ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 25 / 4 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
18.01.2013

Գոնսալո Պերերա Ֆեռեր
«Ես նույնպես հայ եմ» գիրքը իմ սրտի կանչն է
Հայոց  ցեղասպանությունն առաջինն ընդունած Ուրուգվայը կարող է նաեւ սկիզբը դնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգայինճանաչման համար ,եւ իրական հնարավորություններ կան, որ այդ ծրագիրը աստիճանաբար կյանքի  կկոչվի: Այս եւ այլ հարցերի շուրջ Պրահայում լույս տեսնող «Օրեր» ամսագրի  գործակից Արթուր Ղուկասյանը զրուցել է մաթեմատիկական գիտությունների դոկտոր, Ուրուգվայի Հանրապետական համալսարանի պրոֆեսոր, անկախ լրագրող եւ ջերմ հայասեր Գոնսալո Պերերա Ֆեռերի հետ: Ներկայացնում ենք այդ հարցազրույցն ամբողջությամբ.
10.01.2013

Յուրի Նավոյան
«Ռուս-հայկական համագործակցությունը» պայքարում է պատմության կեղծարարության դեմ
Հայ համայնքի ներուժը հնարավոր է համախմբել պետականության և հայկական մշակութային ժառանգության պահպանման գաղափարի շուրջ, - այս մասին RENGUM գործակալության հետ  հարցազրույցում հայտարարել է մոսկովյան «Ռուս-հայկական համագործակցություն» (ռուսերեն հապավումը` ՌԱՍ) կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը` ամփոփելով 2012 թվականի արդյունքները:
18.12.2012

ՀԱԿՈԲ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ
«Զբոսաշրջության նպատակով չէր հայրս լքել Տիգրանակերտը…»
Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության անդամ ՀԱԿՈԲ ԲԱԳՐԱՏՈՒՆԻՆ իր կյանքի մեծ մասը նվիրել է Սփյուռքում հայապահպանությանը: Կարծում եմ, որ պարոն Բագրատունու նման հայրենասիրությունն ու սերը իր ժողովրդի հանդեպ կանխորոշված էին նրա ծագումով և ճակատագրով, քանի որ նա անմիջական ժառանգն է 1915 թվականին իրենց հայրենի հողի վրա շատերիս նախնիների նման Ցեղասպանության ենթարկվածների: Հակոբ Բագրատունին, շփման մեծ փորձ ունենալով աշխարհի ամենատարբեր համայնքների հետ, վստահ է, որ օտար հողում երկար թափառումներից հետո, հայերին միայն մի ճանապարհ է սպասում՝ վերադարձի ճանապարհը դեպի Հայրենիք:
10.12.2012

Լենա Հալաջյան
«Ամանորյա ամենամեծ նվերը սիրիահայերին և նրանց երեխաներին պատերազմի ավարտի լուրը կլինի»
Սիրիայում ծավալված  պատերազմական գործողությունների պատճառով սիրահայերից  շատերն ապաստան փնտրեցին Հայրենիքում` արժանանալով Հայաստանի կառավարության ջերմ ընդունելությանն ու հոգածությանը:
  ՀՀ  սփյուռքի նախարարության անմիջական նախաձեռնությամբ ու մասնակցությամբ  հրավիրվեցին մամլո ասուլիսներ, տրվեցին հանձնարարականներ, ստեղծվեց աշխատանքային խումբ, կազմակերպվեցին որոշակի, նպատակաուղղված օգնություններ: Ստեղծվեց նաև սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն, հասարակական կազմակերպություն, որի նախագահ Լենա Հալաջյանի հետ զրուցել է «Հայերն այսօր»-ի թղթակիցը: 
10.12.2012

Միհրան Դաբաղ
«Բոլոր ցեղասպանությունները եզակի են, Հայկականը՝ նույնպես…»
Բոխումի համալսարանի դասախոս, Սփյուռքի և Ցեղասպանության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Միհրան Դաբաղն այս անգամ Հայաստան էր ժամանել՝ մասնակցելու Քաղաքագետների և միջազգայնագետների երևանյան համաժողովին։

Միհրան Դաբաղի զեկույցը նվիրված էր հիշողության քաղաքականությանը, որն, ըստ պրոֆեսորի, անծանոթ է շատերին։ 
Ներկայանում ենք «Հայերն այսօրի» թղթակցի հարցազրույցը Միհրան Դաբաղի հետ։
06.12.2012

Սիմոն ՓԱՅԱՍԼՅԱՆ
«Ազգային անվտանագության ամենակարևոր հարցերից մեկը մարդու իրավունքների պաշտպանությունն է»
Քաղաքագետների և միջազգայնագետների երևանյան համաժողովին մասնակցում էր Բոստոնի համալսարանի ժամանակակից հայոց պատմության և գրականության ամբիոնի ղեկավար Սիմոն Փայասլյանը։
Թերևս նա միակն էր համաժողովի մասնակիցներից, ով անդրադարձավ մարդու իրավունքների խնդրին և շեշտեց ներքին հարցերի կարևորությունը ազգային անվտանգության հարցում։
Ներկայացնում ենք «Հայերն այսօրի» թղթակցի հարցազրույցը Սիմոն Փայասլյանի հետ։
05.12.2012

Սարգիս Շահինյան
«Սփյուռքը չի կարողանա շարունակվել՝ առանց հայության հզոր բույնի՝ Հայաստանի և Ղարաբաղի»
Վերջերս Երևանում կայացած՝ Քաղաքագետների և միջազգայնագետների համաժողովին մասնակցում էր նաև Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը: Նրա հետ զրուցել է «Հայերն այսօրի» թղթակիցը:
29.11.2012

Մկրտիչ Տարագճեան
«Արվեստը մեծ բժշկություն է»
Նոյեմբերի 27-ին  Եղիշե Չարենցի  տուն-թանգարանում հավաքվել էին նկարիչներ, քանդակագործներ, դերասաններ,  գրողներ, գրականագետներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Առիթը մեծ բանաստեղծի մահվան տարելիցի, հիշտակման օրն էր և այդ օրվա խորհուրդը` սփյուռքահայ քանդավագործ Մկրտիչ Տարագճեանի աշխատանքի՝ Չարենցի  բրոնզե դիմաքանդակի բացման արարողությունը տուն-թանգարանի ցուցասրահում: Նույն օրը Մկրտիչ Տարագճեանի հետ զրուցել  է  «Հայերն այսօր»-ի թղթակիցը:
1  |  2  |  3  |  4  |  5  |  6  |  7  |  8  |  9  |  10  |  11  |  12  |  34
 
ՀՀ սփյուռքի նախարարություն (ամենաընթերցված)
Հայաստան (ամենաընթերցված)
Հայրենադարձներ (ամենաընթերցված)
Անվանի մարդիկ (ամենաընթերցված)
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38