ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 23 / 3 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
15.02.2013

Արիս արքեպիսկոպոս Շիրվանյան
Երուսաղեմի հայոց նոր պատրիարքին դեռ չեն ճանաչել Իսրայելն ու Հորդանանը
Հունվարի 24-ին Երուսաղեմի Հայոց պատրիարք ընտրված Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը թեև անցել է իր պարտականությունների կատարմանը, բայց ոչ իրավական  տեսանկյունից, քանի որ դեռ Իսրայելի և Հորդանանի կառավարությունները նրան պատրիարքի ճանաչում չեն շնորհել: Պաշտոնապես Երուսաղեմի հայոց պատրիարքի տեղապահ շարունակում է մնալ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը:
12.02.2013

Արա Թորանյան
«Մենք կմնանք Հայաստանում և մեր բախտը կկապենք Հայրենիքի հետ»
Սիրիայում ծավալված պատերազմական գործողությունների հետևանքով մեր հայրենակիցներից շատերն ապաստան են գտել Հայրենիքում, զավակներն էլ իրենց ուսումն են շարունակում մայրաքաղաքի Նար-Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոցում գործող «Կիլիկյան» վարժարանում և մայրաքաղաքի այլ դպրոցներում ու բարձրագույն ուսումնական հաստատություններում:
«Հայերն այսօր»-ի թղթակցի հետ իր մտորումներն ու խոհերն է կիսել Սիրիայի Հալեպ քաղաքից  Երևանում հանգրվանած Արա Թորանյանը:
05.02.2013

Գաբրիէլ Չեմպերճեան
«Այս դարի պատերազմը ոչ թէ զէնքի է, այլ խօսքի»
«Փիւնիկ» Մարդկային պաշարների զարգացման համահայկական հիմնադրամի նախագահ Գաբրիէլ  Չեմպերճեանի հետ մեր զրոյցն սկսեցինք Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած միջոցառումների շարքից: Ըստ Գ. Չեմպերճեանի՝ հիմնադրամի նախաձեռնած  100 միջոցառումներից 22-ն արդէն իրականացրել են, որի մասին տեղեկութիւն կարելի է գտնել համացանցում:
31.01.2013

Լյուբիցա Միլետիչ
ՀԱՅԱՍՏԱՆ ԵԿԱ` ԲԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԻ ԴՌՆԵՐԸ
Լյուբիցա Միլետիչը բանաստեղծական 10 ժողովածուի հեղինակ է: Ճանաչված մտավորականի բանաստեղծությունների առանցքը հայրենի Սերբիան է: Բանաստեղծուհու վաղեմի երազանքն է եղել այցելել Հայաստան և Արցախ: 1999 թվականին նա պիտի այցելեր Հայաստան, սակայն Արևմուտքի կողմից իրականացված ռմբահարումները Սերբիայի խաղաղ քաղաքների ու գյուղերի վրա արգելք եղան նրա այցին: Եվ ահա, տասներեք տարի անց այդ ցանկությունն իրականություն դարձավ: Վերջերս նա եղավ մեր հայրենիքում, այցելեց նաև Արցախ, ուր հրավիրված էր մասնակցելու Պոեզիայի միջազգային առաջին փառատոնին: 
Մեր ընթերցողներին ենք ներկայացնում Լյուբիցա Միլետիչի հայաստանյան ու արցախյան տպավորությունների առավել ուշագրավ հատվածները:
31.01.2013

Փանոս Մանջյան
«Ես տեսա հայկական բանակի հզորությունը…»
ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-րդ տարեդարձին նվիրված տոնակատարություններին  մասնակցելու համար Հայաստան են ժամանել սփյուռքահայ բարձրաստիճան զինվորականներ, ովքեր հյուրընկալվեցին նաև ՀՀ սփյուռքի նախարարությունում: «Հայերն այսօր»-ի թղթակիցը զրուցել է Լիբանանից ժամանած բրիգադի գեներալ, զորավար Փանոս Մանջյանի հետ:
30.01.2013

ՍԻՊԻԼ ՓԵՔԹՈՐՈՍՕՂԼՈՒ
«Ես ինձ շատ հարուստ եմ զգում…»
Մոտ երկու տարի առաջ պոլսահայ երգչուհի Սիպիլի (Սիպիլ Փեքթորոսօղլու) հայերեն «Նամակ» երգի տեսահոլովակը մեծ աղմուկ բարձրացրեց. առաջին անգամ Թուրքիայի հեռուստաընկերություններով հնչեց հայկական երգ: Իսկ արդեն 2011 թվականի օգոստոսի 13-ին պոլսահայ երգչուհու գեղեցիկ կատարումն առաջին անգամ վայելելու հնարավորություն ունեցավ նաև հայաստանյան հանդիսատեսը։
24.01.2013

Աննա Գևորգյան
«Հայրենիքն ինձ համար համարժեք է Մայր հասկացությանը…»
Հայաշատ Ուկրաինայում հայերը հաստատվել են վաղ ժամանակներում. արդեն  XI դարում Կիևում կար հայկական համայնք: Այսօր էլ Ուկրաինայի տարբեր քաղաքներում ձևավորված են հայկական համայնքներ, որոնցից  Օդեսայի հայկական համայնքի մշակութային կենտրոնի տնօրեն Աննա Գևորգյանն  օրերս  հյուրընկալվել էր Սփյուռքի նախարարությունում: Նրա հետ զրուցել է «Հայերն այսօր»-ի թղթակիցը:
22.01.2013

ՕՆԻԿ ՍՈՂՈՄՈՆԵԱՆ
«Մեր կառոյցին նպատակն է Հայոց ցեղասպանութիւնը ճանչնալ Ամբողջ Աւստրալիոյ մակարդակով»
Օրերս ՀՀ սփյուռքի նախարարութիւն այցելած էր Աւստրալիոյ Սիտնէյ քաղաքին մէջ ստեղծուած «Սփիւռք-Հայրենիք համագաղութային մարմին» կազմակերպութեան անդամ, դաշնակցական կուսակցութեան ներկայացուցիչ  Օնիկ Սողոմոնեան:
Ստորեւ կը ներկայացնենք «Հայերն այսօր»-ի հարցազրոյցը հիւրին հետ:
21.01.2013

Տաճատ Վարդապետյան
«Բիձինա Իվանիշվիլին հակված է ջերմ ու կառուցողական հարաբերություններ կառուցել Հայաստանի հետ»
Ներկայացնում ենք «Akhaltskha.Net»-ի հարցազրույցը  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանի հետ:
18.01.2013

Արամ Ա. Կաթողիկոս
«Սուրիոյ հայ համայնքին վերականգնումը առաջնահերթութիւն պէտք է դառնայ մեր ժողովուրդին համար»
Պէյրութ կատարած մեր այցելութեան ընթացքին, յատուկ ժամադրութեամբ ներկայացանք Նորին Սուրբ Օծութիւն Տ. Տ. Արամ Ա. Կաթողիկոսին, որպէս նախկին սան Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Դպրեվանքին:
Այս առիթով ուզեցինք հարցազրոյց մը ունենալ Վեհափառ Հայրապետին հետ, Սուրիոյ հայութեան մասին։ Հակառակ այն իրողութեան, որ Վեհափառ Հայրապետը ընդհանրապէս հեռու է քաղաքական բնոյթ ունեցող նիւթերու շուրջ հարցազըրոյց ունենալէ, սակայն նկատի ունենալով Սուրիոյ հայութեան   կարեւորութիւնը, ան սիրով ընդառաջեց France-Ar-menie-ի խնդրանքին, որուն համար ամսաթերթին անունով կը յայտնենք մեր սրտագին շնորհակալութիւնը:
1  |  2  |  3  |  4  |  5  |  6  |  7  |  8  |  9  |  10  |  11  |  34
 
ՀՀ սփյուռքի նախարարություն (ամենաընթերցված)
Հայաստան (ամենաընթերցված)
Հայրենադարձներ (ամենաընթերցված)
Անվանի մարդիկ (ամենաընթերցված)
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38