Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home2/hayernaysor/public_html/old1/conf.php on line 9
Հարցազրույցներ
 
ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 20 / 9 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
ՀՀ սփյուռքի նախարարություն
25.12.2012

Վաղինակ Վարդանյան
«Ամփոփելով կատարված աշխատանքները՝ տարին կարող ենք համարել բարեհաջող»
ՀՀ սփյուռքի նախարարության Տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչությունը նպաստում է համահայկական միասնական տեղեկատվական դաշտի ձևավորմանն  ու զարգացմանը, յուրաքանչյուր հայի համար Հայաստանի մասին տեղեկատվության մատչելիության ապահովմանը, Սփյուռքում և Հայաստանում գործող ԶԼՄ-ների համագործակցության զարգացմանը։
Այս ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ է «Հայերն այսօրի» թղթակցի տարեվերջյան ամփոփիչ հարցազրույցը ՀՀ սփյուռքի նախարարության Տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչության պետ Վաղինակ Վարդանյանի հետ։
ՀՀ սփյուռքի նախարարություն
24.12.2012

Ատոմ Մխիթարյան
«Նախարարության կեսը՝ մեր ուսերին, իսկ…»
Ով թեկուզ մեկ անգամ այցելել է ՀՀ սփյուռքի նախարարության Համահայկական ծրագրերի վարչություն, հավանաբար նկատել է պատին փակցված հետևյալ գրությունը՝ «Նախարարության կեսը` մեր ուսերին, թագավորության կեսը՝ ձեր»։ Շատերը հավանաբար մտածել են, որ դա ընդամենը հետաքրքիր կատակ է կամ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնող յուրատեսակ խթան։ Պարզվում է, որ ամենից շատ ավելի լուրջ է ու ինքնատիպ։
Իսկ թե ինչ է իրականում այդ գրությունը խորհրդանշում, և թե ինչ ծրագրեր է իրականացրել Համահայկական ծրագրերի վարչությունը 2012 թվականին, կներկայացնի վարչության պետ Ատոմ Մխիթարյանը «Հայերն այսօրի» թղթակցի հետ զրույցի ընթացքում։
ՀՀ սփյուռքի նախարարություն
24.12.2012

Լուսինե Ստեփանյան
«Հայապահպանությունը մեր առաջնահերթությունն է…»
Սփյուռքի նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լուսինե Ստեփանյանը այս պաշտոնը վարում է 2012 թվականի օգոստոսի 1-ից: Իրանագետ է, պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ նվիրված Ռզա Փահլավի շահի ներքին քաղաքականությանը: Ներկայացնում ենք «Հայերն այսօր»-ի հարցազրույցը Լ. Ստեփանյանի հետ:
ՀՀ սփյուռքի նախարարություն
23.12.2012

Ռոզա Հովհաննիսյան
«Հարավային Ամերիկայի, Ավստրալիայի հայ համայնքներում հայապահպանությունը լուրջ խնդիր է…»
«Ամռանը նախարարություն էր այցելել մի աղջիկ. հայրը հայ էր, մայրը՝ կանադացի, իսկ ինքը ամուսնացել էր ավստրալացու հետ։ Հայերեն գրեթե չէր խոսում, իր հայ լինելու մասին իմացել էր  միայն տանը պահվող հին լուսանկարների շնորհիվ։ Եկել էր Հայաստան՝ ծանոթանալու իր նախնիների երկրի հետ,  որոշել էր նաև գիրք գրել իր հայ պապիկի մասին»։
Սփյուռք
18.12.2012

ՀԱԿՈԲ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ
«Զբոսաշրջության նպատակով չէր հայրս լքել Տիգրանակերտը…»
Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության անդամ ՀԱԿՈԲ ԲԱԳՐԱՏՈՒՆԻՆ իր կյանքի մեծ մասը նվիրել է Սփյուռքում հայապահպանությանը: Կարծում եմ, որ պարոն Բագրատունու նման հայրենասիրությունն ու սերը իր ժողովրդի հանդեպ կանխորոշված էին նրա ծագումով և ճակատագրով, քանի որ նա անմիջական ժառանգն է 1915 թվականին իրենց հայրենի հողի վրա շատերիս նախնիների նման Ցեղասպանության ենթարկվածների: Հակոբ Բագրատունին, շփման մեծ փորձ ունենալով աշխարհի ամենատարբեր համայնքների հետ, վստահ է, որ օտար հողում երկար թափառումներից հետո, հայերին միայն մի ճանապարհ է սպասում՝ վերադարձի ճանապարհը դեպի Հայրենիք:
ՀՀ սփյուռքի նախարարություն
18.12.2012

Կամո Սարգսյան
«Սիրում եմ խոսել միայն արդյունքների մասին»
Տարեվերջ  է: ՀՀ  սփյուռքի նախարարության վարչություններն ի մի են բերում 2012թ. արածն ու չարածը, իրականացրած ծրագրերը: 
Այս առիթով ներկայացնում ենք  Համահայկական,  միջազգային և եկեղեցական կառույցների հետ  կապերի վարչության  պետ  Կամո Սարգսյանի հետ «Հայերն այսօր»-ի հարցազրույցը:
Անվանի մարդիկ
12.12.2012

Արթուր Աբրահամ. «Ավետիք Աբրահամյանի անհատական ձևավորված մարդկային ճիշտ որակների հիմքի վրա Արթուր Աբրահամը չկորցրեց իր դեմքը»
Առհասարակ մարդու հաջողությունը սկսվում է ճիշտ ուղղությամբ քայլելուց: Այս ուղղությունն ընտրելու համար, բոլոր տեսակի արտաքին ուժերի օժանդակությունից զատ, շատ կարևոր է խելքը, վճռականությունը, արագ կողմնորոշվելու ճկունությունը, վերլուծական մտքի կարողությունը, հոգևոր ու մտավոր ուժերի միաձուլումը: Իսկ  հաջողության նման ուղին ամեն ոք չի կարող  անցնել:  Ինչպես Պարույր Սևակն է ասում. «Դրա համար ոգի է պետք՝ թևեր պետք չեն»: Նման մարդիկ չեն ցանկանում քայլել ուրիշ մեկի ստեղծած ասֆալտ ճանապարհով, փոխարենը գերադասում են՝ իրենց ճանապարհը իրենք հարթեն: Նրանք են, որ իրենց ներկայությամբ  մարդկությանը ոգևորում են խույս չտալ, այլ հաշտ ապրել կյանքում հանդիպած դժվարությունների հետ: Դժվարություններ, որոնք քողարկված նվաճումներ են: Ինչպես տարիներ շարունակ իր ապրած օրինակով ապացուցում է բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը` օտարության մեջ հարթելով իր հաղթական ուղին: Իսկ հաղթանակներով հարուստ նրա անցած այդ ուղիով հպարտանում ենք  ոչ միայն մենք, այլև ողջ աշխարհը: Սա է Արթուր Աբրահամի ընտրած ուղին:
Սփյուռք
10.12.2012

Լենա Հալաջյան
«Ամանորյա ամենամեծ նվերը սիրիահայերին և նրանց երեխաներին պատերազմի ավարտի լուրը կլինի»
Սիրիայում ծավալված  պատերազմական գործողությունների պատճառով սիրահայերից  շատերն ապաստան փնտրեցին Հայրենիքում` արժանանալով Հայաստանի կառավարության ջերմ ընդունելությանն ու հոգածությանը:
  ՀՀ  սփյուռքի նախարարության անմիջական նախաձեռնությամբ ու մասնակցությամբ  հրավիրվեցին մամլո ասուլիսներ, տրվեցին հանձնարարականներ, ստեղծվեց աշխատանքային խումբ, կազմակերպվեցին որոշակի, նպատակաուղղված օգնություններ: Ստեղծվեց նաև սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն, հասարակական կազմակերպություն, որի նախագահ Լենա Հալաջյանի հետ զրուցել է «Հայերն այսօր»-ի թղթակիցը: 
1  |  2  |  3  |  4  |  5  |  6  |  7  |  8  |  9  |  10  |  11  |  12  |  13  |  14  |  15  |  52
 
ՀՀ սփյուռքի նախարարություն (ամենաընթերցված)
Հայաստան (ամենաընթերցված)
Սփյուռք (ամենաընթերցված)
Հայրենադարձներ (ամենաընթերցված)
Անվանի մարդիկ (ամենաընթերցված)
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38