ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 30 / 3 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
ՀՀ սփյուռքի նախարարություն
10.05.2013

Լաուրա Ավետիսյան
«Եթե չկա սեր ու նվիրում, աշխատանքը չոր պարտականություն է դառնում»
Շուտով կմեկնարկի ՀՀ սփյուռքի նախարարության գլխավոր ծրագրերից մեկը` «Արի տունը», որի շրջանակներում մայրաքաղաքի Դանիել Վարուժանի անվան դպրոցում կազմակերպված միջոցառմանը մասնակցել են նաև Սփյուռքի նախարարության մի խումբ աշխատակիցներ:
Այդ առիթով ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի ղեկավար և  «Իմ Հայաստան» փառատոնի մշակույթի բաժնի պետ Լաուրա Ավետիսյանի  հետ զրուցել է «Հայերն այսօր»-ի թղթակիցը:
Սփյուռք
08.05.2013

Թագուհի Հակոբյան
«Մեր քայլերը հետք են թողնում պատմության մեջ, որտեղ էլ որ լինենք…»
«…Մի քանի անգամ կրկնվել է նույն երազը: Երազում՝ մեծ տարածության մեջ, տեսնում էի գույներ, ծիածանի գույներ, որոնք գետի պես հոսում էին, շարժվում: Ինքս ինձ ասում էի՝ ա´խ, գույները գնում են, գնում են գույները…
Հայաստան
07.05.2013

Լևոն Արոնյան.
Հոգուս մի մասը պատկանում է Հայաստանի հավաքականին
Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանն Ալյոխինի հուշամրցաշարում հաղթելուց հետո տպավորություններով կիսվել ռուսական Sport-express կայքին տված հարցազրույցում: Այն հատվածաբար ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:
Սփյուռք
07.05.2013

Վահան ծ. վրդ. Օհանյան
«Պետք է տեսնիք ու զարմանաք, թե ամերիկացիներն ինչպես այսչափ նյութ գրած են»
«Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ» իրականցվող ծրագրերի շրջանակում ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ լույս է տեսել hայր Վահան ծ. վրդ. Օհանյանի և Ոսկան Մխիթարյանի հեղինակած «Հայերն Օսմանյան կայսրության վերջալույսին» ժողովածուն:
Սփյուռք
06.05.2013

Ազատ Օրդուխանյան.
«Մենք փոքրամասնություն ենք ու համագործակցում ենք փոքրամասնությունների հետ»
Մայիսի 4-ին Գերմանիայի Քյոլն քաղաքում Դերսիմի համայնքների եվրոպական ֆեդերացիան նախաձեռնել է ակցիա` նվիրված Դերսիմում թուրքական կառավարության կողմից 1937-38 թթ. տեղի ունեցած ցեղասպանության 76-րդ տարելիցին: Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը համակազմակերպիչն է այս միջոցառման, և մեր զրուցակիցն է Խորհրդի նախագահ Ազատ Օրդուխանյանը:
Սփյուռք
03.05.2013

Հրաչյա Ներսիսյան
«Առաջին քայլը ինքդ պետք է անես»
Հրաչյա Ներսիսյանը «Հայերենն իմ սրտում է» համաժողովին ներկայացնում էր Վոլգոգրադի մարզի պատվիրակությունը: Հրաչյան Վոլգոգրադի մարզի հայկական համայնքի խորհրդի անդամ է, Ռուսաստանի հայերի միության Վոլժսկի քաղաքի տարածաշրջանային խորհրդի նախագահը, Վոլգոգրադի մարզում Հայ Առաքելական Եկեղեցու երիտասարդական խորհրդի ատենապետը: Ներկայացնու ենք «Հայերն այսօրի»  թղթակցի հարցազրույցը Հրաչյա Ներսիսյանի հետ.
Սփյուռք
02.05.2013

Արազ Խոդաբախշեան
«Այն մարդը, ով մտածում է հայապահպանության մասին, երբեք իր մտահոգությունն օտար լեզվով չի արտահայտի…»
«Զգում եմ, որ բացի Իրանի քաղաքացի լինելուց, ես նաև իրանահայ քաղաքացի եմ, հետևաբար ունեմ որոշակի պարտականություններ, որոնք անտեսել չեմ կարող: Իմ մեջ կրում եմ այնպիսի արժեհամակարգ, որն ինձ ուրիշ է դարձնում, ինչով ես տարբերվում եմ իմ ընկերոջից»: Այսպես է մտածում իրանահայ Արազ Խոդաբախշեանը և «հուսահատված», բայց նաև հույս ստացած՝ Հայաստանից վերադառնում Իրան: Իսկ մինչ այդ իր խոհերն է կիսում «Հայերն այսօրի» ընթերցողների հետ.
Հայաստան
30.04.2013

Սիրիացի գրող Ատոնիսը հիացած է Երեւանով եւ առաջիկայում պատրաստվում է կրկին այցելել
«Երեւանը` գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի ամփոփման միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան էր ժամանել նաեւ սիրիացի հանրահայտ գրող Ատոնիսը (Ալի Ահմեդ Սաիդ): Բացի բանաստեղծ լինելուց, Ատոնիսը նաեւ գրականագետ է, տեսաբան, քննադատ, թարգմանիչ եւ դասախոս: Համաշխարհային հռչակ վայելող գրողի ստեղծագործությունները թարգմանված են ավելի քան 20 լեզուներով: Նա շուրջ 20 բանաստեղծական ժողովածուների հեղինակ է, իսկ ահա տեսաբանական, ուսումնասիրման, գրականագիտական եւ իմացական իր աշխատանքներն ամփոփող հատորները տասնհինգն են: «Արմենպրես»-ը հնարավորություն ունեցավ շրջել Ատոնիսի հետ երեւանյան փողոցներով եւ նրան ուղղելու մի քանի հարցեր:
Սփյուռք
29.04.2013

Օֆելյա Սարգսյան
«Լեզուն միայն հասարակական, պատմական արժեք չէ…»
«Հայերենն իմ սրտում է» Համահայկական երիտասարդական համաժողովին Օֆելյա Սարգսյանը ներկայացնում էր Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը:
Լեզվամշակութային հիմնախնդիրներին նվիրված թեմատիկ նիստի մասնակիցները դեռ երկար կհիշեն ոչ միայն Օֆելյայի զեկույցը, այլև գերմանաբնակ հայուհու հուզական բանավեճը:
Ներկայացնում ենք «Հայերն այսօրի» թղթակցի հարցազրույցը Օֆելյա Սարգսյանի հետ.
Սփյուռք
29.04.2013

ԼԵՎՈՆ ՉԻԴԻԼՅԱՆ
«Մենք միասնության ենք միշտ ձգտում»
«Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողովի մասնակիցների մեջ էր նաև , Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի մշակույթի, կրթության և երիտասարդության «ՀԱՅԱՐՏՈՒՆ» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը, ում հետ «Հայերն այսօր»-ի զրույցը սկսվեց Երևանում, սակայն հետագայում շարունակվեց հեռախոսով, քանի որ Ապրիլ 24-ի հիշատակի արարողությունները կազմակերպելու համար Լևոն Չիդիլյանը մեկնեց Թբիլիսի: Այսպիսով զրույցի առանցքում հայտնվեցին հատկապես հիշատակի արարողությունները, որոնք արդեն մի քանի տարի Վիրահայոց թեմի շուրջ համախմբած երիտասարդությունը դարձնում է բողոքի ինքնահատուկ արտահայտություն:
1  |  2  |  3  |  4  |  5  |  6  |  7  |  8  |  52
 
ՀՀ սփյուռքի նախարարություն (ամենաընթերցված)
Հայաստան (ամենաընթերցված)
Սփյուռք (ամենաընթերցված)
Հայրենադարձներ (ամենաընթերցված)
Անվանի մարդիկ (ամենաընթերցված)
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38