![]() 19.04.2013
Կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ հրատարակված գրքերի շնորհանդեսը Ապրիլի 19-ին տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ» իրականցվող ծրագրերի շրջանակում ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ հրատարակված hայր Վահան ծ. վրդ. Օհանյանի և Ոսկան Մխիթարյանի հեղինակած «Հայերն Օսմանյան կայսրության վերջալույսին» ժողովածուի, «Հայկական պետության սահմաններն ըստ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի» և «Գրիգոր Գուլգուլյանի գործը. վրեժ սպանված հոր և եղբայրների համար» գրքերի շնորհանդեսը:
![]() 18.04.2013
Տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ հրատարակված գրքերի շնորհանդես Ապրիլի 19-ին, ժ. 16:00-ին տեղի կունենա «Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ» ծրագրի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ հրատարակված՝ «Հայերը Օսմանյան կայսրության վերջալույսին» (կազմողներ` Հոգեշնորհ հայր Վահան ծ.վրդ. Օհանյան, Ոսկան Մխիթարյան), «Հայկական պետության սահմաններն՝ ըստ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի» (հայերեն-անգլերեն) և «Գրիգոր Գուլգուլյանի գործը» (վրեժ սպանված հոր և եղբայրների համար) գրքերի շնորհանդեսը (հասցե` Վ. Սարգսյան 26/1, «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն, 9-րդ հարկ, «Էրեբունի» սրահ):
16.04.2013
Հրանուշ Հակոբյանը հյուրընկալեց ֆրանսահայ օպերային երգիչ Մուրադ Ամիրխանյանին ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը ընդունեց ֆրանսահայ օպերային երգիչ, միջազգային մրցունթների դափնեկիր Մուրադ Ամիրխանյանին: Ապրիլի 13-ին նա Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում բեմադրիչ Բրունո Ստրեֆի և սոպրանո Ան-Շալրոտ Մոնվիլի հետ նեկայացրեց բարոկկոյի դարաշրջանի անվանի կոմպոզիտոր Ադոլֆ Հասսեի «Լարինդան և Վանեսիոն» օպերայի բեմադրությունը: Նա համերգներով մասնակցում է «100 համերգ՝ նվիրված Ցեղասպանության 100 ամյա տարելիցին» ծրագրին:
![]() 15.04.2013
ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ հանդիպում «Շանթ» հեռուստաընկերության «X ֆակտոր» ծրագրի սփյուռքահայ մասնակիցների, ժյուրիի անդամների, պրոդյուսերների հետ Ապրիլի 15-ին, ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ հանդիպում «Շանթ» հեռուստաընկերության «X ֆակտոր» ծրագրի սփյուռքահայ մասնակիցների, ժյուրիի անդամների և պրոդյուսերների հետ:
13.04.2013
ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Համահայկական երիտասարդական համաժողովի աշխատանքային խմբի հերթական նիստը ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Համահայկական երիտասարդական համաժողովի աշխատանքային խմբի հերթական նիստը:
![]() 12.04.2013
Ռաֆայել Հովհաննիսյանը պարգևատրվեց ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալով Ապրիլի 12-ին ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը նպաստելու, Սփյուռքում հայ մշակույթը տարածելու և սփյուռքահայ համայնքների հետազոտման համար Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալով պարգևատրեց «Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի» նախագահ Ռաֆայել Հովհաննիսյանին:
12.04.2013
Տեսակոնֆերանս Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի հայ համայնքի և ՀՀ սփյուռքի նախարարության մասնակցությամբ Ապրիլի 12-ին, ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանի մասնակցությամբ, կայացավ տեսակոնֆերանս Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի հայ համայնքի հայկական դպրոցների տնօրենների, մանկավարժների և ՀՀ սփյուռքի նախարարության պատասխանատու աշխատակիցների միջև:
12.04.2013
Լիտվայի հայ համայնքի ղեկավարը հյուրընկալվեց ՀՀ սփյուռքի նախարարությունում ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը ընդունեց Լիտվայի հայ համայնքի ղեկավար Արայիկ Թունյանին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Լիտվայի հայ համայնքին վերաբերող, Լիտվայում հայկական մշակույթը ներկայացնելու հետ կապված, ինչպես նաև այդ ծրագրերին Սփյուռքի նախարարության աջակցությանը վերաբերող հարցեր:
|