ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 24 / 3 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
01.03.2013

Հրանուշ Հակոբյանի հանդիպումը «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի ղեկավար Վիրժին Արտոտի հետ
Մարտի մեկին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպում ունեցավ  Ֆրանսիայի իմիգրացիայի և ինտեգրման գործակալության ներկայացուցիչ, Հայաստանյան գրասենյակի տնօրեն, ԵՄ կողմից ֆինանսավորվող «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի ղեկավար Վիրժին Արտոտի հետ:
28.02.2013

Հրանուշ Հակոբյանն Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» գիրքը գնահատում է որպես մտավորականի հոգու, ճշմարտության ճիչ
Ադրբեջանը եւ Թուրքիան հայատյաց քարոզչություն են սերմանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` փետրվարի 27-ին  ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի աշխատակից Գեւորգ Ստեփանյանի անգլերեն «Բաքվի նահանգի հայությունը 19-րդ դարի երկրորդ կեսին» պատմաժողովրդագրական ուսումնասիրության եւ հայերեն «Բաքու քաղաքի հայության պատմություն» աշխատության շնորհանդեսի ընթացքում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ 25  տարի առաջ ադրբեջանական Սումգայիթ քաղաքում տեղի ունեցածը չի մոռացվի:
27.02.2013

ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Բաքվի նահանգի հայությունը 19-րդ դարի երկրորդ կեսին» և «Բաքու քաղաքի հայության պատմություն» գրքերի շնորհանդեսը
Փետրվարի 27-ին կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության պատվերով և հովանավորությամբ`  ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի աշխատակից, պատմական գիտությունների դոկտոր Գևորգ Ստեփանյանի` անգլերենով հրատարակված «Բաքվի նահանգի հայությունը 19-րդ դարի երկրորդ կեսին» պատմաժողովրդագրական ուսումնասիրության (հայերեն տարբերակը լույս է տեսել 2010թ., դարձյալ ՀՀ սփյուռքի նախարարության պատվերով) և հայերենով լույս տեսած «Բաքու քաղաքի հայության պատմություն» աշխատության շնորհանդեսը:
26.02.2013

Մարսելի մշակույթի Հայ տան 40 անդամներ այս տարի կմասնակցեն դեպի Ծիծեռնակաբերդ երթին
ՀՀ սփյուռքի նախարարը հանդես է եկել  առաջարկությամբ, ըստ որի՝ Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման և ամրապնդման նպատակով առավել նպատակահարմար է, որ  սփյուռքահայերը հնարավորության դեպքում իրենց միջոցառումները, ինչպես նաև հանգիստը կազմակերպեն   Հայաստանում:
26.02.2013

«Հաջող սկիզբ» դասընթացի սիրիահայ մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր և կտրվեն վարկեր
Փետրվարի 26-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության դահլիճում կայացավ  Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) «Աջակցություն սիրիահայերին»  ծրագրի շրջանակներում Հայաստանում գտնվող սիրիահայերի համար «Հաջող սկիզբ» դասընթացի մասնակիցների հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը:
25.02.2013

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կկայանա «Հայերենն իմ սրտում է» խորագրով համահայկական երիտասարդական համաժողով
Ապրիլի 22-24-ը ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կկայանա «Հայերենն իմ սրտում է» խորագրով համահայկական երիտասարդական համաժողովը:
22.02.2013

«Արդի լեզվաքաղաքականության հիմնախնդիրները» խորագրով գիտաժողովովի մասնակիցները հանդես եկան համատեղ հայտարարությամբ
Մայրենիին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ սփյուռքի նախարարության և ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում կազմակերպած «Արդի լեզվաքաղաքականության հիմնախնդիրները» խորագրով գիտաժողովովը շարունակեց աշխատանքները:
22.02.2013

Կայացավ ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի նիստը
Փետրվարի 22-ին կայացավ ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի նիստը: Օրակարգում ընդգրկված էր 4 հիմնական հարց:
21.02.2013

«Լեզվաքաղաքականության արդի խնդիրներ» խորագրով գիտաժողով Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում
Փետրվարի 21-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության և ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան Լեզվի ինստիտուտի  համատեղ  «Լեզվաքաղաքականության արդի խնդիրներ» խորագրով գիտաժողովը:
21.02.2013

«Մայրենիի օրվա» առթիվ ՀՀ սփյուռքի նախարարը այցելեց Հայոց Ուսուցչապետի շիրիմին
Այսօր առավոտյան,  «Մայրենիի օրվան»  նվիրված տոնակատարությունների շրջանակում, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նախարարության աշխատակիցների, լրագրողների և «Լեզվաքաղաքաշինության արդի խնդիրները» գիտաժողովի մասնակիցների հետ այցելեց  Օշական  և ծաղիկներ դրեց  Մեսրոպ Մաշտոցի գերեզմանին:
1  |  2  |  3  |  4  |  5  |  6  |  7  |  8  |  9  |  10  |  11  |  12  |  13  |  14  |  15  |  112
 
Սփյուռք (ամենաընթերցված)
Հասարակություն (ամենաընթերցված)
Մշակույթ (ամենաընթերցված)
Քաղաքականություն (ամենաընթերցված)
Տնտեսություն (ամենաընթերցված)
Սպորտ (ամենաընթերցված)
Հայտարարություններ (ամենաընթերցված)
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38