: Բայց երբ տխրությունը, ցավն է արցունքներ կորզում, ինքդ էլ ես արցունքի պես «փխրուն» դառնում, իսկ մխիթարական խոսքերդ` արցունքի պես «թափանցիկ»:
19.03.2013

ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆ. «ՀԵՔԻԱԹԸ ՊԵՏՔ Է ՓՆՏՐԵԼ ՄԵՐ ՄԵՋ»
Վարդուհի Վարդերեսյանը ծնվել է 1928 թվականի մարտի 19-ին, Բուխարեստում: Արմատները Պոլսից էին: 1946 թվականին ներգաղթել է Խորհրդային Հայաստան, սկզբում բնակություն հաստատել Նուբարաշենում, իսկ հետո՝ Լենինականում (այժմ Գյումրի):
18.03.2013

Հայաստանն ամենից անուշ է
Հրաչյա Քոչարի «Կարոտ» վիպակն իր կենսագրությունը հարստացրել է մի շարք բեմական անդրադարձներով: Տակավին 1969 թվականին Գևորգ Գևորգյանը ստեղծեց «Հայաստանն անուշ է» պիեսը, որը բեմադրվեց Վանաձորի, Գյումրու թատրոններում: Վիպակն ունեցավ ռադիոբեմադրություն, ուր Առաքելի դերակատարը Ժան Էլոյանն էր:
18.03.2013

Հեռացավ Արամայիս Սահակյանը
Հայ իրականության ամենակենսախինդ ու զվարթություն պարգևող մարդկանցից մեկը՝ Արամայիս Սահայանն, արդեն իր վերջին հանգրվանում է, Երևանի քաղաքային գերեզմանատան պանթեոնում, ուր նա ընկերակցելու է մեր գրականության, գիտության ու մշակույթի շատ ու շատ ճանաչված անունների… Մարտի 17-ին հայ հասարակությունը, քաղաքական և հասարակական գործիչներ, գործընկերները իրենց վերջին հրաժեշտը տվեցին հայտնի բանաստեղծին, երգիծաբանին և հրապարակախոսին:
17.03.2013

ՄԵԾ ՊԱՀՔ. «ԳԱԼՍՏՅԱՆ ԿԻՐԱԿԻ»
«Բայց ձեզ ասում եմ, որ այսուհետեւ ինձ այլեւս չէք տեսնի, մինչեւ որ ասէք` օրհնեալ է Նա, որ գալիս է Տիրոջ անունով»:  (Մատթ. ԻԳ 39)
13.03.2013

Նորից Չարենցի հետ
Եղիշե Չարենցը բոլոր ժամանակների հայ մեծագույն բանաստեղծներից է, ազգային ինքնության հաստատման ճանապարհին կանգնած հզոր անհատականություն, ով ստեղծեց սեփական ժամանակը՝ մի ողջ ժողովրդի պարտադրելով ապրել այդ ժամանակի մեջ ու մշտապես նայել դեպի հեռուն, դեպի գանգրահեր տղաների ժամանակը, դեպի ազգային երազի իրականացումը…
13.03.2013

Սփյուռքի նախարարության հետ համագործակցությունը շատ ենք կարևորում. ԺԱՍՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
«Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» ամենամյա մրցանակաբաշխությանը Պերմի «Մեսրոպ Մաշտոց» հայկական դպրոցն արժանացավ 1-ին կարգի մրցանակի: 11-ամյա պատմություն ունեցող դպրոցում 150-200 աշակերտ է սովորում. «Այս տարի մեր դպրոցը դարձավ 11 տարեկան: Մենք միշտ հպարտությամբ ենք նշում, որ այն ոչ միայն համայնքի կողմից բացված դպրոց է, այլև հաստատված է Պերմի կրթության նախարարության կողմից:
11.03.2013

Իմ աշխատանքն իմ առաքելությունն է. Սիլվա Սիմոնյան
Եթե ցանկություն ունես որևէ գործ անել, ապա շատ դժվարություններ լուծելի են, իսկ խոչընդոտները՝ հաղթահարելի. «Մեր դպրոցն առանձին շենք չունի, պարապմունքներն անցկացնում ենք մի տարածքում, որը մեզ հատկացրել է մեր համայնքի նախագահ Համլետ Փաշայանը՝ մի հոյակապ, հայասեր, հայրենասեր անձնավորություն: Հույս ունենք, որ մի գեղեցիկ օր համայնքի ուժերով կկարողանանք դպրոցի համար առանձին շենք կառուցել:
11.03.2013

Հայ գեղանկարչության ապրող դասականն էր
Այլևս մեծանուն գեղանկարիչ Հակոբ Հակոբյանն էլ դարձավ հեռացող ներկայություն: Կյանքից հեռացավ ճշմարիտ նահապետը, 20-րդ դարի երկրորդ կեսից մեր գեղանկարչության մեջ սեփական մտածողություն  ու արտահայտչական համակարգերը հաստատած արվեստագետը, նկարիչը, ում ստեղծագործությունն իր ինքնատիպությամբ, գունային ուշագրավ լուծումներով նոր էջ բացեց մեր գեղարվեստի պատմության մեջ:
1  |  2  |  3  |  4  |  5  |  6  |  7  |  8  |  9  |  10  |  11  |  36
 
Սփյուռքի թղթակիցներ (ամենաընթերցված)
Վերատպություններ (ամենաընթերցված)
Մանրամասներ (ամենաընթերցված)
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38