ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 23 / 3 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
15.10.2012

Գևորգ Սահակով
«Հազարավոր աչքերի մեջ ես ճանաչում եմ հայի աչքերը…»
Լրագրողների Համահայկական  6-րդ համաժողովին Տաշքենդից մասնակցում էր «Դեպի ապագա» պարբերականի գլխավոր խմբագիր Գևորգ Սահակովը, ում հետ զրուցել է «Հայերն այսօր»-ի  թղթակիցը:
15.10.2012

Գարո Հովսեփյան
«…Հայրենիքն ինծի համար ամբողջ կյանք մըն է»
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով Ֆրանսիայի Մարսել քաղաքից ժամանած մեր հայրենակից` Մարսելի 13-րդ և 14-րդ թաղամասերի թաղապետ, Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, Մարսելի Հայ մշակույթի և երիտասարդության տան հիմնադիր և ղեկավար Գարո Հովսեփյանը հյուրընկալվել էր  ՀՀ  սփյուռքի նախարարությունում, ուր նրա հետ հարցազրույց է ունեցել «Հայերն այսօր»-ի թղթակիցը:
12.10.2012

Արթուր Ղուկասյան
«Պետք է ճանապարհը գտնենք՝ այսուհետ նախկին սխալները չգործելու համար»
Արթուր Ղուկասյանը Իսպանիայի լրագրողների միության ֆեդերացիայի անդամ է, մամուլի միջազգային ֆորումի փոխնախագահ, «Վեգա Մեդիա Պրեսս» լրատվական գործակալության «Արմենիա Պրեսս» բաժնի գլխավոր խմբագիրը։
2009 թվականին արժանացել է «Վեգա Մեդիա Պրեսսի» և Մամուլի միջազգային ակումբի մրցանակին՝ լավագույն արտասահմանյան լրագրող անվանակարգում։
Ներկայացնում ենք «Հայերն այսօրի» թղթակցի հարցազրույցը Արթուր Ղուկասյանի հետ։
12.10.2012

Երան Գույումճեան
Համաժողովի ընթացքում կարողացանք ինքներս մեր մասին բաց զրույցով խոսել
Կիպրոսի «Ազատ խոսք» կայք-էջի գլխավոր խմբագիր Երան Գույումճեանի «Մամուլը որպես ազգային նորոգ գիտակցության զարթուցիչ՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի շեմին» զեկույցը շատ բուռն արձագանք ունեցավ Լրագրողների 6-րդ համագումարի ժամանակ։

Զեկույցի և այլ հարցերի շուրջ է «Հայերն այսօրի» թղթակցի հարցազրույցը Երան Գույումճեանի հետ.
11.10.2012

Հակոբ Վարդիվառյան
«Մենք պետք է ցեղասպանագիտության ասպարեզում երիտասարդ սերունդ դաստիարակենք»
Լրագրողների 6-րդ համաժողովի ընթացքում մասնակիցներն իրենց ելույթների ժամանակ կարևորեցին ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման և հատուցման խնդիրները, այլ նաև խոսեցին մասնագետների պատրաստման անհրաժեշտության մասին։

Ռամկավար մամուլի հանձնախմբի ատենապետ Հակոբ Վարդիվառյանն ընդգծեց ցեղասպանագետների պատրաստման կարևորությունը, որոնց օգնությամբ նաև կկարողանանք գիտական ուսումնասիրություններ կատարել ու հակազդել թուրքերի կողմից շրջանառվող շինծու տեղեկություններին ու փաստերին։

Ներկայացնում ենք «Հայերն այսօրի» թղթակցի հարցազրույցը Հակոբ Վարդիվառյանի հետ.
11.10.2012

Արտավազդ Սարեցյան
«Տուն պիտի շինել մարդկանց հոգու մեջ»
ՀՀ  սփյուռքի նախարարության նախաձեռնած ՝ Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի մասնակիցներից Աբխազիայի հայերի միության «Համշեն» գրական-լուսավորչական պարբերաթերթի խմբագիր, Աբխազիայի գրողների և Ժուռնալիստների միությունների անդամ,  բանաստեղծ Արտավազդ Սարեցյանի հետ զրուցել է «Հայերն այսօր»-ի  թղթակիցը:
10.10.2012

Գոհար Ռշտունի
«…Իմ հոգում, իմ տեսահորիզոնում միայն հայերն են»
Լրագրողների Համահայկական 6-րդ համաժողովին մասնակցում էր նաև Մոսկվայում լույս տեսնող «Армянская церковь» ամսաթերթի լրագրող, արձակագիր, թարգմանչուհի Գոհար Ռշտունին, ում հետ զրուցել է «Հայերն այսօր»-ի մեր թղթակիցը:
10.10.2012

Սոնա Նիւրփէթլեան
Պետք է դաստիարակենք սերունդ, որը խելքով և գրչով կպաշտպանի իր դատը և հայապահպանումը
«Ռադիովատիկանի» խմբագիր և խոսնակ, «Խաղաղության ձայնի» հայկական բաժնի և «Ախթամար օն լայն» պարբերաթերթի աշխատակից Սոնա Նիւրփէթլեանը Լրագրողների 6-րդ համաժողովի ժամանակ իր ելույթում անդրադարձավ ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման և հատուցման խնդիրներին, այլև խոսեց հայապահպանման պարտականության մասին։

Ներկայացնում ենք «Հայերն այսօրի» թղթակցի հարցազրույցը Սոնա Նիւրփէթլեանի հետ։
09.10.2012

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Մեր հակառակորդը՝ Անկարան, ուղերձ ստացավ»
Լրագրողների 6-րդ համահայկական համաժողովի համակարգող մարմնի նախագահը «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանն էր։ Համաժողովը նոր է ավարտվել, և արդյունքների մասին խոսելը թերևս վաղ է։ Հեշտ չէ ամփոփել 50 զեկույցները, որոնք հնչեցին համաժողովի երեք օրերի ընթացքում։ Սակայն Շահան Գանտահարյանի հետ զրույցը, այնուամենայնիվ, փորձեցինք սկսել ամփոփումից.
08.10.2012

ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ
«Գլխավորը մի բան է, իրատեսականը՝ ուրիշ բան»
Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովին մասնակցում էր «Կալիֆորնիա կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր, հանրաճանաչ ազգային, հասարակական և քաղաքական գործիչ Հարութ Սասունյանը։

Ներկայացնում ենք «Հայերն այսօրի» հարցազրույցը Հարութ Սասունյանի հետ։
1  |  2  |  3  |  4  |  5  |  6  |  7  |  8  |  9  |  10  |  11  |  12  |  13  |  14  |  15  |  34
 
ՀՀ սփյուռքի նախարարություն (ամենաընթերցված)
Հայաստան (ամենաընթերցված)
Հայրենադարձներ (ամենաընթերցված)
Անվանի մարդիկ (ամենաընթերցված)
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38