ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 27 / 5 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
08.11.2012

ԱՐԱՔՍ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ
«Առանց Հայաստանի անոթի եմ մնում հոգեպես»
Օրերս Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ Բարեգործական համերգ, որի ողջ հասույթը տրամադրվեց քաղցկեղով հիվանդ երեխաների օգնության  «Նվիրիր կյանք» հիմնադրամին: Միջոցառումը հովանավորում էր ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը, ով նաև հիմնադիր-հովանավորն է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի: Իսկ գաղափարը և նախաձեռնությունը հայտնի սոպրանո, «ամենականացի» հայ երգչուհի Արաքս Մանսուրյանինն էր, ով էլ իր սանուհու՝ ավստրալացի երգչուհի Լիսա Բելլի և Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղ. ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) հետ իրականացրեց երկու տարի առաջ հղացած գաղափարը: 
Ներկայացնում ենք «Հայերն այսօր»- ի երկխոսությունը Արաքս Մանսուրյանի հետ.
06.11.2012

Ռոպէր Հատէճեան
«Ես կը հաւատամ մեր ժողովուրդին ապագային»
Լիլիթ Դամիրեանի հարցազրոյցը  Պոլսոյ «Մարմարա» օրաթերթի խմբագրապետ, արձակագիր, հրապարակախօս Ռոպէր Հատտէճեանի հետ
05.11.2012

«ՄԱՐՍԻԼԻԱՑԻՆԵՐՈՒ ՄԷՋԸ ՄԵԾ ՓԱՓԱՔ ՄԸ ԿԱՅ՝ ՕԺԱՆԴԱԿԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ»
ՀԱՐՑԱԶՐՈՅՑ Մարսիլիոյ Հիւպատոս՝  Վարդան Սրմաքէշի հետ
29.10.2012

Անի Սարյան-Չիրիշյան
«Հայերս առավել ապահով ենք»
Սիրիայում կրոնական տոնի առթիվ երեքօրյա հրադադար էր հայտարարվել: Բայց, ինչպես տեղեկացրին լրատվամիջոցները, ապստամբ կոչվողներից ոմանք խախտել էին հրադադարը, շարունակել ռազմական գործողությունները: 

Մենք հեռախոսազրույց ունեցանք Հալեպում ապրող մեր հայրենակցուհիներից մեկի՝ գործարար և մշակութային գործիչ Անի Չիրիշյան-Սարյանի հետ, ում ընտանիքը, բացառությամբ կրտսեր որդու, ռազմական գործողությունների ողջ ընթացքում չի հեռացել Հալեպից և շարունակում է իր վրա կրել պատերազմի պատճառած դժվարությունները:
23.10.2012

Ֆրիդ Սողոյան
«Պետք է սիրել Հայաստանը»
Ականավոր քանդակագործ, ՌԴ և Ուկրաինայի ժողովրդական նկարիչ, Լենինյան մրցանակի դափնեկիր Ֆրիդ Սողոյանը օրերս Հայաստանում էր. նա եկել էր մասնակցելու Համաշխարհային հայկական կոնգրեսի երկրորդ համաժողովին: Չնայած իր բազմազբաղությանը՝ նշանավոր քանդակագործը հանդիպեց «Հայերն այսօր»-ի մշակութային մեկնաբանի հետ:
23.10.2012

«ՇՇՈՒԿՆԵՐԻ ՄԱՏՅԱՆ» ՎԵՊԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Ռումինահայ գրող Վարուժան Ոսկանյանի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Շշուկների մատյան» վեպը շարունակում է մնալ Ռումինիայի եւ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Վեպի ստեղծման, իրական հերոսների եւ միջավայրի մասին ռումինական հեռուստատեսությունը պատրաստում է վավերագրական խաղարկային ֆիլմ, որը կներկայացվի մինչեւ տարեվերջ: Ֆիլմի հեղինակն է Դոյնա Յակոբը, «Շշուկների մատյանի» գլխավոր հերոս Կարապետ Ոսկանյանի դերը կատարում է ճանաչված դերասան Սորին Ֆրանկուն:
22.10.2012

ՄԵԴԵԱ ԱԹՅԱՆ
«…Աշխատել և արարել Հայրենիքի, հայության համար»
            
Դարեր ի վեր Ուկրաինայում հաստատված հայերը դեռևս 1616-ին  Լվովում հիմնել են հայկական տպարան, 1860-ին Թեոդոսիայում բացել են Ղրիմի առաջին հրատարակչությունը, որի հիմնադիրը մեծ հայագետ Գաբրիել Այվազովսկին էր, ում 200-ամյակը նշվելու է այս տարի: Փարիզում հրատարակվող «Մասյաց աղավնի» հանդեսը հետագայում Գ. Այվազովսկին տեղափոխում է Թեոդոսիա: 1991թ. վերականգնված հանդեսն այս օրերին գործում է, գլխավոր խմբագիրն է Վահան Վերմիշյանը:

Եվ սա հայերեն միակ հանդեսը չէ Ուկրաինայում. «Արագած» (Կիև), «Կանչ» (Խարկով), «Արմյանսկի Վեստնիկ-Նաիրի» (Դոնեցկի մարզ, հայերեն-ռուսերեն), «Նոր դար» (Կիևում, ռուսերեն, երբեմն` հայերեն), «Վերնատուն» (Օդեսա), «Հայկական լրատու» (Օդեսա):  Լրագրողների Համահայկական 6-րդ համաժողովին մասնակցելու եկած մեր հայրենակցուհի Մեդեա Աթյանի հետ «Հայերն այսօր»-ի թղթակցի զրույցը ծավալվեց «Հայկական լրատու»-ի և, առհասարակ, Ուկրաինայում հայ տպագիր խոսքի շուրջ:
22.10.2012

ՌԱԴԻԿ ԳԻՆՈՍՅԱՆ
«Մայր և Հայրենիք մոռանալ չի լինի»
Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներից շատերը ծավալում են հայանպաստ, հայապահպան, ազգօգուտ գործունեություն` Հայրենիքից դուրս, օտար ափերում ապրող հայ մարդուն սատար լինելով, աջակցելով սոցիալական, բարոյահոգեբանական շատ հարցերում: 

Նրանցից մեկը Պսկով քաղաքի բնակիչ Ռադիկ Գինոսյանն է, ով մոտ 20 տարի է, ինչ թողել է հայրենի եզերքը` Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղը և հաստատվել Պսկովի մարզում… Կարոտ և տխրություն. ահա, թե ինչ տեսա նրա աչքերում, և այդ թեմայի շուրջ էլ ծավալվեց մեր զրույցը.
18.10.2012

Սարգիս Կարամեկյան
Իմ հայ դպրոցը եղած են ծնողներս
Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովը Հայաստանում էր համախմբել աշխարհի տարբեր երկրներից ժամանած հայ լրագրողներին, խմբագիրներին: Հեռավոր Բրազիլիայից համաժողովին մասնակցում էր Սան Պաուլոյի «Armenia eternal» hայկական ռադիոժամի խոսնակ Սարգիս Կարամեկյանը:
Ներկայացնում ենք «Հայերն այսօրի» թղթակցի հարցազրույցը  Սարգիս Կարամեկյանի հետ:
16.10.2012

ԺՈՒԼԻԵԹ ԴԱՎԹԵԱՆ
«Հայերենը եւս կարող է հաճելի լինել, կարող է խաղով լինել…»
Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովին մասնակցում էր ԱՄՆ-ում հրատարակվող «Կաքավիկ» մանկական հանդեսի հիմնադիր և խմբագիր-տնօրեն Ժուլիեթ Դավթեանը:
1  |  2  |  3  |  4  |  5  |  6  |  7  |  8  |  9  |  10  |  11  |  12  |  13  |  14  |  34
 
ՀՀ սփյուռքի նախարարություն (ամենաընթերցված)
Հայաստան (ամենաընթերցված)
Հայրենադարձներ (ամենաընթերցված)
Անվանի մարդիկ (ամենաընթերցված)
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38