ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 24 / 3 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Հայաստան
19.02.2013

Սամվել Հարոյան
«Այս այցելությունից ես լուրջ ակնկալիքներ ունեմ»
Օրեր առաջ Բուլղարիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցելությունից վերադարձավ ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» փառատոնի ղեկավար Սամվել Հարոյանը, ով Բուլղարիա էր գործուղվել Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի  հանձնարարությամբ: Ներկայացնում ենք «Հայերն այսօրի» հարցազրույցը Սամվել Հարոյանի հետ.
Սփյուռք
15.02.2013

Արիս արքեպիսկոպոս Շիրվանյան
Երուսաղեմի հայոց նոր պատրիարքին դեռ չեն ճանաչել Իսրայելն ու Հորդանանը
Հունվարի 24-ին Երուսաղեմի Հայոց պատրիարք ընտրված Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը թեև անցել է իր պարտականությունների կատարմանը, բայց ոչ իրավական  տեսանկյունից, քանի որ դեռ Իսրայելի և Հորդանանի կառավարությունները նրան պատրիարքի ճանաչում չեն շնորհել: Պաշտոնապես Երուսաղեմի հայոց պատրիարքի տեղապահ շարունակում է մնալ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը:
Սփյուռք
12.02.2013

Արա Թորանյան
«Մենք կմնանք Հայաստանում և մեր բախտը կկապենք Հայրենիքի հետ»
Սիրիայում ծավալված պատերազմական գործողությունների հետևանքով մեր հայրենակիցներից շատերն ապաստան են գտել Հայրենիքում, զավակներն էլ իրենց ուսումն են շարունակում մայրաքաղաքի Նար-Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոցում գործող «Կիլիկյան» վարժարանում և մայրաքաղաքի այլ դպրոցներում ու բարձրագույն ուսումնական հաստատություններում:
«Հայերն այսօր»-ի թղթակցի հետ իր մտորումներն ու խոհերն է կիսել Սիրիայի Հալեպ քաղաքից  Երևանում հանգրվանած Արա Թորանյանը:
Հայաստան
06.02.2013

Մարիետա Բադալյան
«Չի կարելի հեռուստատեսությամբ մարդասպանություն, ագրեսիա, վայրենություն ու ժարգոն ցույց տալ»
Մարիետա Բադալյանի հոգևոր ներաշխարհը ողջ  պարզությամբ ու բարությամբ  ընկալելու  համար բավական է լսել նրա երգերը, բայց նաև  պարզապես շփվել ու զրուցել նրա հետ: Ճակատագիրն ինձ պարգևեց  նրան հանդիպելու այդ բացառիկ հնարավորությունը: Բախտավոր եմ ինձ զգում: Որքան իր ստեղծագործական արվեստն է բարձր ու ճաշակ  թելադրող, կատարումների  մեղեդին ու խոսքերն են նուրբ,  հոգին շոյող ու  վեհացնող,  նույնքան  դիմացինի հետ շփման մեջ է նրբակիրթ,  բարի ու համեստ: Արվեստագետի  նրա մարդկային տեսակը գունեղ  է ու հետաքրքիր. նրանից  դեռ  շատ բան ունենք սովորելու:         
Սփյուռք
05.02.2013

Գաբրիէլ Չեմպերճեան
«Այս դարի պատերազմը ոչ թէ զէնքի է, այլ խօսքի»
«Փիւնիկ» Մարդկային պաշարների զարգացման համահայկական հիմնադրամի նախագահ Գաբրիէլ  Չեմպերճեանի հետ մեր զրոյցն սկսեցինք Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած միջոցառումների շարքից: Ըստ Գ. Չեմպերճեանի՝ հիմնադրամի նախաձեռնած  100 միջոցառումներից 22-ն արդէն իրականացրել են, որի մասին տեղեկութիւն կարելի է գտնել համացանցում:
Սփյուռք
31.01.2013

Լյուբիցա Միլետիչ
ՀԱՅԱՍՏԱՆ ԵԿԱ` ԲԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԻ ԴՌՆԵՐԸ
Լյուբիցա Միլետիչը բանաստեղծական 10 ժողովածուի հեղինակ է: Ճանաչված մտավորականի բանաստեղծությունների առանցքը հայրենի Սերբիան է: Բանաստեղծուհու վաղեմի երազանքն է եղել այցելել Հայաստան և Արցախ: 1999 թվականին նա պիտի այցելեր Հայաստան, սակայն Արևմուտքի կողմից իրականացված ռմբահարումները Սերբիայի խաղաղ քաղաքների ու գյուղերի վրա արգելք եղան նրա այցին: Եվ ահա, տասներեք տարի անց այդ ցանկությունն իրականություն դարձավ: Վերջերս նա եղավ մեր հայրենիքում, այցելեց նաև Արցախ, ուր հրավիրված էր մասնակցելու Պոեզիայի միջազգային առաջին փառատոնին: 
Մեր ընթերցողներին ենք ներկայացնում Լյուբիցա Միլետիչի հայաստանյան ու արցախյան տպավորությունների առավել ուշագրավ հատվածները:
Սփյուռք
31.01.2013

Փանոս Մանջյան
«Ես տեսա հայկական բանակի հզորությունը…»
ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-րդ տարեդարձին նվիրված տոնակատարություններին  մասնակցելու համար Հայաստան են ժամանել սփյուռքահայ բարձրաստիճան զինվորականներ, ովքեր հյուրընկալվեցին նաև ՀՀ սփյուռքի նախարարությունում: «Հայերն այսօր»-ի թղթակիցը զրուցել է Լիբանանից ժամանած բրիգադի գեներալ, զորավար Փանոս Մանջյանի հետ:
Սփյուռք
30.01.2013

ՍԻՊԻԼ ՓԵՔԹՈՐՈՍՕՂԼՈՒ
«Ես ինձ շատ հարուստ եմ զգում…»
Մոտ երկու տարի առաջ պոլսահայ երգչուհի Սիպիլի (Սիպիլ Փեքթորոսօղլու) հայերեն «Նամակ» երգի տեսահոլովակը մեծ աղմուկ բարձրացրեց. առաջին անգամ Թուրքիայի հեռուստաընկերություններով հնչեց հայկական երգ: Իսկ արդեն 2011 թվականի օգոստոսի 13-ին պոլսահայ երգչուհու գեղեցիկ կատարումն առաջին անգամ վայելելու հնարավորություն ունեցավ նաև հայաստանյան հանդիսատեսը։
Սփյուռք
24.01.2013

Աննա Գևորգյան
«Հայրենիքն ինձ համար համարժեք է Մայր հասկացությանը…»
Հայաշատ Ուկրաինայում հայերը հաստատվել են վաղ ժամանակներում. արդեն  XI դարում Կիևում կար հայկական համայնք: Այսօր էլ Ուկրաինայի տարբեր քաղաքներում ձևավորված են հայկական համայնքներ, որոնցից  Օդեսայի հայկական համայնքի մշակութային կենտրոնի տնօրեն Աննա Գևորգյանն  օրերս  հյուրընկալվել էր Սփյուռքի նախարարությունում: Նրա հետ զրուցել է «Հայերն այսօր»-ի թղթակիցը:
Սփյուռք
22.01.2013

ՕՆԻԿ ՍՈՂՈՄՈՆԵԱՆ
«Մեր կառոյցին նպատակն է Հայոց ցեղասպանութիւնը ճանչնալ Ամբողջ Աւստրալիոյ մակարդակով»
Օրերս ՀՀ սփյուռքի նախարարութիւն այցելած էր Աւստրալիոյ Սիտնէյ քաղաքին մէջ ստեղծուած «Սփիւռք-Հայրենիք համագաղութային մարմին» կազմակերպութեան անդամ, դաշնակցական կուսակցութեան ներկայացուցիչ  Օնիկ Սողոմոնեան:
Ստորեւ կը ներկայացնենք «Հայերն այսօր»-ի հարցազրոյցը հիւրին հետ:
1  |  2  |  3  |  4  |  5  |  6  |  7  |  8  |  9  |  10  |  11  |  12  |  13  |  52
 
ՀՀ սփյուռքի նախարարություն (ամենաընթերցված)
Հայաստան (ամենաընթերցված)
Սփյուռք (ամենաընթերցված)
Հայրենադարձներ (ամենաընթերցված)
Անվանի մարդիկ (ամենաընթերցված)
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38