Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home2/hayernaysor/public_html/old1/conf.php on line 9
Սփյուռք
 
ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 21 / 9 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
17.04.2013

ԱՆԴՐԱՆԻԿ ՍԻՄՈՆՅԱՆ
«Մի բուռ չթափված արցունք եմ տանում Հայաստանից»
Օրերս Երևանում էր գտնվում թեհրանահայ, Երևանի պետական համալսարանի շրջանավարտ, Թեհրանի Ազատ համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, լրագրող, թարգմանիչ, 8 անուն թերթերի, պարբերականների, գիտական հանդեսների խմբագրության անդամ, ղարաբաղյան գոյամարտի մասնակից Անդրանիկ Սիմոնյանը, ում հետ զրուցել է «Հայերն այսօր»-ի թղթակիցը:
12.04.2013

Մհեր Բեգլարյան, Լուսինե Վարդումյան
«Մենք վարակվեցինք հայկականությամբ, հայ մնալու ամենօրյա պայքարով»
Ամուսիններ Մհեր Բեգլարյանի և Լուսինե Վարդումյանի հետ ծանոթացա ՀՀ սփյուռքի նախարարությունում: Երեք դուստրերի հետ նախարարություն էին եկել` հանդիպելու ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ: Չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ «մշակութային», գեղեցիկ, կիրթ այս ընտանիքն օրինակ կարող է դառնալ սփյուռքյան շատ ընտանիքների համար: Իսկ թե ինչու, «Հայերեն այսօրի» ընթերցողները կիմանան,  երբ ընթերցեն ստորև ներկայացվող հարցազրուցը:
10.04.2013

Ռազմիկ Փանոսյան
«Կարևոր է, որ Հայկական համայնքների վարչությունը ցոլացնե հայկական աշխարհի իրականությունը»
Փետրվարին «Գալուստ Կյուլպենկյան» հիմնադրամի Հայկական համայնքների վարչության տնօրեն նշանակվեց Ռազմիկ Փանոսյանը, ով վերջերս գործնական այցով գտնվում էր Հայաստանում: Նորանշանակ տնօրենը հանդիպեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ, այցելեց Երևանի Գալուստ Կյուլպենկյանի անվան թիվ 190 դպրոց, ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամնբ հիմնադրաված Հայ բարերարների ճեմուղի:
Հայաստանյան այցի, վարչության ձեռնարկների, ծրագրերի մասին է «Հայերն այսօրի»  հարցազրույցը Ռազմիկ Փանոսյանի հետ:
10.04.2013

Վարուժան Ոսկանյան
Nabucco-ն չի խանգարի հայ-ռումինական հարաբերություններին
Հարցազրույց Ռումինիայի էկոնոմիկայի նախարար Վարուժան Ոսկանյանի հետ:
09.04.2013

ՀԵՄՆ ՄԱՄՐԱՇ
«Քուրդ և հայ ժողովուրդները շատ ընդհանրություններ ունեն…»
Հեմն Մամրաշը Քրդական երիտասարդական միջազգային կազմակերպության արտաքին հարաբերությունների պատասխանատուն է: Լրագրող է, սովորում է ԱՄՆ-ում, Ջորջ Մեյսոն (George Mason University) համալսարանում: Վերջերս Հեմնը ժամանել էր Հայաստան: Հյուրընկալվեց նաև ՀՀ սփյուռքի նախարարությունում, որտեղ ցուցադրեց «Հայերը Քուրդիստանում» վավերագրական ֆիլմը: Ֆիլմը պատմում է Իրաքի Քուրդիստանում ապրող հայերի մասին: Ներկայացնում ենք «Հայերն այսօրի»   հարցազրույցը  Հեմն Մամրաշի հետ:
04.04.2013

Յուրի Նավոյան
«Ռուսաստանի հայ համայնքը հանդիսանում է Հայաստանի սոցիալ-տնտեսական բարեկեցության երաշխավորը»
Յուրի Նավոյանը ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը և ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: 1993-1998 թթ. Դաշնակցության բյուրոյի ապարատում զբաղվել է ԱՊՀ երկրների և այդ երկրների հայ համայնքների խնդիրներով: 1998-2002 թթ. եղել է ՀՀ կրթության և գիտության նախարարության սփյուռքի բաժնի պետը: 2003 թվականից ղեկավարում է «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպությունը: Հանդիսանում է ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ ԱԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի փորձագետ:
29.03.2013

ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ
«Չպետք է միջոցառում կազմակերպենք՝ կազմակերպելու սիրույն, առանց նպատակի...»
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կազմակերպած «Հայոց ցեղասպանություն. մարտահրավերներ 100-ամյակի նախաշեմին» գիտաժողովին մասնակցում էր «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը: Վերջինիս ելույթն «արդարության հետապնդման» մասին էր և ոչ թե «ցեղասպանության ճանաչման»: Գիտաժողովի ժամանակ Հարութ Սասունյանը հանդես եկավ նաև առաջարկներով:
Այս թեմաների շուրջ է «Հայերն այսօրի» հարցազրույցը Հարութ Սասունյանի հետ:
28.03.2013

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Բոլոր խաղաքարտերը չէ, որ պետք է բացել…»
Հայաստանում է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը, ով մասնակցեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կազմակերպած «Հայոց ցեղասպանություն. մարտահրավերներ 100-ամյակի նախաշեմին» գիտաժողովին, ինչպես նաև ՀՀ սփյուռքի նախարարությունում կազմակերպված Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի համակարգող մարմնի նիստին:
Ներկայացնում ենք «Հայերն այսօրի»  հարցազրույցը  Շահան Գանտահարյանի հետ:
28.03.2013

Հայկ Համբարձում
«Հայը Հոգու Տեսակ է»
Երիտասարդ կինոռեժիսոր Հայկ Համբարձումի ֆիլմերը սեփական ներաշխարհի ինքնաբացայայտումներ են, անկեղծ զգացումների ու ապրումների ամփոփում: Քսան տարի Լոս Անջելեսում բնակուող Հայկի  ստեղծագործական թեման իր վերաբերմունքն է հայկական էութեանը:
1  |  2  |  3  |  4  |  5  |  6  |  7  |  8  |  9  |  34
 
ՀՀ սփյուռքի նախարարություն (ամենաընթերցված)
Հայաստան (ամենաընթերցված)
Հայրենադարձներ (ամենաընթերցված)
Անվանի մարդիկ (ամենաընթերցված)
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38