ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 20 / 7 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Սփյուռք
13.05.2013

ԱՄՆ Հայ դատի խանձնախումբը կոչ է արել ամերիկյան իշխանություններին հայտնաբերել եւ պատժել հայ ընտանիքին ահաբեկողներին
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը դատապարտել է Միացյալ Նահանգներում բնակվող հայ ընտանիքին ահաբեկելու փաստը եւ կոչ արել ամերիկյան իշխանություններին կատարել լիարժեք հետաքննություն դեպքի առնչությամբ:
Սփյուռք
13.05.2013

Շուշիի Ազատագրութեան 21-ամեակի Մեծաշուք Եւ Արժանավայել Տօնակատարութիւն
Շուշիի ազատագրութեան 21-ամեակին առիթով, կազմակերպութեամբ Հայ կաթողիկէ Մեսրոպեան բարձրագոյն վարժարանի աշակերտական խորհուրդին, մայիս 10-ին, երեկոյեան ժամը 8:00-ին, վարժարանի բակին մէջ տեղի ունեցաւ տօնակատարութիւն`      ներկայութեամբ Լիբանանի մէջ Հայաստանի Հանրապետութեան ներկայացուցիչ Վարդան Ադամեանի, հոգեւոր հայրերու եւ քոյրերու, կրթական պատասխանատուներու, արցախեան պայքարի ազատամարտիկ Վիգէն Զաքարեանի ընտանիքի անդամներուն, ծնողներու եւ նախկին ու նոր մեսրոպեանականներու:
Տնտեսություն
13.05.2013

Հայաստան-Հունաստան առեւտրատնտեսական կապերին նվիրված միջոցառում Հունաստանի ԱԳՆ-ում
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից, մայիսի 9-ին Հունաստանի ԱԳՆ-ում կայացել է Հայաստան-Հունաստան առեւտրատնտեսական կապերին նվիրված միջոցառում: Այն կազմակերպվել էր Հունաստանի ԱԳՆ-ի եւ Հունահայկական առեւտրատնտեսական պալատի համատեղ ջանքերով: Միջոցառմանը մասնակցել է Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը:
Սփյուռք
13.05.2013

ԳԵՒՈՐԳ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇ-ԵՐԵԿՈ
«Ազդակ» օրաթերթի «Փյունիկ» սրահում կայացել է լիբանանահայ մտաւորական, երաժշտագետ, կրթամշակութային գործիչ Գեւորգ Գանտահարյանի հիշատակին նվիրված միջոցառում։ Այն կազմակերպել էր Համազգայինի Լիբանանի շրջանային վարչությունը։
Հասարակություն
13.05.2013

Տեղի ունեցավ ՍՈՒԽ Հոգեբանական ակումբի հերթական հանդիպումը
Մայիսի 10-ին տեղի ունեցավ Սփյուռքահայ ուսանողների խորհրդի Հոգեբանական ակումբի հերթական հանդիպումը: Հանդիպման հյուրն էր հոգեբան Հրաչյա Ամիրյանը:
Սփյուռք
13.05.2013

Մայիսյան եռատոնին նվիրված հանդիսություն Թբիլիսիում
Մայիսյան եռատոնի գագաթնակետ դարձավ  մայիսի 10-ին Թբիլիսիի «Արտհալ» համերգային դահլիճում տրված  համերգը, որը ՀՀ մշակույթի  նախարարության աջակցությամբ կազմակերպել էր   Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնը:  Համերգին ներկա էին  Վրաստանում ՀՀ  արտակարգ և լիազոր դեսպանի տեղակալ Վահագն  Աֆյանը, դեսպանի խորհրդական Լևոն Թորգոմյանը, Վիրահայոց թեմի  հոգևոր  դասը, պաշտոնեության, մտավորականության, գործարար շրջանների ներկայացուցիչներ, հյուրեր Երևանից, Ջավախքից, վիրահայ համայնքի անդամներ:
Քաղաքականություն
13.05.2013

ԱՆԳԱՐԱՅԻ ԱՌԱՋԱՐԿԸ ՓԱՐԻԶԻՆ. «ՀԻՒԼԷԱԿԱՅԱՆ` ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԴԻՄԱՑ»
Մայիս 6-ին, Անգարայի մէջ, լրագրողներու հետ ունեցած հանդիպումին, Թուրքիոյ Ուժանիւթի նախարարը՝ Թանէր Եըլտըզ բացէ ի բաց յայտարարած է, որ Անգարա կը յուսայ, որ ներգրաւուելով թրքական երկրորդ հիւլէակայանի շինութեան գործընթացին մէջ՝ Ֆրանսա կը վերանայի իր դիրքորոշումը Հայոց Ցեղասպանութեան հարցին գծով:
Հասարակություն
13.05.2013

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հովանավորությամբ Արցախում նոր գյուղ է հիմնվել` Նոր Կիլիկիա
Մարտակերտի շրջանում մայիսի 12-ին տեղի է ունեցել Նոր Կիլիկիա գյուղի առաջին տասը բնակելի առանձնատների բացման հանդիսավոր արարողությունը:
ՀՀ սփյուռքի նախարարություն
13.05.2013

ՀՀ սփյուռքի նախարարի կոչը համայն հայությանը
ՍԻՐԵԼԻ´ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ

Մայիսի 14-18-ը Շվեդիայի Մալմյո քաղաքում տեղի կունենա «Եվրատեսիլ-2013» երգի մրցույթը, որին Հայաստանից մասնակցելու է երգիչ Գոռ Սուջյանը:
1  |  2  |  3  |  4  |  5  |  6  |  7  |  8  |  9  |  751
 
Սփյուռք (ամենաընթերցված)
ՀՀ սփյուռքի նախարարություն (ամենաընթերցված)
Հասարակություն (ամենաընթերցված)
Մշակույթ (ամենաընթերցված)
Քաղաքականություն (ամենաընթերցված)
Տնտեսություն (ամենաընթերցված)
Սպորտ (ամենաընթերցված)
Հայտարարություններ (ամենաընթերցված)
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38